Նար-Դոս. «Մահը» (1912 թ. համառոտ)

nar-dosԲաթումիից մարդատար գնացքը սլանում էԹիֆլիս: Երկրորդ կարգի վագոններից մեկումպառկած է մի երիտասարդ: Շահյան Լևոնն է: «Միխայլովկա» կայարանում գնացքը կանգ էառնում: Հանդիպում է իր դասընկերԲազենյանին, որին շուրջ տասը տարի չի տեսել:Գնում է Ախալցխա: Գալիս է Ղրիմից: ՇուտովԹիֆլիս է գալու և կհանդիպի Շահյանին: Այժմ շտապում է: Նրան է սպասումմի լեհուհի, որին Լևոնը տեսնում է դահլիճում: Վագոնում հայտնվում են նորուղևորներ: Մեկը խանգարում է Շահյանին նիրհել, անընդհատ խոսում է: Այդմարդը Մարության Գևորգն է՝ Շահյանի հոր վաղեմի ընկերը: Նրանք եղել են մտերիմ, բայց հետո նրանց հարաբերությունները կտրվել են: Մինչև «Գորի»կայարան հասնելը Մարությանը հասցնում է մանրամասնորեն հարցաքննելՇահյանին և պատմել իր մասին: Գորիում Մարությանին է միանում իրընտանիքը. կինը՝ Թեկլեն, դուստրը՝ Եվան, փոքրիկ տղան՝ Սուրենը և եղբորաղջիկը՝ Աշխենը: Մարությանը մի տղա էլ ունի՝ Արմենակը: «Նա այնտեղ է,ուր ամեն հայ երիտասարդ պարտավոր է գնալ»,- բացատրում է ՄարությանըԺամանակը շատ արագ է անցնում: Բոլորը շատախոս են, բացի Աշխենից:Եվան սիրում է վիճել հոր հետ: Երբ հասնում են Թիֆլիս, Շահյաննառաջարկում է իր օգնությունը և Եվային ու եղբորը տուն տանում իր կառքով:Շահյանի երեք եղբայրները և մի քույրը մահացել են: Մնացել է միայն ինքը:Եվան սարսափում է մահից: Շահյանը շատ տպավորված է Մարությանիընտանիքով և հատկապես Եվայով: Հասնում է տուն: Ծնողները երկու ամիսչէին տեսել նրան: Հայրը՝ աղա Կարապետը, շատ բարի մարդ է: Մայրը՝Թամարը, ժամանակից շատ վաղ ծերացած մի կին է: Հայրը հիվանդությանպատճառով թողել է առևտրական գործերը և աճուրդների ժամանակքաղաքում ձեռք է բերել մոտ քսան զանազան շենքեր, որոնք շահավետ են:Կալվածքներն անձամբ ինքն է կառավարում: Սիրում է գործ անել՝ միհատկություն, որից զուրկ է փափկակեցության մեջ մեծացած որդին:Կարապետը պատմում է Մարությանի մի անպիտանության մասին, որ սա իրհոր մահից հետո եղբորը զրկել է ժառանգությունից, որը հարբեցող էր և շուտովկնոջ հետ մեռել էր աղքատության մեջ: Թամարն ասում է, որ նա այժմ պահումէ եղբոր աղջկան, նրան ուսման է տվել և ամուսնացնելով ու լավ փող ու բաժինտալով՝ մեղքերը կքավի: Այս պատմությունը շատ է հիասթափեցնումՇահյանին, բայց այնուամենայնիվ, ինչոր բան նրան ձգում է դեպի այդընտանիքը: Նա շատ անգամներ է որոշում հյուր գնալ նրանց, սակայն չիհամարձակվում, մինչև որ մի անգամ հանդիպում է Մարությանին, հրավերստանում: Մի քանի օր անց գնում է: Տանը միայն Թեկլեն է լինում: Լևոնըանհանգստանում է, թե ինչի մասին է խոսելու այդ կնոջ հետ, սակայն Թեկլենթույլ չի տալիս, որ նա խոսի, այնքան որ շատախոսում է: Շահյանը նայում էնրան ու մտածում, թե որքան հիմար կին է: Շուտով գալիս են Եվան ևՄարությանը, ապա Աշխենը: Մարությանները ինչպես միշտ շատախոսում ենև վիճաբանում: Եվան նույնիսկ վիրավորում է հորը հավատին ուհիմարությանն ու նախապաշարմունքին առնչվող թեժ վիճաբանությանընթացքում: Շահյանը տեղեկանում է, որ Աշխենը ձրի դասեր է տալիս չքավորմարդկանց երեխաներին. նա իդեալիստ է, ինչպես Արմենակը: Աշխենն ասումէ, որ երեկ Վարոյի (Սահակյան) մոտ է եղել: Վարժուհիներն ուզում եններկայացում տալ բարեգործական նպատակով: Եվային առաջարկում ենխաղալ Ռուզանի դերը: Իրականում այդ դերը առաջարկվել է Աշխենին, բայցնա հրաժարվել է: Շահյանի կարծիքն են հարցնում: Բայց նա իրպատասխաններով հաճախ հիմար դրության մեջ է ընկնում: ՄարությաննԱշխենի հետ զրուցելիս միշտ զսպվածություն է ցուցաբերում: Այժմ Շահյաննինչոր չափով հասկանում է, թե ինչու է Աշխենը միշտ լուռ ու տխուր: Առաջինայցելությունից հետո Շահյանն այլևս չի ուզում այցելել նրանց: Հասկանում է,որ այնտեղ գնալու համար գոնե պետք է հետաքրքրելու և խոսելու շնորհքունենալ: Ինքը երկուսն էլ  չունի: Սակայն ստացվում է այնպես, որ նա միանգամ ուղղակի բախվում է Եվային և ստիպված է լինում այցելել նրանց: Այսանգամ տանը միայն Եվան ու Աշխենն են: Զրուցում են Աշխենի սենյակում, որըշատ կոկիկ ու մաքուր է: Եվան առաջարկում է խոսել ձանձրանալու մասին:Ինքը ձանձրանում է մենակ մնալուց: Շահյանը՝ կյանքից: Նա փորձում էկատակի տալ, սակայն չի հաջողվում, սկսում է բացատրել կյանքի ձանձրույթիիր փիլիսոփայությունը, որ ամեն բան ունայն է և ոչ հարատև: Եվան ապշած է:Աշխենը փորձում է օգնել՝ բացատրելով, որ կյանքի ունայնությունը չքվում է,երբ մարդու մոտ առաջանում են տարբեր ձգտումներ և նա այլևս ժամանակ չիունենուն մտածելու այդ «ընդհանուր բացարձակ ունայության գիտակցության»մասին: Շահյանը զգում է, որ իրեն հասկանում են ու խղճում: Իրենջախջախված է զգում: Այդ երեկոն մի կատարյալ դժոխք է դառնում նրահամար: Սկսում է ատել սկզբում իրեն, հետո բոլորին: Իր սենյակից դուրս չիգալիս: Կարդում է իր սիրելի հոռետես փիլիսոփաներին, Շոպենհաուերիվարդապետությունը բացատրող ռուսերեն մի գրվածք՝ «Շոպենհաուերըմահվան և անմահության մասին», ու հանկարծ խելքին փչում է թարգմանելայն: Հոգու կայտառություն է զգում: Գոհ է իրենից: Մտածում է ավարտելուցհետո տպագրության տալ նյութը: Առաջին անգամ կյանքում հաղթահարել էպարապությունը և վայելում է կատարած գործի երջանկությունը: Մի երեկոհանդիպում է Մինասյանին՝ մանկության ընկերոջը: Առավոտյան է եկել: Մնումէ դիմացի հյուրանոցում: Գյուղում ուսումնարան է բացել: Այժմ եկել էվարժուհի տանելու: Շահյանն առաջարկում է տեղափոխվել հյուրանոցից իրմոտ: Մինասյանն ընդունում է նրա առաջարկը սիրով: Հետո Մինասյանըայցելում է Սահակյանին, ով պետք է օգնի նրան վարժուհի գտնելու հարցում:Հին բարեկամներին նա արդեն չորս տարի է, ինչ չի այցելել: Սահակյանի մոտէ Աշխենը: Զրույցի ընթացքում խոսք է բացվում երիտասարդների մասին,որոնք եռանդուն չեն, ինչպես Մինասյանը, ինչպես մի երիտասարդ, որնԱշխենի ծանոթներից է: Մինասյանն իմանալով , որ խոսքը գնում է ԼևոնՇահյանի մասին, ասում է, որ նրանք չեն ճանաչում այդ տղային, նա շատ բարիև լավատես մարդ է: Եվ եթե անգամ այժմ հոռետես է դարձել, ապա դա նորփոփոխություն է նրա մեջ և որի պատճառը հավանաբար նրա՝ մի քիչ հիվանդլինելն է: Հաջորդ օրը Մինասյանը տեղափոխվում է Շահյանի մոտ: Տեսնելով՝նա թարգմանում է, պատմում է պատահածի մասին և ասում, որ նա ոչ միայնչի բավարարվում այդ մեծ հոռետեսի թարգմանությամբ, այլև քարոզում է նրամտքերը այլոց: Աշխենը հիմար աղջիկ չէր երևում և երևի ջախջախել է նրան:Շահյանը ներսում վիավորվում է: Մինասյանը դիտողություններ է անումթարգմանության վերաբերյալ: «Բոլորովին ավելորդ է: Մեզ համար, եսկարծում եմ, դեռ շատ վաղ է այդպիսի բաներով զբաղվելը: Մեր առաջ մեծ գործկա կատարելու. նախ մտածենք ա´յն բանի մասին, թե ինչպես անենք, որնպաստած լինենք այդ մեծ գործի կատարմանը, նախ հոգանք մեր ժողովրդիթշվառության մասին, աշխատենք նրան փոքրիշատե բարօր վիճակի հասցնել,այնուհետև արդեն պարապ ժամանակ շատ կունենանք ընդհանուր մարդկայինթշվառության մասին մտածելուՇոպենհաուերին հասկանալը, ախր, հեշտ չէ,իսկ թարգմանելըառավել ևս»: Մինասյանը իր ժողովրդական նյութերիժողովածուից միմի օրինակ նվիրում է Շահյանին և Սահակյանին: Մեկօրինակ էլ խոստանում է Աշխենին, որին դարձյալ հանդիպում է Սահակյանիմոտ: Աշխենը որոշում է ինքը գնալ գյուղ և վարժուհու գործին նվիրվել: Այսմասին նա սկզբում հայտնում է Եվային: Նրանք նախորդ օրը զրուցում ենԱրմենակի մասին, գործի մասին, որին իրենք էլ պետք է մասնակցեն: Եվան չիուզում, որ Աշխենը լքի իրեն, սակայն քույրը նրան էլ է հանձնարարությունտալիս: Եվան կարող է պարապել իր աշակերտների հետ և ցանկությանդեպքում նաև իր հարուստ հայ ընկերուհիներին հայերեն սովորեցնել: Ի վերջոհամաձայնության են գալիս: Հաջորդ օրը Եվային սպասավորը հանձնում է մինամակ: Դա Աշխենի նամակն է՝ ուղղված Արմենակին: Այս գաղտնիությունըզարմացնում է նրան: Նամակը չի բացում: Աշխենը պատահաբար ծրարը գցելէր դռան մոտ: Եվան մեղադրում է Աշխենին՝ նամակում իրենց ընտանիքինչարախոսելու մեջ: Սակայն Աշխենը խոստովանում է, որ իրականում դասիրային նամակ է, ինքն ու Արմենակը սիրում են իրար, բայց քանի որ չենկարող միասին լինել, որոշել են հեռանալ իրարից և մոռանալ մեկմեկու, թեևչեն կարողանում: Նամակը այրում է: Եվան հասկանում է, թե ինչու է Աշխենըտառապում: Այս գաղտնիքը մնում է նրանց մեջ: Աշխենի սիրո մասին գիտինաև Սահակյանը: Մարությանները և Սահակյանը ճանապարհում ենԱշխենին: Մինասյանի հետ կայարան է գալիս նաև Շահյանը: Մարությանըզարմանում է, որ նրանք ընկերներ են ու մինչև այժմ չէին այցելել իրենց: Եվանտխուր է, լաց է եղել: Շահյանն իրեն ավելորդ է զգում, կարծես այնտեղ չէ, միերեխա է կամ մի ծառա: Նա աննկատ հեռանում է: Վերադառնալով տուն՝ հորըմեռած է գտնում կաթվածից: Անցնում են օրեր: Նա իրեն բոլորովին կտրել էարտաքին աշխարհից: Կալվածքների ղեկավարումը հանձնել է հեռավորբարեկամներից մեկին՝ Ստեփան անունով, որը եկամուտի մի մասը իր գրպաննէ դնում: Շահյանը դա գիտի, սակայն չի հուզվում: Միանգամայն գոհ է,կարևորը ոչինչ չի խանգարում նրա հանգիստը: Ամբողջ օրը պառկում է, քնումկամ կարդում իր հոռետեսփիլիսոփաների երկերը: Մի անգամ նրան այցելումէ Բազենյանը: Պատմում է արտասահմանում կազմակերպված հայկական ինչոր կոմիտեի մասին, որի նպատակը հեղափոխություն առաջ բերելն էԹուրքիայի հայկական գավառներում: Ինքը անդամներից մեկն է, Կովկաս էեկել տեղական մասնաճյուղեր կազմելու, դրամ հավաքելու և զենք ուղարկելու:Ինքը երկու անգամ բանտ է նստել, մարդ է սպանել ու փախել, բայց հետոկատարելապես վերափոխվել է, սիրել է մի էլզասցի աղջկա և նրա շնորհիվնվիրվել այդ «սուրբ գործին», բայց նա մահացել է: Շահյանը ոգևորված էընկերոջով: Անգամ գումար է նվիրաբերում հայրենիքի համար արվող այդ«սուրբ գործին»: Ամեն օր Բազենյանը գալիս է, զրուցում, ուտում, ծխումՇահյանի թանկագին սիգարները: Հետո երկու օր չի գալիս: Շահյանը նամակ էստանում նրանից, գնում «Լոնդոն» հյուրանոց: Պարզվում է, որ Բազենյանըփրկել է մի աղջկա ու նրա փոքր եղբորը կառքից պոկված կատաղած ձիերից:Վնասվել է միայն թևը: Այդ հերոսական արարքի մասին գրում են նաևլրագրերը: Հյուրանոց է գալիս նախ այն լեհ կինը՝ պանի Զդանևիչը, իսկ հետոՄարությանը: Շահյանն իմանում է, որ ընկերը փրկել է Եվային ու Սուրենին ևնրա մեջ նախանձ է արթնանում Բազենյանի հանդեպ: Մարությանը նրանցհրավիրում է իրենց տուն: Երկու օր անց գնում են: Շահյանը իրեն դարձյալավելորդ է զգում, նաև պարզ տեսնում է, որ Եվան համակրում է Բազենյանին:Գալիս է նաև Սահակյանը, կարդում է Աշխենի ուղարկած նամակը, որը ցնցումէ բոլորին: Բազենյանը Սահակյանին կասկածելի է թվում: Շատ ճոխ տեսք ունինա նվիրյալ լիելու համար: Սահակյանը նրանց տոմսակներ է վաճառում:Ներկայացման փոխարեն լինելու է պարահանդես: Պարահանդեսի օրը Եվան ևԲազենյանն առանձնանում են ու զրուցում շատ երկար: Շահյանը հեռանում է:Հաջորդ օրը Բազենյանի այցից հետո նամակ է գրում ընկերոջը՝ հայտնելով իրսիրո մասին Եվայի հանդեպ և առաջարկում երկու բան՝ կա´մ այլևսընկերություն չանել, կա´մ անձնասպանություն գործել: Բազենյանըպատասխանում է երեք օր անց՝ հայտնելով, որ ինքն իսկապես համակրում էԵվային: Անձնասպանության մասին չարժե խոսել, բայց եթե իրենցընկերությանը վերջ են դնում, ապա ինքը վերջ է դնում նաև իր ու Եվայի միջևեղած բարեկամությանը: Ի՞նչ խղճով պիտի վայելի մի սեր, որը կարող էրպատկանել նաև ընկերոջը: Շահյանը զգում է, որ սխալվել էր՝ վերջերս դեպիվատը փոխելով իր կարծիքը ընկերոջ մասին: Երիտասարդը նորիցբարձրանում է նրա աչքում: Անցնում է մոտ մեկ ամիս: Պատահաբարհանդիպում են: Բազենյանը չի կարող Եվայի կողքին լինել, պիտի հայրենիքիգործին նվիրվի: Խոստանում է հյուր գնալ ընկերոջը, սակայն գնալու փոխարեննամակ է գրում, որում հայտնում է, թե գումար պիտի ճարի երկու ընկերներիհամար, որոնք սև մատնության զոհ են դարձել: Հարկավոր է դարձյալ հազարռուբլի: Շահյանը գումարը տանում է հյուրանոց: Վերադառնալիս հանդիպում էՄարությանին և Եվային: Նրանք ևս ուզում են տեսնել Բազենյանին, նրանգումար են խոստացել և նամակ են ուզում տալ, որ տանի Արմենակին: Գնալուէ այդ կողմերը: Շահյանին խնդրում են այցելել նրան և խնդրել մինչև գնալնիրենց տեսնել: Հաջորդ օրը նա գնում է հյուրանոց, դռան մոտ լացագին ձայներէ լսում, հեռանում է միջանցքի ծայրը. սենյակից դուրս է գալիս պանիԶդանևիչը: Քիչ հետո գնում է Բազենյանի մոտ: Մարությանները արդեն գրել եննամակ: Բազենյանը թույլտվություն է հարցնում գնալու համար: Շահյաննասում է, թե այդ երբվանից ինքը իշխանություն ունի նրա վրա: Վիճում են:Գումարն ուզում է հետ վերադարձնել, եթե ոչ՝ այրել վառարանում: Շահյանըդուրս է փախչում սենյակից՝ կրկնակոշիկները մոռանալով հյուրանոցում:Մտածում է Բազենյանի պահվածքի մասին՝ արդյոք դա էլ դերասանություն էր:Բազենյանը այցելում է Մարությաններին: Տանը միայն Եվան է: Նա սեր էխոստովանում Եվային և համբուրում: Հանկարծ Եվան տեսնում է նրա աչքերիփոփոխությունը: Թվում է, թե գազան է, ու Եվան խելագարի պես փախչում է:Բազենյանը մտածում է, որ շտապեց: Դուրս է գալիս, տեսնումՄարությաններին, ասում, որ նամակի համար կգա մյուս օրը, սակայն չիգալիս: Մարությանն ինքն է որոշում գնալ հյուրանոց: Եվան գնում է հոր հետ:Բազենյանը հյուրանոցում չէ: Քիչ անց գալիս է արբած: Այս անգամհանդիպումը նրանց թվում է անախորժ և հիասթափեցնող: Բազենյանիգրպանից ընկնում է ինչոր լրագիր, որը Եվան խնդրում է իրեն տալ: Դաարտասահմանում հրատարակվող հեղափոխական թերթերից է: Ինքը միօրինակ էլ ունի: Վերադարձին հանդիպում են Սահակյանին: Սա հայտնում է,որ շուտ գնան ու վերցնեն նամակն ու գումարը: Բազենյանը խաբեբա ու սրիկաէ: Նա ոչ մի գործով էլ չի զբաղվում, բացի գեղեցիկ դիմակի տակ նվիրականզգացումներ շահագործելով: Նրանք ապշած են: Տանը Եվան կարդում էլրագիրը, որում Բազենյանին մերկացնող լուր կա, իսկ հետո ճչում էԼրագրիմեջ հիշատակվում է Արմենակ Մարությանի չարաչար մահը թրքականահարկու բանտումՊանի Զդանևիչը այցելում է Շահյանին և գումար խնդրումնրանից՝ ասելով, որ Բազենյանի շնորհիվ ինքը զրկված է պատվից, անունից ևկարողությունից: Շահյանը նրան տալիս է գումարը: Հետո հրավեր է ստանումնրանից և այցելում է «Կավկազ» հյուրանոց: Պանի Զդանևիչը պատմում է, թեինչպես է ծանոթացել Բազենյանի հետ, սիրահարվել նրան: Շրջել են տարբերերկրներով և ապրել իր՝ պանի Զդանևիչի փողերով: Նա վաճառել է իր ողջկարողությունը և այժմ, երբ այլևս ոչինչ  չունի, Բազենյանը լքել է նրան՝թողնելով միայն մի նամակ, որում հայտնում է, թե փողի կարիքի դեպքումկարող է դիմել ընկերոջը՝ Շահյանին, և տվել նրա հասցեն: Բազենյանըկախարդել էր իրեն և նա, լինելով հասուն կին, այրի, այնուամենայնիվ,խաբվեց: Շահյանը համեմատում է Եվային և պանի Զդանևիչին, և տեսնում, որԵվայի կուսական գեղեցկությունը կամացկամաց աղոտանում է, ցնդում օդիմեջ իբրև հրաշալի մի երազ պանի Զդանևիչի հուժկու և մեղսալից փարթամգեղեցկության առաջ: Հաջորդ օրը գնում է ճանապարհ դնելու նրան և ուզում էառաջարկել իր կինը դառնալ, սակայն չի համարձակվում, կորցնում է հարմարպահը և զղջում, որ նախորդ գիշերվա նամակը գցել է վառարանը: Միայնասում է, որ ինքը ատում է կյանքը, որ ծնվել է: Պանի Զդանևիչը փորձում էազդել նրա հոռետես հայացքների վրա, սակայն չի հաջողվում. նրանքբաժանվում են: Աշխենը գրում է, որ տոներին երկու շաբաթով գալիս է: Շատուրախ է: Սակայն նրան դիմավորում է միայն Սահակյանը և արդենճանապարհին նա իմանում է գույժը: Ի տարբերություն մյուսների՝ նա քարացելէ, լաց չի լինում, չի խոսում: Եվան տեղափոխվում է նրա սենյակ: Մի գիշերգրկում են իրար ու զրուցում: Աշխենն ասում է, որ ինքը պիտի շարունակի իրգործը, իսկ Եվան պատմում է Բազենյանի մասին, համեմատում եղբորը ևնրան: Հաջորդ օրը պարզվում է, որ Մինասյանն էլ է եկել: Աղջիկներիխնդրանքով Մարությանը գնում է և նրան հյուրանոցից բերում իրենց տուն:Տան մթնոլորտը որոշ չափով փոխվում է: Արմենակի մահից անցել է երեքամիս: Հունվարի մեկին Մինասյանն այցելում է Շահյանին և ապշած մնում: Նաբոլորովին դուրս չի գալիս սենյակից, չի սանրվում, չի լվացվում: Որքան էլ որընկերը փորձում է նրա մեջ արթնացնել ապրելու ցանկության գեթ մի նշույլ,ոչինչ չի ստացվում: Մարությանը որոշում է ինքը գնալ Շահյանի մոտ և տանելնրան իր տուն: Սակայն հաջորդ օրը Սահակյանը հայտնում է, որ Շահյանըանձնասպանություն է գործել՝ ատրճանակով ցրիվ տալով իր ուղեղը: Նա թողելէ երեք նամակ՝ մորը, Մինասյանին և մի նամակ էլ հետևյալ գրությամբ՝«Անձնասպանությանս համար ոչ ոքի չմեղադրել, բացի աստծուց»:Մինասյանի նամակը կարդում են Մնարությանների տանը: Շահյանը գրում էիր հայացքների մասին, անձնասպանների գովքը անում, իսկ աշխարհըհսկայական հիմարանոց համարում: Մեղադրում է անգամ Համլետին՝անդրշիրիմյան աշխարհից վախենալու համար: Նրա թաղմանը ներկա ենՍահակյանն ու Մարությանները: Հանգուցյալի դեմքին հեգնական մի ժպիտկա: Մինասյանը մոր կողքին է: Աշխենը խուլ հեկեկում է:

tarntercum