Մուրացան. «Առաքյալը» (1902 թ. համառոտ)

muracan-araqyal անուն հանած Պետրոս Կամսարյանը, ի զարմանսբոլորի, ուսանողական հավաքույթում հայտարարում է, թեավարտական քննություններից հետո մտադիր է հեռանալգյուղ և նվիրվել լուսավորական գործունեությանը`հատկացնելով այդ նպատակին նաև հարուստ ծնողներիցիրեն հասանելիք ժառանգությունը: Այն կարծիքին է, թեգյուղացու ծանր դրության պատճառը նրա տգիտությունն ու խավարամտությունն է: Գյուղացիները կարող են ազատվելկյանքի դառնություններից և հասնել երջանիկ դրության,եթե «խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարողձեռքերն աջակցեն նրանց աշխատության»: Ինքը ունի կարող ձեռքեր և խելոք գլուխ, ուրեմնպետք է գնա գյուղ գործելու:

Մոսկվայից հայրենիք վերադառնալու ճանապարհին Կամասարյանը կազմում է իրգործունեության ծրագիրը: Այն բաղկացած է հետևյալ կետերից. գյուղականհասարակության իրավունքների պաշտպանություն, լուսավորության գործիհիմնադրություն և գյուղացու տնտեսական դրության բարվոքում: Հերոսը այնքան էտարվում իր ծրագրով, որ իրեն համեմատում է առաքյալի հետ:

Ծնողներին զարմացնում է, որ իրենց Պետոն դատարաններում «ժամերով ճառեր ասելու» ևդրա համար հազարներ ստանալու փոխարեն մտածում է «կոռների» ու նրանց հոտածգյուղերի մասին: Պետրոսի մայրը չի վարանում հիշեցնել որդուն գեղեցկուհի Ադելինայի ևնրա 40.000 ռուբլի օժիտի մասին: Կամսարյանը հանում է իր նոթատետրը և իր կազմածծրագիրը կրկնելուց հետո հաղթահարում է առաջին գայթակղությունը: Գյուղ մեկնելիս վերցնում է հրացան, հունգարական թամբ, հեռադիտակ, կողմնացույց, գյուղացիներիհամար որսի շների տեսակների և որսորդության ու գինեգործության մասին ռուսալեզուձեռնարկներ:

Կամսարյանը կարդացել է «Վերք Հայաստանի» վեպը, սակայն դա քիչ էր գյուղի կենցաղը իր խորության մեջ պատկերացնելու համար: Տեսնելով «չխոսկան» կանանց՝ հերոսը նրանցհամրի տեղ է դնում: Գյուղում գործել ուխտած այդ երիտասարդը չի կարող տանել իր հետմիասին կառքում նստած տիրացու Մոսի քրտինքի հոտը:

Մեծ դժվարությամբ հասնում է Չիբուխլու խուլ գյուղը: Իսկույն հոգում բույն է դնում կասկածի որդը: Մի՞թե հնարավոր է գործել գյուղ կոչված այդ «ավերանոցում»: Պայքարի մեջ են մտնում գաղափարական և անձնասիրական «ես»երը: Հաղթում է երկրորդը: Ավելի մոտիկից գյուղական կյանքին ծանոթանալուց հետո, երբ նրա իրավաբան լինելուցչվախեցող լվերը ծծում են նրա արյունը, իսկ «անիծուկ կովը» բառաչով խանգարում է«աղի» երազը Բորժոմի և Ադելինայի մասին, Կամսարյանը փախչում է գյուղից, իսկծրագրերով լեցուն նոթատետրը հայտնվում է գետում:

Չիբուխլուում քնած ժամանակ Բորժոմ երազող Կամսարյանը վերջապես Բորժոմումն է և զարմանում է գյուղում գործելու իր «հիմար» ցանկության վրա: Նա փայլուն կավալեր է,պարերի աննման դիրիժոր:

«Իսկ ՉիբուխլունՍևանը… դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպեսհարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության…»:

tarntercum