Մուրացան. «Առօրյա զրույցներ» (համառոտ)

muracan-arorya-zruycՆախկին ազգասերի գաղտնիքը

Հեղինակը պատմում է վիպասանների տարօրինակնախապաշարումների մասին: Մարդկային սրտիխորքը թափանցելու անժույժ ցանկությունը շատանգամ նրանց մոլորության ծայրն է տանում: Բայցնրանցից ոչ ոք չի խոստովանում դա: Այդպիսին էհեղինակի ընկերը՝ պ. Սեղբոսյանը, որն իրենհոգեբան է անվանում: Կարծում է, որ ինքը երբեք չիսխալվում, քանի որ իրենց երկնքից շնորհ է տրված՝ գուշակելու այն ամենը, ինչոր կատարվում է մարդկային սրտի ծածուկ խորշերում: Մի քաղցր ժպիտ, միկրակոտ հայացք, մի թույլ դիմախաղև գաղտնիքների վարագույրը բացված էնրանց առաջ: Մինչդեռ, իրականում, նա միշտ սխալվում է: Փողոցում քայլողորևէ կնոջ մասին ենթադրում է, որ նա ծանր վիշտ ունի, բայց դա այդպես չէ:Կամ հանդիպում է որևէ հարբեցողի ու որոշում, որ նա ողբերգական վիշտ ունի,բայց դա դարձյալ այդպես չէ: Այսպես Սեղբոսյանը ամեն անգամ նյութ էփնտրում վեպ գրելու համար, և ամեն անգամ նրա ենթադրությունները սխալ ենդուրս գալիս: Մի անգամ էլ գալիս է հեղինակի մոտ և ասում, որ վերջապես գտելէ վշտալի մի նյութ և պատրաստվում է այդ մասին գրել: Խոսքը գնում է ՊարոնՄարջանյանի մասին: Վերջինս հայտնի ազգասեր է, որն ութսունականթվականներին նշանավոր գործիչներից էր, մասնակցում էր բոլոր ազգայինգործերին, բայց այժմ նա այլանդակվել, փոխվել է, ազգային գործերով չիզբաղվում, չի հաճախում ընկերական ժողովներ, թեև ապրում է Թիֆլիսում, բայցկարծես փակված է բանտի մեջ: Սեղբոսյանը ենթադրել է, որ այս ամենն ունիխորախորհուրդ գաղտնիք, որ նա հեռացել է ազգային գործերից ընտանեկանպատճառով, այսինքն, որ նա դժբախտ է իր սիրո մեջ, և ինքը պատրաստվում էայդ մասին գրել: Հեղինակը համոզում է ընկերոջը նման բան չանել, բայց քանիոր ընկերը համառում է, նա առաջարկում է նրան ծանոթացնել Մարջանյանիկոնջ հետ, որ նա համոզվի, որ սխալ ենթադրություն է արել: Այդ կինը հեղինակիհեռավոր ազգականուհին է: Այցի ժամանակ ընկերը սկսում է տիկինՄարջանյանին անպարկեշտ հարցեր տալ՝ արդյոք վերջինս երջանիկ է, սիրում էիր ամուսնուն և այլն: Կինն ասում է, որ ինքը շատ է սիրում իր ամուսնուն, ևամուսինը ևս շատ սիրում է իրեն: Երբ դուրս են գալիս, հեղինակը բարկանում էընկերոջ վրա, սակայն սա դեռ իր կարծիքին է: Որոշում են նորից վերադառնալև ստույգ ներկայացնել խնդիրը: Տիկին Մարջանյանը նախ զարմանում է, ապասրտանց ծիծաղում: Նա բերում է ամուսնու՝ վերջերս դրսից գրած նամակը ևխոստում ստանալով, որ այդ մասին ոչ ոք չի իմանա, կարդում է այն: Նամակումպարոն Մարջանյանը կնոջը բացատրում է, որ այժմ ինքը չի զբաղվում ազգայինգործերով, քանի որ չի ուզում վտանգել իրենց հարստությունը, որը կնոջ օժիտնէ: Այն ժամանակ ինքը աղքատ էր, ազգին նվիրելու բան չուներ և կորցնելու բանէլ չուներ, իսկ հիմա ստիպված պետք է զոհի իր ունեցվածքը, ինչպես որառաջարկում է այլոց: Կարծես մի ծանր հարված է իջնում Սեղբոսյանի գլխին,փայփայած «վիպական գաղտնիքը» ցնդում է օդի մեջ: Տիկին Մարջանյանը, որնիր անունը վիպասանի ոգևորության նյութ չդարձնելու համար բարվոք էրհամարել սիրած ամուսնու և նախկին ազգասերի գաղտնիքը հայտնել,ճանապարհ է դնում նրանց ժպտադեմ: Փողոցում Սեղբոսյանն ասում է.

Մեզ մեղադրում են, թե՝ ինչու՞ վեպ չեք գրում մեր առօրյա կյանքից. ի՞նչ կարողենք գրել, քանի որ մեր կյանքը աղքատ է այս աստիճան: Հազիվ էի մի նյութ գտել,այն էլ ձեռքիցս խլվեցավ…:

Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում

Պարոն Մաստակյանի տանը ճաշկերույթ է: Այստեղ բանավիճում են այն հարցիշուրջ, թե արդյոք կինը միշտ է ազդում տղամարդու մտադրությունների վրա:Բոլորը համակերպվել են երեք բանաձևի՝ թե կանայք կարող են ամեն սրտիտիրել, թե նրանք իսկապես կառավարում են տղամարդկանց և որֆրանսիական այն առածը, թե «Մարդը մտադրում է, իսկ աստվածկարգադրում», պետք է փոխել այսպես՝ «Մարդը մտադրում է, իսկ կինը՝կարգադրում»: Պարոն Մաստակյանը համաձայն չէ և ասում է, որ օրինակՊետրոս Փուլշատյանը այնպիսի մարդ է, որ հազիվ թե գտնվի մի կին, որըկարող է այն աստիճան ազդել նրա վրա, որ վերջինս փոխի իրմտադրություններն ու որոշումները: Միսակյանը ամեն դեպքում չի համոզվում,քանի որ Մաստակյանը պատշաճ ապացույցներ չի բերում: Այդ ժամանակխմբագիր Արտոսյանն ասում է, որ ինքն ունի մի փաստագիր: Առավոտյանաշխատակիցներից մեկը իրեն է հանձնել մի ֆելիետոն, որն ամբողջապեսնվիրված է պարոն Փուլշատյանին: Ֆելիետոնը դեռ տպարան չի ուղարկել,ուստի այն կարդում է հյուրերին: Դրանում պատմվում է փաստաբանՄարուքյանի մասին, որը օրենսգետ է, առաջին փաստաբանը Թիֆլիսում, որը չիկորցնում իր պաշտպանած դատերից ոչ մեկը: Սակայն մեկ ամիս առաջ լուր էտարածվել, թե Մարուքյանը կորցրել է Վլադիկավկազի հաշտարարդատարանում 1500 ռուբլու մի դատ: Գործն այսպես է եղել: Դատարանիկոչնագիրը հանձնել են մայիսի 5-ին, իսկ գործը պիտի քննվեր մայիսի 20-ին:Նա կարող էր Վլադիկավկազ հասնել ամենաուշը երկու օրում, ուստի ուներ 13օր՝ Թիֆլիսում նոր բարեկամուհի Մարիա Իվանովնայի հետ անցկացնելուհամար: Սա մի գեղեցիկ կին է, որի կենսագրության մասին միայն գիտենք այն,որ նա Թիֆլիս է եկել մայիսյան օրերն այնտեղ անցկացնելու: Մարուքյանը նրահետ գնում է ժողովարան, որտեղ ներկա է լինում նաև Փուլշատյանը: Հիացածկնոջ գեղեցկությամբ՝ Փուլշատյանը հարմար պահ է փնտրում նրա հետծանոթանալու համար: Երբ կինը մի պահ հեռանում է, նա մոտենում էՄարուքյանին, հետաքրքրվում նրանով, և խնդրում ծանոթացնել նրա հետ,սակայն Մարուքյանը ստում է, թե իբր այդ կինը խնդրել է իրեն ոչ մեկի հետչծանոթացնել, որ նա նշանավոր ընտանիքից է և եկել է Կովկասճանապարհորդելու համար: Նրա հետ պետք է զգույշ լինել: Փուլշատյանըբարկացած հեռացել է: Մարիա Իվանովնայի ընկերակցությունը վայելելուցհետո Մարուքյանը հիշում է դատի մասին, բայց պարզվում է, որ բոլորտոմսակները սպառված են: Նրան առաջարկում են գնալ պարոն Փուլշատյանիհետ, որը երկտեղանի կառքով գնալու է Վլադիկավկազ և միայնակ է:Մարուքյանը շտապում է նրա մոտ և խնդրում է նրան օգնել իրեն, տանել իրհետ, քանի որ դատը կարող է կորցնել: Պայմանավորվում են հանդիպել հաջորդօրը ժամը հինգին: Ժամը երկուսին Փուլշատյանը գնալու է կայարանկարգադրություններ անելու, իսկ հինգին կմեկնեն: Այս ամենը Մարուքյանըպատմում է Մարիա Իվանովնային՝ նշելով, որ նման հարուստ մարդիկ իրօգնության կարիքն են ունենում, պարծենալով, թե իբր մտերիմ է նրա հետ ևանգամ պատմելով, որ Փուլշատյանը իրեն խնդրել էր ծանոթացնել նրա հետ,իսկ ինքը մերժել էր: Մարիա Իվանովնան դա անքաղաքավարություն էհամարում և մտքում որոշում է վրեժխնդիր լինել սիրեկանից: Հաջորդ օրը ինքըժամը երկուսին գնում է կայարան, ծանոթանում Փուլշատյանի հետ և խնդրումիրեն տանել Վլադիկավկազ: Երբ Մարուքյանը ժամը հինգին գնում է կայարան,պարզում է, որ Փուլշատյանը մեկնել է  ժամը երկուսին: Նա գնում է փոստայինսայլակով և Վլադիկավկազ հասնում է միայն երեկոյան, երբ դատն արդենավարտված է լինում: Այսպես կորցնում է դատը: Վերադառնում է Թիֆլիս,սակայն նրան հայտնում են, որ Մարիա Իվանովնան մեկնել է: Դրանից հետո նաամբողջ ամիս տանջվում է՝ անհամբերությամբ սպասելով պ. Փուլշատյանին:Երբ հանդիպում է Փուլշատյանին, սա ծիծաղում է և պատմում եղելությունը:Մարուքյանին տալիս է 1500 ռուբլին, քանի որ նրան զրկել էր ճանապարհից ուահա քավում է մեղքը: Այդ գեղեցիկ կնոջ խնդրանքը լսելով՝ մոռացել էր ամենինչ և կնոջ խնդրանքով հենց այդ ժամին հեռացել էին: Մի ամիս շարունակնրանք երանության ժամեր են անցկացրել Մոսկվայում: Մարուքյանը ինքն իրենհիմար անվանելով հեռանում է: Պատմության ընթերցումից հետո բոլորըհամոզվում են, որ գեղեցիկ կինը ամեն տղամարդու էլ կարող է կարգադրել իրուզածը և խելքից հանել տղամարդուն

tarntercum