Շառլ դը Կոստեր. «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» (1867 թ. համառոտ)

Sharl_de_Koster__Legenda_ob_Ulenshpigele16-րդ դար: Նիդերլանդների ժողովուրդըանհաշտ պայքար է մղում իսպանական լծի դեմ: Ողջ երկրով մեկ ծխում են ինկվիզիցիայի խարույկները: Գյոզերը (Ֆլանդրիայի ազնվականները), չքավորներըև գյուղացիները ոտքի են ելնում ԻսպանիայիՖիլիպ Երկրորդ արքայի դեմ: Վեպիգործողությունները սկսվում են 1527 թվականի մայիսի 21-ին՝ երկու տղաներիծնունդով։ Մեկը Ֆիլիպն է՝ Իսպանիայի արքայազնը, հետագայում արյունարբութագավորը, մյուսը՝ ածխագործի որդի Թիլ Ուլենշպիգելը։

Վեպի հերոսը՝ Թիլ Ուլենշպիգելը, կենսուրախ, ազատատենչ երիտասարդը, մարմնավորում է Ֆլանդրիայի ոգին: Նրա անունը ստուգաբանվում է երկու ձևով՝ «Ես ձեր հայելին եմ» և «Հայելի և բու»: Տեսնելով իր ժողովրդիտառապանքները, անասելի կեղեքումներն ու ինկվիզիցիայիանիրավությունները՝ դառնում է անձնվեր ազգային գործիչ, միանում է գյոզերիազատագրական պայքարին։ Հերոսի անվերջանալի դեգերումներում նրան ուղեկցում է իր բարեկամը՝ պարզամիտ ու որկրամոլության որոշակի գծերով օժտված Լամմե Գուդզակը, որը ճամփա է ընկնում որոնելու իր կորած կնոջը: Թիլը դառնում է արքայազն Օրանացու զինվորականը: Իսպանացիների դեմ ելած գյոզերի առաջնորդի համար նա զինվորներ է վարձում: Մտքերով, սակայն, Թիլը հարազատ Դամմե քաղաքում է: Ժամանակ առ ժամանակ վերադառնում է՝ տեսնելու համար Նելեին: Հերթական վերադարձի ժամանակ նրան հաջողվում է ազատել քաղաքը մարդասպանից, որը գործում էր գիշերներով որպես գայլ-ուրվական:

Այն բանից հետո, երբ խարդախ ամբաստանագրի մեղադրանքով խարույկի վրա այրում են նրա հորը՝ Կլաասին, նրա սրտում բաբախում է այրվածի աճյունը:Թիլը հեղափոխության գործին ծառայում է անձնուրաց արիությամբ, դառնում էնրա հռետորը, լրտեսում է թշնամուն, կապեր է ստեղծում ապստամբների հետ,դրամ է հավաքում նրանց համար, զենք է հայթայթում, ժողովրդի մեջ միությունև տոկունություն քարոզում։

Թիլը հոր աճյունի մի մասը քսակի մեջ դրած կրում է կրծքի վրա, որը նրանմիշտ մղում է վրեժի ու կռվի։

Թիլը և Լամմեն ծառայության են անցնում Բարձրահասակի նավի վրա: Ուլենշպիգելը դառնում է հրաշալի հրետանավոր: Իր մասին ասում է, որ չունի մարմին, այլ միայն ոգի է: Եվ իր ընկերուհու՝ Նելեի մասին նույնն է ասում: Երբ խոստումը խախտելով գյոզերի զինվորներն ուզում են սպանել գերի վերցված վանականներին, Թիլը պաշտպանում է վերջիններին: Դա կարող է կյանք արժենալ նրան: Կախաղանից Թիլին փրկում է ճիշտ ժամանակին հասած Նելեն: Սովորության համաձայն մեղադրյալին ազատ են արձակում, եթե որևէ աղջիկ ցանկություն հայտնի ամուսնանալ նրա հետ:

Գահագայում հավաքված Գլխավոր Նահանգները չեղյալ են հայտարարում Ֆիլիպ արքայի իշխանությունը: Դրանից մի քանի օր անց վարձու մարդասպանը երեք գնդակ է արձակում արքայազն Օրանացու վրա: Թիլը և Նելեն լքում են նավը: Հերոսն ու իր ընկերուհին բոլորովին չեն ծերացել: Նրանք անմահ են։Նրանք ապրում են մի աշտարակում, որտեղից տեսնում են ողջ Ֆլանդրիան ևհսկում նրա բախտը։ Եվ երբ թվում է, թե տեսլիքներ բերող թուրմ խմած Թիլըմեռնում է և վրա հասած քահանաները շտապում են թաղել նրան, հերոսը վեր էկենում և բացականչում է.

«Մի՞թե կարելի է թաղել Ուլենշպիգելին՝ մայր Ֆլանդրիայի ոգուն, և Նելեին՝նրա սիրտը։ Ֆլանդրիան կարող է քնել, բայց մեռնել՝ երբեք»։

tarntercum