Շառլ Բոդլեր. «Չարի ծաղիկներ» (1857 թ. համառոտ)

bodler- cveti zlaՇառլ Պիեռ Բոդլերը մեծագույն նորարար էֆրանսիական ու եվրոպական քնարերգության մեջ:Նա որպես «դարի վերջին զավակներից մեկը», իրստեղծագործությամբ նշանավորել էլուսավորականռոմանտիկական գրականությանու գեղագիտության վերջնակետը ևգեղարվեստական նոր միտումների սկիզբը՝ այսպես կոչված մոդեռնիտեն:Ամենադիպուկ խոսքը Բոդլերի մասին ասել է նրա ժամանակակիցը՝ֆրանսիացի բանաստեղծ Թեոֆիլ Գոթիեն. «Չարի ծաղիկների» բանաստեղծըսիրել է այն ոճը, որը սխալ կերպով կոչում են անկումային. դա իրականումզառամող քաղաքակրթությունների մայրամուտի պահն է. այն ոճը, որ խորն է,բարդ, ճարտար, նրբերանգներով ու որոնումներով լի, որ դուրս է գալիսսովորական լեզվի սահմաններից, իր արտահայտությունները փոխառում էտեխնիկական բոլոր բառամթերքներից, օգտվում բոլոր գունապնակներից,բոլոր ստեղներից, ձգտում է որսալ գաղափարը՝ դրա ամենաանհաղորդնրբություններով, իսկ ձևը՝ նրա ամենամշուշոտ ու անորսալի գծագրերովԱյդոճը նոր ձևի մեջ արտահայտված նոր գաղափարները հաղորդում է նոր, մինչայդ չլսված բառերով: Հակառակ դասական ոճի, նա տեղի է տալիսմթամածության, որի մեջ տարտամորեն վխտում են սնահավատությանդիմակները, անքնության ահաբեկող տեսիլները, գիշերվա սարսափները, խղճիխայթոցները, որոնք ցնցվում ու արթնանում են ամենաչնչին շրշյունից,հրեշավոր անուրջները, մարմնավորել չկարողացող, խավարածին ցնորքները,որոնք զարմանք կպատճառեին ցերեկվա լույսին, այն ամեն մշուշապատը,անձրևն ու անհասկանալի ահավորը, որ թաքցնում է հոգին իր ամենագաղտնիծալքերում»:

«Չարի ծաղիկներ» ժողովածուն լույս է տեսել 1857 թ.: Բաղկացած է հետևյալշարքերից՝ «Մելամաղձ և իդեալ», «Փարիզյան պատկերներ», «Գինին», «Չարի ծաղիկներ», «Ընդվզում», «Մահը»:

Մելամաղձ և իդեալ

Այս մասն ամենաերկարն է, բայց նաև ամենակարևորը ժողովածուի ընդհանուրըմբռնման տեսակետից: Հեղինակը պատմում է, թե ինչ պայքար է ընթանումմարդկանց հոգիներում, թե ինչպես են նրանք տառապում կասկածներից:Մեղքերն ու սխալները մղում են նրանց մութի ու խավարի անդունդը, սակայնբարձր ու վեհ մտքերը ձգում են նրանց հոգին երկինք: Շարքի վերջինբանաստեղծության մեջ քնարական հերոսի հոգին հուսալքությանծանծաղուտում է, որից չի կարող դուրս գալ և տառապում է մելամաղձից:

Փարիզյան պատկերներ

Տառապողի հոգին միայնակ է անգամ մարդաշատ Փարիզի փողոցներում:

Գինին

Քնարական հերոսը փորձում է մեղմել իր ցավը գինու և թմրադեղերիաշխարհում: Բայց սրանք միայն ավելի են ծանրացնում նրա վիճակը: Նրագիտակցությունը խավարում է, և նա չի կարող տարբերել բարին ու չարը:

Չարի ծաղիկներ

Քնարական հերոսը չի կարող դիմադրել գայթակղություններին, գործում էսխալը սխալի ետևից: Նա դիմում է այլասերության, հեշտասիրության, անգամսպանության: Սակայն մեղքի քաղցրությունը, ինչպես և գինու քաղցրությունըվաղանցիկ է: Իսկ իդեալն այդպես էլ գտնված չէ:

Ընդվզում

Սեփական մեղքերի և անկարողության գիտակցության մեջ թաղվածքնարական հերոսը ձեռնոց է նետում ճակատագրին և աշխարհին: Տրտնջում էաշխարհի կարգից, որի հետ մտադիր չէ հաշտվել: Նա դիմում է սատանային,մերժում է Աստծուն, հիշում է Կայենին:

Մահը

Վերջապես տանջված հոգին գտնում է հանգիստ: Բայց դա մահն է: Ամենդեպքում իդեալը, հանուն որի հերոսը անցել էր մեղքերի և սխալների իր ուղին,գտնված չէ:

Նա անցել է հինգ փորձության միջով՝ սիրո և արվեստի, մեծ քաղաքի,հարբեցողության, հեշտասիրության և ընդվզման:  

tarntercum