Մուրացան. « Ց՝պահանջ» (1899 թ. համառոտ)

muratsanԱմառային երեկո է: Փոքրիկ ավանի միակճաշարանի բակում, սեղաններից մեկի շուրջընստած են մի խումբ երիտասարդներ, որոնքավանում պատահած մի ինչոր նորության առիթովվիճում են այն մասին, թե «գաղտնիքներովհետաքրքրվելը լա՞վ բան է, թե՞ վատ»: Նրանցից միփոքր հեռու նստած է ավանի փոստատանկառավարիչը, մոտ հիսնամյա, բարեդեմ, խելացիաչքերով և գորշախառն մորուքով մի մարդ:Գարեջրի շիշը դատարկելուց հետո մոտենում է երիտասարդներին և ասում, որնրանք բոլորն էլ յուրովի ճիշտ են մտածում, սակայն ինքը խորհուրդ է տալիսնրանց՝ երբեք չհետաքրքրվել գաղտնիքներով: Տղաները ճանաչում են ՎասիլԻվանիչին և խնդրում են բացատրել իր այդ կարծիքը և հիմնավորել այն: Նաասում է, որ գաղտնիքներով հետաքրքրվելն առհասարականքաղաքավարություն է: Դա կանանց թուլություններից է, ուստի տղամարդունվայել բան չէ: Այն հաճախ պատճառում է չարիք, որից ազատվելու համար չիբավականացնի նույնիսկ իրենց ողջ կյանքը: Երիտասարդներից բոլորը չէ, որհամաձայն են նրա  հետ, ունեն տարբեր կարծիքներ: Վասիլ Իվանիչը կարծումէ, որ ավելի լավ է խաբված մնալ, քան օրինակ իմանալ կնոջդ կամ բարեկամիդկողմից սիրված չլինելու հանգամանքը: Խաբված լինելու մեջ չկաճշմարտություն, բայց կա անդորրություն: Խոսակիցներից մեկն ասում է, որ ինքնիր կյանքում երբևէ չի հանդիպել մի մարդու, որ զղջացած լինի որևէճշմարտություն իմացած լինելու համար: Վասիլ Իվանիչը գրազ է գալիս տասըշիշ գարեջրով, որ նրանք ճանաչում են այդպիսի մարդու: Երբ գարեջրերըդրվում են սեղանին, նա ասում է, որ այդ մարդը հենց ինքն է և պատմում էհետևյալ պատմությունը:

Տասնհինգ տարի առաջ ինքը պաշտոն ուներ մայրաքաղաքում, դարձյալծառայում էր փոստատանը և վարում էր գլխավոր նամակաբաշխի պաշտոնը:Ամենից շատ հետաքրքրական էին «ցպահանջ» կոչվող ծրարները: Դրանքհիմնականում սիրային նամակներ էին, որոնց վրա հաճախ չէր լինում մինչևանգամ ստացողի անունն ու ազգանունը, այլ միայն երկու պայմանական տառ,օրինակ, «Ա. Դ. ցպահանջ», «Ե. Ն. ցպահանջ», «1240, ցպահանջ» և այլն: Նամակիտերն այդ պայմանական տառերը կամ թվանշանները նամակաբաշխինհայտնելով, ստանում է յուր ծրարը: Նրան սկսում են հետաքրքրել այդնամակներ ստացողները: Ամեն անգամ տուն գնալիս, փոստատան անցուդարձիմասին պատմում էր կնոջը՝ Յուլիային, որը մի գեղեցիկ, հավատարիմ ու սիրելիկին էր նրա համար: Նրանք միշտ զրուցում էին գաղտնի սիրահարների մասին,որոնք գալիս էին փոստատուն իրենց նամակների հետևից: Վասիլ Իվանիչըհպարտանում էր իր կնոջով, որ վերջինս այդ թեթևաբարո կանանց նման չէր,որոնք ամուսիններից կամ հայրերից ու մայրերից թաքուն այլ կյանքով էինապրում, նամակներ գրում, ժամադրություններ նշանակում: Մի անգամփոստատուն է գալիս երիտասարդ մի դերասան՝ Շուբինը, որ իր տաղանդով ուարտաքինով գրավել էր բոլոր կանանց: Նրա հետ ծանոթացել էին նաև ՎասիլԻվանիչն ու Յուլիան բարեկամներից մեկի տանը, և նրանց մեջ բարեկամությունէր սկսել: Այդ օրը փոստատուն գալով՝ երիտասարդը խնդրել էր ՎասիլԻվանիչին, որ «a.b.c.» տառերով նամակ ստանալու դեպքում հանձնի իրծառային: Այս մասին նա պատմել էր կնոջը, իսկ կինը անտարբեր էր ձևացել,նույնիսկ առաջարկել կարդալ նրա նամակը: Ինքը մերժել էր, նույնիսկ մի փոքրվիճել էին: Ապա այդ թեմայով ամուսինները այլևս չէին խոսում: Բայց սույննամակները շարունակվում էին գալ փոստատուն շաբաթը երկուերեք անգամ:Մի օր Յուլիան հայտնել էր ամուսնուն, որ գնում է քեռու տուն, որն ապրում էրքաղաքի հեռավոր մի արվարձանում և որի հետ ինքը խռով էր: Վասիլ Իվանիչըմենակ չմնալու համար, որոշել էր օրն անցկացնել ընկերոջ հետ և գնալքաղաքից դուրս, այգիներից մեկում հանգստանալու: Նամակները զատելուժամանակ դարձյալ տեսել էր «a.b.c.» տառերով նամակ, դրել էր ծոցը, որպեսզիՇուբինի տան մոտով անցնելիս տար նրան, սակայն մոռացել էր: Ընկերոջ հետլավ քեֆ էին արել, մեկ էլ հանկարծ ձեռքը տարել էր ծոցը ու նամակը հանել:Ընկերը, իմանալով որ դա «ցպահանջ» նամակ է, խլել էր այն իր ձեռքից ու բացելկատակելու համար: Սակայն նամակը առաջինը կարդացել էր ինքը ու տեղումքարացել: Նամակը դերասանին գրել էր իր կինը և ժամադրել էր նրան՝ խաբելովամուսնուն, թե քեռու մոտ է գնում: Նա, թողնելով ընկերոջն այգում, քայլելովհասել էր քաղաք, գնացել ժամադրության վայրը և տեսել կնոջն ու դերասանին:Կինը ճիչ էր արձակել, իսկ ինքը ոչինչ չասելով հեռացել էր: Երկու օր քաղաքումթափառելուց հետո վերադարձել էր տուն և տեսել, որ այնտեղ մարդիկ ենհավաքվել: Պարզվել էր, որ Յուլիան մի քանի ժամ առաջ մահացել էր՝թունավորելով իրեն կարբոլյան թթվուտով

Այսպիսով այդ բոլոր դժբախտության պատճառը մի գաղտնիք քրք«րելն էր ու միճշմարտություն իմանալը:

tarntercum