Մովսես Կաղանկատվացի. «Պատմություն Աղվանից աշխարհի»

patmutyun_aghuanits_ashkharhi Պատմության առաջին երկու գրքերըաշխարհիարարումից» մինչև VII դ. առաջին կես) գրել էՄովսես Կաղանկատվացին, երրորդը՝ X դ.մատենագիր Մովսես Դասխուրանցին է։Հետագայում աշխատությանը կցվել է Աղվանիցկաթողիկոսների անվանացանկը (X դարի երկրորդկեսից այն լրացրել է Մխիթար Գոշը) մինչև XVIII դ.։Պատմությունը վերաբերում է հիմնականումԱրցախ և Ուտիք նահանգներին։ 461 թ. ՍասանյանԻրանը, քաղաքական նկատառումներից ելնելով, միացրել է Արցախն ու ՈւտիքըԱղվանից մարզպանությանը: Առաջին գրքի սկզբում պատմվում են հիմնականում IV–V դդ. դեպքերը, որոնց նկարագրությունը մեծ մասամբփոխառված է Փավստոս Բուզանդից, Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից,Եղիշեից, դավանաբանական ու վարքագրական թղթերից և այլ գրավորաղբյուրներից։ Յոթերորդ և ութերորդ գլուխները վերաբերում են նահատակվածքրիստոնյա սրբերին, նրանց մասունքների որոնմանն ու հայտնաբերմանը ևԱղվանից աշխարհ տեղափոխելուն, ինչպես նաև Աղվանից եկեղեցու վաղշրջանի պատմությանը։ Աղվանից եկեղեցու առաքելական ծագումնապացուցելու նպատակով մատենագիրն առաջին գրքի վեցերորդ գլխումհաղորդում է, որ Հայաստանում քրիստոնեություն քարոզող Թադեոս առաքյալիաշակերտ Եղիշեն, Երուսաղեմում վարդապետ ձեռնադրվելուց հետո եկել էԱղվանք, Գիս ավանում եկեղեցի է շինել և քրիստոնեություն է տարածել։Պատմվում է, որ հայրենի երկրամասի և նրա եկեղեցու հեղինակությունըբարձրացնելու համար Աղվանից իշխան ՎարազՏրդատը Գրիգոր ԱԼուսավորչի նշխարներից բերելու նպատակով Այրարատյան նահանգ էուղարկել Իսրայել եպիսկոպոսին։ Այրարատում երկար թախանձանքներից ումեծ տիկնոջ՝ Հեղինեի (Աղվանից Ջևանշեր իշխանի քույրը և մարզպան ԳրիգորՄամիկոնյանի կինը) միջնորդությունից հետո Իսրայել եպիսկոպոսին զիջել ենԳրիգոր Ա Լուսավորչի ծնոտի մի մասը, որը տեղադրվել է Գլխովանքում։Լուսավորչի մասունքները արգելված էր բաժանել, հետևաբար Աղվանիցեկեղեցուն այն նվիրելու փաստը բացառիկ նշանակություն է ունեցել։Հանգամանորեն պատմվում է Գրիգոր Ա Լուսավորչի թոռ Գրիգորիսի՝Աղվանքում քարոզչության, Աղվանից և Վրաց եպիսկոպոսապետձեռնադրվելու, նահատակության, նշխարների գյուտի պատմությունը։ Առաջինգրքի տասնվեցերորդ գլխում Կաղանկատվացին ներկայացնում է մոտերեսնամյա ժամանակահատված (Առանշահիկներ՝ Վաչեից մինչև Վաչագան ԳԲարեպաշտը (480-ական թթ. վերջ)), երբ երկիրը մնացել է անթագավոր։ Նույնգլխում ներկայացնելով Պարսից Պերոզ արքայի (459–484) նվաճողականքաղաքականությունը՝ ցասումով է նկարագրել, թե ինչպես է նա քանդելեկեղեցիները, կառուցել ատրուշաններ, հալածել, աքսորել ու կոտորելքրիստոնյաներին՝ ձգտելով տարածել զրադաշտական կրոնը։ 17-րդ գլխումպատմվում է Պերոզի հաջորդ Վաղարշի (484–488) նոր քաղաքականության,Վաչագան Գ Բարեպաշտի (480-ական թթ. վերջ – 510)՝ երկրում իշխանականտները վերահաստատելու, քրիստոնեությունը վերատարածելու, աղանդները,մազդեզականությունը վերացնելու, կախարդներին, քրմերին կոտորելու,երկրամասը բարեկարգելու, մշակութային, կրթադաստիարակչականգործունեության մասին։ Առաջին գրքի քսանվեցերորդ գլուխը կանոնադրությունէ՝ հաստատված Վաչագան Գ Բարեպաշտի ու Շուփհաղիշո եպիսկոպոսիկազմակերպած եկեղեցական ժողովի կողմից։ Նկարագրվում է Հայոց ԱրևելիցԿողմանքում Մեսրոպ Մաշտոցի ծավալած կրթական ու լուսավորականգործունեությունը (նույն գրքի քսանյոթերորդ և քսանութերորդ գլուխներում)։

Երկրորդ գրքում Մովսես Կաղանկատվացին պատմում է յոթերորդ դարիառաջին կեսի դեպքերը։ Տեղեկություն է տալիս խազարների (ըստ հեղինակի՝խազիր) արշավանքների, հյուսիսային ցեղերի, Անդրկովկասի ժողովուրդների ևՊարսկաստանի ու Բյուզանդիայի փոխհարաբերությունների ընդհանուր համապատկերի մասին։ Նույն գրքի տասնչորսերորդ գլխում ներկայացվում ենՇաթի՝ խազարների առաջնորդ Ջեբու խաքանի որդու Աղվանք կատարածարշավանքը (628) և Աղվանից կաթողիկոս Վիրոյի (595–629) գործունեություննու տառապանքները։ Մովսես Կաղանկատվացու «Պատմության» շնորհիվ էպահպանվել իր ժամանակակից բանաստեղծ Դավթակ Քերթողի  «Ողբք ի մահն Ջևանշենի մեծի իշխանին» պոեմը, որը գրվել է Աղվանից աշխարհի իշխանՋևանշերի եղերական մահվան առիթով։ Շարունակելով և ամբողջացնելով«Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը (երրորդ գիրք, VII դ. կեսից մինչև X դ.կեսը)՝ Մովսես Դասխուրանցին հիմնականում լուսաբանել է եկեղեցուպատմությանն առնչվող խնդիրները, Հայաստանյաց և Աղվանից եկեղեցիներիառընչությունները, նկարագրել է արաբական արշավանքները, Հայոց Աղվանքի,Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հարաբերությունները, Բաբեկիհակահայկական ձեռնարկումները, Համամ Արևելցու (IX դարի երկրորդ կեսիիշխան, ապա՝ թագավոր Հայոց Արևելից Կողմանց) և Սահլ Սմբատյանի(Արցախի հյուսիսային գավառների իշխան) ազգանպաստ գործունեությունը։

tarntercum