Սրբազանը դեռ նոր էր զարթնել, երբառաջնորդարանի ծառան ներս գալով՝ հայտնում էսենեկապան սպասավորին, թե Մայր եկեղեցուլուսարարը վաղուց սպասում է դռանը՝ սրբազանինտեսնելու համար: Նա ասել է, թե գաղտնիք ունինրան ասելու: Սենեկապանն ընդունում էլուսարարին, որ համակրելի դեմքով, քաղցրնայվածքով, սարկավագի աստիճան ունեցող միերիտասարդ է, սակայն վերջինս մերժում է իրգաղտնիքը սենեկապանին հայտնել և ասում է, որ ինքը պետք է խոսիբացառապես սրբազանի հետ: Սենեկապանը սովորաբար ինքն է ընդունումխնդրարկուներին, և այս հանգամանքը բարկացնում է նրան: Նա որին ուզում,ներս է թողնում, որին չի ուզում, ստում է, թե սրբազանը զբաղված է կամ չիկարող ընդունել տվյալ մարդուն: Ահա ինչու խնդրարկուները միշտ ջանում ենհաճոյանալ սենեկապան Հակոյին, քանի որ նրանից է կախված սրբազանիվերաբերմունքն ու որոշումը: Լուսարարն անզգույշ է վարվում: Սենեկապանըսրբազանին հայտնում է, թե փչացած, գուցե հարբած մի լուսարար եկել է ուպահանջում է տեսնել սրբազանին: Սրբազանը ընդունում է լուսարարին՝նախապես արդեն վատ տրամադրված նրա հանդեպ: Լուսարարը հայտնում էիր խնդրանքը, այն է՝ որ սրբազանը թույլ տա իրեն հանել եկեղեցուվերնատանը կախած պսակները, որոնք բերվել են ննջեցյալների տերերիկողմից: Դրանք պետք է փշրել, քանի որ պղծում են եկեղեցին: Սրբազանը,ներքուստ կարծելով, թե լուսարարը խելագար է, թուղթ ու գրիչ է պատվիրում,մի գրություն տալիս նրան և ուղարկում բժիշկ Մալուխյանի մոտ՝պատճառաբանելով, թե իբր նա էլ պետք է հայտնի իր համաձայնությունը՝ իբրևժողովրդից ընտրված հաշվատես, որը քննում է մատյաններում ցուցակագրվածամեն իր: Երբ լուսարարը գնում է վերջինիս մոտ, նա սկսում է զննել նրաաչքերը, լեզուն, այնքան, որ լուսարարը գլխի է ընկնում, թե սրբազանն ինչ էգրել նամակում և խնդրում է բժշկին լսել իրեն: Նա ասում է, որ ինքը խելագարչէ և պատմում է հետևյալը: Պսակները իրենք խոսել են նրա հետ և հայտնել, որհանի իրենց եկեղեցուց և փշրի: Դա տեսիլքի նման մի բան է եղել, որիարդյունքում լուսարարը չի կարողանում այլևս եկեղեցի մտնել և ահա ինչուգնացել է սրբազանի մոտ նման տարօրինակ առաջարկով: Ինքը եկեղեցին շատէ սիրում և կարծում է, որ ծնվել է հենց այնտեղ ծառայելու համար, քանի որաշխարհիկ զվարճությունները նրան չեն գրավում: Ի տարբերությունընկերների միշտ ավելի շուտ է գնում եկեղեցի և ավելի երկար մնում այնտեղ:Մաքրում ու կարգավորում է այնտեղ եղած ամեն իր, այդ թվում նաևպսակները: Սիրում է եկեղեցական բոլոր փառավոր հանդեսները, շքեղթափորները, և հատկապես փայլուն հուղարկավորությունները, քանի որդրանք շատ խորհրդավոր են: Պսակները նրան շատ խորհրդավոր են թվում,դրանց մեջ միաժամանակ մարմնանում ու միավորվում են երկու հարգելի ևթանկագին կատարելություններ, մեկը՝ առաքինության կամ հանճարիարժանիքը, մյուսը՝ այդ արժանյաց կորստի համար զգացված վիշտը: Նա ամենօր սրբում է այդ պսակների փոշին, կարդում դրանց գրությունները և խոսումպսակների հետ ու հարցեր տալիս նրանց: Եվ ահա մոտ օրերս, երբ ինքըմենակ էր եկեղեցում, ձայն է լսում՝ «Խեղճ մարդ, մի՞թե հավատում ես»:Հանկարծ պսակները միաբերան ու ժապավենները շարժելով հայտնվում եննրա առաջ ու սկսում խոսել նրա հետ: Ամեն մեկը պատմում է այն ննջեցյալիմասին, որի վրա ինքը դրվել է կամ այն մարդու մասին, ով նվիրել է այդպսակը: Պսակները բողոքում են, որ իրենց վրա գրված զանազան գեղեցիկխոսքերը՝ «Յուր արժանավոր որդուն մեծարգող ժողովուրդը», «Առաքինիբարերարին՝ երախտագետ հասարակությունը», «Անկաշառհրապարակախոսին, ճշմարտության դրոշի տակ Ազնվաբար մարտնչողին» ևայլն, բոլորը կեղծիք ու ստություն են: Իրենք պատրաստված են ժանգոտերկաթից, թիթեղի կտորներից, կավից, ճենապակուց, իսկ այդ խոսքերըբոլորովին էլ չեն բնութագրում մահացած մարդկանց կամ նրանցհարազատների զգացումները: Իրականում դրանք եղել են կաշառակեր,ստախոս մարդիկ, նրանց ոչ թե սիրել, այլ ատել են և բոլոր այդ գրություններըկեղծ են: Կինը գրել է սիրո գեղեցիկ խոսքեր մեռած ամուսնուն նվիրվածպսակի վրա, մինչդեռ մահից անմիջապես հետո սիրեկանի գրկում է: Մարդունանվանում են առաքինի, մինչդեռ նա թշվառ էակ էր՝ զրկված խղճից, ամոթից ուկարեկցությունից: Պսակները ամաչում են, որ իրենք գտնվում են եկեղեցում ևպղծում են այն: Լուսարարը, չդիմանալով նրանց ճնշմանը, փախել էրեկեղեցուց, բայց հաջորդ օրը ևս տեսիլքը շարունակվել էր, և նա ահա եկել էրանմիջապես սրբազանի մոտ: Բժիշկը երկար մտածելուց հետո նրան ասում է,որ այդ մտքերով տարված լինելով, ենթարկվել է զգայարանաց պատրանքի, ևխորհուրդ է տալիս փոխել կյանքի եղանակը, զբաղվել մի փոքր աշխարհիկզվարճությամբ: Իսկ առաջնորդի նամակին պատասխանում է, որ լուսարարըխելագար չէ, պարզապես նրա հետ խոսել են այն ոգիները, որոնք խոսել են Գյոթեի, Սոկրատի և այլոց հետ: Նա ևս խորհուրդ է տալիս սրբազանին հանելտալ այդ պսակները, որոնք ստություն ու կեղծիք վարագուրող իրեր են:Սրբազանը, կարդալով նամակը, սենեկապանին պատվիրում է ներս չթողնելբժշկին, քանի որ լուսարարի հիվանդությունը վարակիչ է և այժմ բժիշկն էլ էխելագարվել: Ժողովուրդը ևս կարող է վարակվել, ինքը վախենում է բժշկից:Սրբազաբի իմաստուն կարգադրության շնորհիվ լուսարարը արտաքսվում էպաշտոնից, իսկ բժիշկ Մալուխյանը այլևս առաջնորդարան չի մտնում: