Մուրացան. «Նոյի ագռավը» (1899 թ. համառոտ)

muracan-noyi-agravՊատմությունը ներկայացված է առաջին դեմքով: Հերոսը և նրա ընկերըօգոստոսյան մի գեղեցիկ առավոտ վերադառնում են քաղաքից հայրենիգավառակի գյուղերը պտտելու և մի քանի ավերակներն անձամբտեսնելու: Ընկերը վերադարձել է Մոսկվայից, իսկ հեղինակը՝ Թիֆլիսից:Ընկերը՝ Պետրոս Մինարյանը, հայոց հոգևոր դպրոցի սան է, երիտասարդ,միջահասակ, փոքր-ինչ թուլակազմ, բայց աշխույժ և գրավչադեմ:Բնավորությամբ անհամբեր է և դյուրագրգիռ, բայց սրտով բարի է և անկեղծ: Ճանապարհինզրուցում են համբերության մասին: Պետրոսի կարծիքով հաբերում են միայն թույլերն ուտկարները, մարդիկ, որոնք որևէ «չարիք սեփական ուժով իրենցից հեռացնել չեն կարողանում՝ տանում են նրա պատճառած նեղությունները ստրկաբար: Եվ որպեսզի այդանարգանք չհամարվի իրենց՝ ասում են, թե՝ «համբերում ենք»»: Հեղինակը, հակառակը,կարծում է, որ հաբերել բառը ավելի բարձր նշանակություն ունի, մարդկայինհասարակության մեջ այն ճանաչվում է որպես առաքինություն: Համբերությունը բարիք էարտադրում, մինչդեռ անհամբերությունից միայն չարիք է առաջանում: Այսպես զրուցելով,վիճաբանելով երկու ընկեր հասնում են իրենց գյուղը և դիմում Պետրոսի ազգականգյուղացու տունը: Վերջինիս քաղցր ընդունելությունը շուտով մոռացնում է ճանապարհիշոգից կրած նրանց նեղությունը:

