բաղկացած է հինգ արարվածից: Արցախիիշխանապետի՝ Հասան–Ջալալի և նրա կնոջ՝Մամքանի դուստր Ռուզանը սիրում է Ներսեհին:Հայրը նույնպես կողմ է նրանց ամուսնությանը:Սակայն Ձորափորի իշխան Պապաքը փորձում էխանգարել նրանց միությանը՝ պալատականսպասուհի Ասպրամի միջոցով վերջինիսսիրահարեցնելով Սյունյաց իշխան Համտունին: Այդմասին իմանում է նրա սիրահար Սուրիկը՝ Ներսեհիհավատարիմը, և հայտնում Սմբատին. սա Ներսեհի մտերիմն է: Բանընրանում է, որ երբ Պապաքը յոթը տարի գերի էր Թաթարստանում, Ներսեհիհայրը անիրավաբար խլել է իր այրի մոր ձեռքից Ծոփափորի իր կալվածքներըև մեռնելուց հետո թողել իր որդուն՝ իբրև նրա սեփական ժառանգություն: Երբվերադառնալուց հետո փորձել է վերադարձնել իր սեփականությունը, Ներսեհըմերժել է իրեն: Պապաքի հույսը Ջալալ իշխանի վրա էր, քանզի նա իր ազդեցիկմիջնորդությամբ կարող էր վերադարձնել տալ իրեն իր հայրենիժառանգությունը, բայց այժմ, երբ Ներսեհն ամուսնանում է Ռուզանի հետ, նաչի ցանկանում իր միջամտությամբ զրկանք պատճառել փեսային: Ահա ինչուինքը դեմ է այդ միությանը: Այդ հարցում Պապաքին նաև օգնում է Ռուզանիդայակը՝ Թենին, որը ևս տուժել է Ներսեհի մոր պատճառով, որ ժամանակինխոչընդոտել էր իր և Հանդաբերդի Վախթանգ իշխանի միությանը և իշխանուհիդառնալու փոխարեն այժմ նա դայակ է: Թենին կազմակերպում է Ռուզանի ևՀամտունի հանդիպումը: Համտունը տոհմական իրավունք ունի ամուսնանալուՌուզանի հետ: Մի ժամանակ նա այդ մասին չէր մտածում, բայց այժմհանկարծակի սեր է ծնվել նրա սրտում և նա շատ է ուզում ամուսնանալգեղեցկուհի Ռուզանի հետ: Միայն թե նրանց զրույցը չի ստացվում, Ռուզանըսիրո խոստովանությունը լսելուց հետո ավարտում է զրույցը և դուրս գալիս:Համտունը իրեն մերժված է զգում, սակայն նրան հույս է տալիս Պապաքը, որըթաքնված լսում է նրանց զրույցը և եզրակացնում, թե Ռուզանը զուտ հոր կամքնէ կատարում՝ ամուսնանալով Ներսեհի հետ: Իրականում Ռուզանը շատսիրում է Ներսեհին և անհանգստացած դիմում է հորը: Հայրը, սակայն,հաստատում է, որ դստերը ամուսնացնելու է Ներսեհի հետ: Այստեղ նոր միայնՌուզանը տեղեկանում է, որ Ներսեհը գնացել է պատերազմի թաթարացվայրենիների գնդի դեմ: Այս լուրը թաքցրել էին Ռուզանից: Բայց ահա գալիս էՆերսեհը՝ հաղթանակած: Իշխանները դիմավորում են նրան և նրա արիությանայս գործը վարձատրում են լավագույն ձևով. Ջալալը իր դստեր ձեռքը բռնելովհանձնում է Ներսեհին: Բոլորը շնորհավորում են նրանց միությունը: ՄիայնՀամտունը չի շնորհավորում: Նա մտածում է, թե ինչպես խափանիսիրահարների ամուսնությունը, որը տեղի է ունենալու մի քանի շաբաթ անց՝Մեծիրանից վանքում:
Բոլորը նստած են հարսանյաց սեղանի շուրջ: Այստեղ են Ջալալի եղբայրԶաքարեն, նրա մեծ փեսան՝ Ումեկը, և այլ իշխաններ: Երջանիկ են: Երգում են:Շուտով պետք է գնան վանքը: Բայց հանկարծ գուժկանը հայտնում է, որՉարմաղան զորապետի եղբայր Ջոլան ահագին բանակով հասել է Առջաձոր.գնդերից մի քանիսը դիմում են դեպի ամրոցը: Իշխաններն անակնկալի ենեկած: Նրանք պատրաստ չեն պատերազմի և անելանելի վիճակում են: Ջոլայիհետ է նաև Բուրա–Նուին՝ եղբորորդին: Ներսեհն է դարձել նրա հոր մահվանպատճառը, և նա այժմ պետք է վրեժ լուծի: Այս ամենը կազմակերպել էդավաճան Համտունը՝ ցանկանալով վրեժ լուծել Ջալալից, որ Ռուզանին իրտոհմական իրավունքի համաձայն իրեն կնության չտվեց: Սյունյաց ևԲագրատունյաց տոհմի կանայք և տղամարդիկ ըստ ավանդույթի միմյանց հետեն ամուսնանում: Համտունը ներկայացրել է, որ Ջալալը ունի մեծհարստություն և մի գանձ՝ Ռուզանին: Բուրա–Նուին որոշում է Ջալալի դստերըկնության առնել և բարեկամություն հաստատել նրա հետ: Իսկ հորեղբայրըավելի շատ կողմնակից է ջարդին: Ջալալի եղբայր Զաքարեն որպեսպատգամավոր ընծաներով գնում է նրանց մոտ՝ հաշտություն խնդրելով,սակայն Բուրան հայտնում է իր պայմանը: Ռուզանին տալու դեպքումկդադարի պաշարումը և չի կործանի Համտունի խորհրդով հավաքած հազարկապյալներին: Զաքարեն այս ամենը հայտնում է եղբորը, իշխաններըհավաքվում են քննելու հարցը: Հայրը չի կարող զոհել դստերը, որոշում ենպատերազմել, թեև ակնհայտ է նրանց պարտությունը. թշնամու բանակըչափազանց մեծ է թվով և պատրաստ պատերազմի: Հայրենասեր Ռուզանըպատրաստ է զոհել իրեն, սակայն նրան փակի տակ են պահում և թույլ տալիսմիայն մատուռ գնալ աղոթելու: Այս ընթացքում Պապաքը զրուցելով պառավդայակ Թենիի հետ, նրան բացատրում է, որ պետք է Ռուզանին ցույց տալփախուսի ճանապարհ, որպեսզի անմեղ մարդիկ չմեռնեն: Չէ՞ որ նրանք բոլորըկոչնչանան, եթե Բուրային մերժեն: Նա կգրավի Խոխանաբերդը և կոչնչացնիբոլորին: Ռուզանը ինքն է Թենիին դա խնդրում, երբ երկուսով մտնում ենմատուռը աղոթելու: Աղջիկը նաև վերցնում է դայակի մատանին, որի քարիտակ մահաբեր թույն կա. որոշել է վերջում խմել այն, որպեսզի թշնամինչտիրանա իրեն: Թենին զղջում է իր արածի համար, բայց մյուս կողմիցմտածում է, որ այդպես կփրկվեն բազմաթիվ անմեղ հայեր՝ մայրեր, երեխաներ,ծերունիներ, իսկ ինքն էլ ազատած կլինի Ռուզանի արդար հոգին: ԱյսպեսՌուզանը թշնամու բանակ հասնում է անմիջապես այն պահին, երբ թիկնապահԱբուն Բուրային հայտնում է Ջալալ իշխանի մերժումը և տեղեկացնում, որ նապատրաստվում է հարձակման: Բուրան դահիճներին հրամայում է կոտորելնախ գլխավոր կապյալներին, բայց այդ պահին հայտնվում է Ռուզանը, ասում,որ ինքը թաքուն է հեռացել և պատրաստ է իրեն զոհել, որպեսզի իրպատճառով անմեղ մարդիկ չմեռնեն: Այժմ Բուրան հիացած է ոչ միայն նրագեղեցկությամբ, այլև խիզախությամբ, արդարությամբ: Նույնիսկ ասում է, որինքը կսովորի հարգել քրիստոնեական կրոնը, եթե այն կարող է այսպիսիհատկանիշներ ծնել մի աղջկա մեջ: Ռուզանը փոխարենը պահանջում է իր հորիշխանության մշտական ազատություն: Բուրան պետք է ազատիկապյալներին, դուրս հանի իր զորքը և գլխատի դավաճան Համտունին: Այսամենը Բուրան իրագործում է: Որոշ ժամանակ անց նրանք արդեն հեռու են ևայժմ Ռուզանը պետք է երջանկացնի նրան: Աղջիկը մեկ ժամ է խնդրումաղոթելու համար: Մենակ մնալով՝ խմում է թույնը: Քիչ անց լուր է տարածվում,որ հայերը հարձակվել են իրենց վրա: Հանկարծակի հարձակման արդյունքումթաթարական գունդը նահանջում է, Բուրան ևս կարողանում է ազատվել:Ծերուկ Ջոլան մեռնում է: Հայ իշխաններից մեռնում է Պապաքը: Երբ գտնում ենՌուզանի վրանը, աղջիկն արդեն բավականին թույլ է լինում: Ջալալն ուՆերսեհը զրուցում են նրա հետ, արտասվում են: Ռուզանը երջանիկ է, որնրանք իր կողքին են: Խնդրում է ներել Թենիին: Զաքարեն ասում է, որ եթեՌուզանի փախուստը չլիներ, նրանք չէին կարող կազմակերպվել, զորքհավաքել և հաղթել թշնամուն: Ռուզանը երջանիկ է: Հանգիստ մեռնում է:Բոլորը օրհնում են նրան: