Նար-Դոս. «Սպանված աղավնի» (1889 թ. համառոտ)

nar-dos-spanvac-axavninՄի գիշեր, ժամը 2-ին Միքայել Մարգարյանի տուն է գալիսԳարեգին Սիսակյանը և ասում է, որ նշանվել է Սառա անունովմի աղջկա հետ, ում հայրը եղել է իր մտերիմ ընկերը։Միքայելին վիճակված է իմանալ, որ դառնալու է  նորապսակզույգի խաչեղբայրը։

Շաբաթ օրը, երեկոյան Գարեգինը Միքայելի ընկերակցությամբ այց է կատարում Սառայի տուն, որտեղ ծանոթանում է ընկերոջնշանածի հետ։ Իմանում են, որ Սառան վիճել է մոր՝ հետ.Գարեգինը անտեղի հարցեր է տալիս Սառային, որոնք վիրավորում են աղջկան. սա բղավում ու հեռանում է։ Սառայի հեռանալուց հետո Գարեգինըզրույցի է բռնվում Սառայի հոր՝ Բաղիրյանի հետ։

Անցնում է մոտ մեկ ամիս, բայց Միքայելը Գարեգինին չի հանդիպում։  Հանկարծ մի երեկոԳարեգինն անսպասելիորեն հայտնվում է և հայտնում  է Միքայելին, որ պատրաստվում էամուսնանալ Սառայի հետ։ Ամուսնությունից հետո Գարեգինը թողնում է պաշտոնը և կնոջհետ հեռանում է քաղաքից։

Անցնում է որոշ ժամանակ: Միքայելը Գարեգինից ոչ մի տեղեկություն չունի։ Նոյեմբերյանմի ցուրտ գիշեր, երբ Միքայելը բավականին ուշ գալով տուն՝ տեսնում է իր մահճակալինպառկած Ռուբեն Թուսյանին՝ իր դասընկերոջը։ Երկար զրույցից պարզ է դառնում, որԹուսյանը երկար ժամանակ է, ինչ թողել է ուսումը և ապրում է Սանկտ-Պետերբուրգում։Նամակ է ստացել հոր մահամերձ լինելու մասին և եկել է Կովկաս, որպեսզի մեկնի Թիֆլիս։Մի օր Թուսյանը Միքայելին է հանձնում «Սպանված աղավնին» խորագրով մի գրություն,որի գլխավոր հերոսը հենց ինքը՝ Ռուբեն Թուսյանն է։ Գրության պատմությունը հետևյալն է.Նկարագրվող դեպքերից մի քանի տարի առաջ, ամռանը, արձակուրդի ժամանակ Թուսյանըմեկնում է իր հորեղբոր ամառանոց։ Իր հետ վերցնում է իր շանն ու հրացանը։ Ամեն օրգնում է որսի և հանկարծ մի օր հանդիպում է մի աղջկա ու սիրահարվում։ Աղջկախնդրանքով որսի են գնում, որի ընթացքում Թուսյանը մի աղավնի է կրակում։ Տեսնելովսպանված աղավնուն՝ աղջիկը մտատանջության մեջ է ընկնում և այդ սպանության մեջ խորհրդանշական բան տեսնում։ Թուսյանի ամառանոցից հեռանալուց հետո սիրահարներըորոշ ժամանակ դեռ նամակագրական կապ են պահում, որը, սակայն, մի օր ընդհատվում է։Կյանքն առնում է հեղինակին իր հորձանուտ ալիքների մեջ, իսկ ժամանակը բերում էանխուսափելին՝ մոռացումը։

Հաջորդ օրը Թուսյանը կրկին գալիս է Միքայելի տուն և հայտնում, որ հետաձգել է մեկնումը,քանի որ հանդիպել է իր գրվածքի գլխավոր հերոսուհուն՝ «սպանված աղավնուն», որինտվել է Միքայելի հասցեն։ Հաջորդ օրը Միքայելի մոտ է գալիս Գարեգինը։ Նա պատմում էՄիքայելին, որ Սառան տեսնելով Թուսյանին, վրեժ լուծելու մոլուցքով է համակվել։Պարզվում է, որ Սառան անգամ երեխա ուներ Թուսյանից, որին հենց ինքը խեղդամահ էարել։ Եվ այժմ կրկին տեսնելով իր առաջին սիրուն, ցանկանում է Գարեգինի ձեռքովնրանից վրեժ լուծել։

Գարեգինը խնդրում է Միքայելին, որպեսզի սա հեռացնի Թուսյանին քաղաքիցև խոսի Սառայի հետ։ Միքայելի զրույցը Սառայի հետ բարերար ազդեցություն չի ունենում։Հաջորդ օրը Սառան գալիս է և Միքայելի տանը պարպում է ատրճանակը՝ Թուսյանինսպանելու անկնկալիքով։ Բայց նույն օրը նրան տեղափոխում են ծննդատուն և նա վաղաժամ ծննդաբերության ժամանակ մահանում է։

Թուսյանը իրեն մեղադրելով կատարվածի համար՝ հեռանում է Կովկասից և այլևս չիվերադառնում:

tarntercum