Հետևյալ օրը գնում են գյուղն ու նրա շրջակաները դիտելու: Ամենից առաջ այցելում ենգյուղի եկեղեցին: Այստեղ ևս Պետրոսը հասցնում է վեճի բռնվել քահանայի՝ Տեր Մակուչիհետ՝ մեղադրելով նրան բանջարանոցը չմշակելու և բերք չաճեցնելու մեջ, երբ այդտեղհոսում է հորդ առվակը, որից կարող էր օգտվել, ծառեր տնկել, զբոսարան սարքել, իսկծառերը օգուտ կբերեն թե´ եկեղեցուն, թե´ ժողովրդին: Անվանում է նրան տգետ, քանի որքահանան չի կարողանում բացատրել Աստվածաշնչի խոսքերը՝ «դուք ոչ մտանէք և որոցմտանեն՝ չտայք թոյլ մտանել»՝ բացահայտելով և խոստովանելով սեփական տգիտությունը,իսկ թե ինչու իր զավակներին ուսման չի տվել, կարող է պատասխանել Վեդունց Սարգիսը:Քահանան նրա խոսքին է լսել: Բայց ինքը ուրախ է դրա համար, որովհետև տեսնելովՊետրոսին, որ քաղաքավարի խոսել էլ չգիտի, անծանոթ մարդուն վիրավորում է,հասկանում է, որ ուսումը մարդուն ոչ թե հրեշտակ, այլ սատանա է դարձնում: Պետրոսըլռում է: Ընկերները որոշում են այցելել այդ Սարգսին և հասկանալ, թե նա ինչու է արգելելքահանային իր որդիներին ուսման ուղարկել: Վեդունց Սարգսի տունը գտնվում էհարթավայրի արեգընդդեմ կողմը, արտաքինով տարբերվում է գյուղի հասարակ տներից:Ունի ընդարձակ բակ, գոմով և հորթանոցով, պտղատու ծառերի մի պարտեզ, որը ոռոգվումէ լեռնալանջի կողմից իջնող մի առվակով: Տունը ծածկում են հինավուրց սոսիները, թվով միքանի հատ, որոնք իրարից անջատ բուսած են գյուղի վրա իշխող այդ դարևանդի վրա:Բոլոր նշաններից երևում է, որ մի օր այս հարկը շեն ու փարթամ է եղել, որովհետև բացիշքեղ սոսիներից, որոնք նրա բակի մի մասն են կազմում, տունն էլ, ըստինքյան, գրավում էընդարձակ տեղ և շինված է հարուստ գյուղացու ճաշակով: Տանը ապրում է մոտ վաթսունտարեկան մի կին՝ խորշոմած երեսով, կկոցած աչքերով, բայց դեմքի բարի ու միամիտարտահայտությամբ և նրա ամուսինը՝ Սարգիսը՝ հաղթանդամ, բարձրահասակ, մի փոքրկորաքամակ ծերունի: Նրանց ընդունում է կինը: Պառավ կնոջ հարցուփորձից ընկերներըհասկանում են, որ նրանց որդին՝ Վանը, գտնվում է Թիֆլիսում, փաստաբան է, և վաղուցնամակ չի գրել ծնողներին: Տղաները զարմանում են, թե ինչու Վեդունց Սարգիսըքահանային խորհուրդ է տալիս որդուն ուսման չուղարկել, մինչդեռ իր որդին կրթությունունի, և փաստաբան է: Ծերունուն նրանք հանդիպում են այգում աշխատելիս: Սարգիսըճանաչում է նրանց հայրերին՝ Մինարենց Ակոբին՝ Պետրոսի հորը, և Օվանեսի որդիԱսատուրին՝ հերոսի հորը: Խոսք բացելով տան մասին, ծերունին ասում է, որ երկհարկանիտուն սարքել նրան չի թողել Նոյի ագռավը: Տղաները չեն հասկանում, թե դա ինչ էնշանակում: Կարծում են, ծերուկը խենթ է: Խոսքը նույն աստվածաշնչյան Նոյի և ագռավիմասին է: Ծերունին նախապես իմանալով, թե տղաներն ինչու են եկել, հարցնում է նրանց՝արդյոք գիտեն, թե ինչու Նոյի ագռավը չվերադարձավ: Այդ մասին գրված չէ, բայց Սարգիսըհասկանում է, որ այդ ագռավը լեշ է տեսել ու սկսել լափել, ուստի չի վերադարձել Նոյի մոտ:Չէ՞ որ չի մտածել, թե Նոյը տապանում, աչքը ջուր կտրած, իրեն է սպասում: Տղաները չենհասկանում, թե դա ինչ կապ ունի Սարգսի տան հետ: Իսկ ծերունին պատմում է իր որդուպատմությունը, որին այժմ արդեն մահացած Օսեփ վարդապետի խորհրդով ուղարկել էուսման: Օսեփը վանքի վանահայրն էր, և երբ Սարգիսը ուզել է իր տան գլուխը սարքել տալ,վարդապետը խորհուրդ է տվել այդ գումարով որդուն ուսման ուղարկել, որպեսզի հետո նավերադառնա և ամբողջ գյուղը լուսավորի: Բայց այդ գումարը չի բավականացրել: Սարգիսըտարիներ շարունակ գումար է ուղարկել որդուն՝ վաճառելով իր ունեցվածքի մի մասը ևպարտք անելով հարևաններից: Եվ ահա, երբ որդին ուսումը ավարտել է, ոչ թե վերադարձելէ տուն, այլ ամուսնացել վրացուհու հետ: Ինքը օրհնություն չի տվել, որդին էլ գրել է, թե որայդպես է, ինքն այլևս նրա որդին չէ: Սարգիսը այդ նամակը վերցրել ու գնացել է Օսեփիգերեզմանի վրա լաց եղել: «Օսեփ հայր սուրբ, …ախր դու ինձ ասացիր, որ իմ Վանին Նոյիաղավնին ա, էս ա ձիթենու շիվը բերանում եդ ա գալու, որ բախտավորութենի խաբարըբերի ինձ, բա խի՞ ըտենց չիլավախր Վանին հմի Նոյի ագռավն ա դառել, ջամդաքի վրանստել ա՝ ու էլ եդ չի գալի. Սրա ճարն ի՞նչ կըլի…»: Ծերունին լռում է: Վանին փող չիուղարկում, միայն երբեմն գրում է նրանց: Նա չի վճարել նույնիսկ իր ուսման համարՄարութից վերցրած պարտքը: Ամուսնությունից հինգ տարի անց կնոջ և երեք երեխաներիհետ տասն օրով եկել է, ապա գնացել: Կնոջ հետ էլ ամուսնացել է, քանի որ նրա հայրըպաշտոնյա է: Այժմ ծերունու միակ մխիթարությունն այն է, որ երբ լսում է, թե որևէ մեկըորդուն ուզում է ուսման ուղարկել, համոզում է չուղարկել: Գյուղում քիչ մարդ է մնացել,ուսման գնացողներից ոչ մեկը չի վերադարձել, դարձել է Նոյի ագռավ: Տղաները տխուրհեռանում են: Պետրոսը հիշում է իր խոսքերը, երբ ասում էր, որ «կգտնվին հոգվո կամ մտքիաչքերով հիվանդներ, որոնք խավարը կորոնեն իբրև դեղ, իրենց ցավը մեղմելու համար»:Ահա այս ծերունին այդ հիվանդներից մեկն է, սակայն Սարգսի միտքը առողջ և հոգինկայտառ է եղել, և երկուսն էլ հիվանդացրել է լուսավոր որդին:  

tarntercum