Ուիլյամ Բլեյք. «Պոեզիայի ուրվագիծ » (1783 թ. համառոտ)

uliam bleyk -poeziaԲանաստեղծ և նկարիչ Ուիլյամ Բլեյքը(1757-1827) նախառոմանտիզմի վառներկայացուցիչ է. թերևս նրան կարելի էհամարել ռոմանիկական գրող: Ծնվել է ոչհարուստ առևտրականի ընտանիքում,դաստիարակություն է ստացելպուրիտանական միջավայրում՝ անվերջլսելով զրույցերն այն մասին, որ երկրայինանարդարությանը մի օր վերջ կտան մարդիկ և Աստված:

Պայծառատես տղան մանկուց տառապում է հալյուցինացիաներից, որոնքմեկնաբանում է որպես աստվածային տեսիլներ: Դեռ մանկուց ի հայտ է գալիսնկարչի տաղանդը: Գեղարվեստի ակադեմիա նրան խանգարում է ընդունվելնշանավոր Ռեյնոլդսը: Աղքատությունը և փորագրանկարչի ծանր աշխատանքնեն դառնում Բլեյքի ճակատագիրը: Նա նկարազարդում է Հոբի Գիրքը ևԴանտեի «Աստվածային կատակերգությունը»:

1786 թ. Բլեյքը հրապարակում է բանաստեղծությունների առաջինժողովածուն՝ «Բանաստեղծական ուրվագծերը»: Գիրքը վկայում էհազվագյուտ տաղանդի և բանաստեղծի թարմ տեսողության մասին: Այնբովանդակում է մի շարք բանաստեղծություններ, Շեքսպիրի ոգով գրված«Էդուարդ Երրորդ» անավարտ դրաման և «Գվինը, Նորվեգիայի թագավորը»բալլադը ժողովրդական ապստամության մասին:

Գոյություն չունեցող նորվեգական թագավորի մասին հին լեգենդի ձևով Բլեյքըխոսում է գաղութատիրական լծից ազատագրված Ամերիկայում տեղի ունեցողդեպքերի մասին: Այդ դեպքերի զարգացման համար անգլիացի թագավորԿառլոս Առաջինը հատուցեց իր գլխով: «Բանաստեղծական ուրվագծերը»Բլեյքի կյանքի օրոք տպագրված միակ գիրքն է: Մյուսները նա փորագրել է:

Բանաստեղծի ստեղծագործության գագաթը «Անմեղության երգեր» (1789) և «Փորձի երգեր» (1793) շարքերն են: Իրենց բովանդակությամբ դրանք թվումեն բևեռայնորեն հակադիր: Սակայն մտահղացված են որպես միամբողջություն: «Անմեղության երգերում», որոնք հաճախ հիշեցնում ենօրորոցային երգեր, բացվում է մանկան նաիվ և մաքուր հոգին, շարքը ողովածէ աշխարհի մանկական պարզ ու վստահող ընկալմամբ: Գառնուկներինպահպանող հավատարիմ հովվի, մոլորված տղային գտնող սիրող հոր,երեխաներին ընթրիքի կանչող բարի դաստիարակի կերպարները ստեղծում ենջերմ և ուրախ, մեծահասակների սիրով աղետներից պաշտպանված աշխարհիպատկեր: «Շիծաղկոտ երգը» բանաստեղծությունը փոխանցում է երեխաների ևնրանց հետևող մեծահասակների ծիծաղը: Քանի որ այդ գիրքը մարմնավորումէ մանկական աշխարհընկալումը, իսկ երեխան հետաքրքրասիրության էակն էև ամեն բան նկատում է, այստեղ կան նաև ողբերգական պատկերներ ևհակասություններ: Փոքրիկ տղան մոլորվել է ճահիճների մեջ և զուր կանչում էհորըՄոլորված տղան»). պճնված և կոկիկ անգլիացի երեխաների մեջհայտնում է մերթ աֆրիկացինՍևամորթ տղան»), մերթ մանկահասակծխնելույս մաքրողըԾխնելույս մաքրողը»): Սակայն հակասություններըվերանում են, բանաստեղծությունների ավարտը լավատեսական է: Սևամորթտղան ասում է, որ ունի սպիտակ հոգի և որ Դատաստանի օրը նա դուրս կգացեխից, իսկ անգլիացի տղան սպիտակ ամպից, և նրանց միջև կվերանա ամենտարբերություն. նրանք կթռչեն Աստծո մոտ: Անգամ ծխնելույս մաքրող փոքրտղան մխիթարանք ունի: Երազում նրան այցելում է պահապան հրեշտակը ևասում է, որ անտեր ու խեղճ տղային հայր կլինի Աստված:

Շարքի սիմվոլիկան պարզ է: Մոլորված տղային գտնող հայրը Աստված է,սպիտակ ամպի վրա նստած մանուկը, որը կոչ է անում Բլեյքին երգել՝Քրիստոսը:

Սակայն անմեղությանը փոխարինելու է գալիս դառը փորձը: Երկրորդ շարքի՝«Փորձի երգերի» յուրաքանչյուր բանաստեղծություն ասես գալիս է հերքելուառաջին շարքի լուսավոր լավատեսությունը: Պատահական չէ, որ առաջինշարքի բանաստեղծությունների վերնագրերն այստեղ կրկնվում են, նշելով արդեն հակառակ իմաստներ: Դարձյալ այստեղ է «Սուրբ հինգշաբթին», որըհամարվում է մանուկների տոնը: Սակայն Բլեյքը տալիս է մռայլ պատկեր: Ի՜նչտոն, եթե երկրի հարստությունը փողոցի հիվանդ և քաղցած մանուկներն են:

Չքավորների գողացված և դառը մանկության ողբերգությունը «Փորձի երգերի»հիմնական մոտիվն է: Սիմվոլիկան դառնում է ահարկու, հեգնանքը՝ դառը:Նորից հայտնվում է փոքրիկ ծխնելույս մաքրողը, որը ցավով դատապարտում էնրանց, ովքեր մատնել են իրեն տառապանքի և կործանման:

Մոլորված մանուկների պատկերը, որը խորհրդանշում է ողջ մարդկությանը,հաճախ է հանդիպում «Փորձի երգերում»: «Մոլորված տղան»բանաստեղծությունից բացի կա նաև երկու բանաստեղծություն «Մոլորվածաղջիկը» վերնագրով: Մի դեպքում դա պատանի աղջիկ է, որ ծաղիկների մեջխաղում է իր սիրեցյալի հետ և դրա համար դատապարտված էխայտառակության և տառապանքի: Մյուսում դա յոթնամյա երեխա է, որըմոլորվել է անտառում և նաիվ աղոթքը շուրթերին քնում է խոտերի մեջ: Նրանշրջապատում են վայրի գազանները:

«Գառնուկը»Անմեղության երգեր») ուրախ բանաստեղծությանըհակադրված է «Վագր» բանաստեղծությունը, որտեղ տրված է դաժան գիշատչիպատկերը և դրված է ճակատագրական հարց. ո՞վ է նրա արարիչը:

Այս երկու շարքերին համազոր ոչինչ Բլեյքը հետագայում չստեղծեց:Անհաջողակի կյանքը, կատարյալ միայնակությունը և անըմբռնումը, որովիրենց կնիքն են դնում նրա ստեղծագործության վրա:

Արդարության գալիք թագավորության մասին իր գաղափարները նաարտահայտում է այլաբանությունների ձևով, որոնք չունեն առաջին երկու շարքերի պատկերների հստակությունը: Ծնվում են «Մարգարեական գրքերը»:Մի մասը անավարտ է, մյուս մասը նկարազարդված և փորագրված է. որոշ հատվածներ մեզ են հասել պատառիկների տեսքով:

«Մարգարեական գրքերից» են՝ «Տելի գիրքը» (1789), «Թիրիելը» (1989), «Երկնքի և Դժողքի ամուսնությունը» (1790), «Ֆրանսիականհեղափոխությունը» (1791), «Ալբիոնի դուստրերի տեսիլքը» (1793), «Ամերիկան» (1793), «Եվրոպան» (1794), «Յուրայզենի առաջին գիրքը»(1794), «Հսկա Ալբիոնի ստեղծած Երուսաղեմը» (1808) և «Միլթոնը» (1808).Միաժամանակ գրում է  «Իրիկնային Ավետարան» (1797) շարքը, որընվիրված է Քրիստոսին, և աֆորիզմներ, որոնք բանաստեղծը կոչում է «Դժողքիասացվածքներ»: Բլեյքի Քրիստոսը հեղափոխական է: Նա թշնամի է անբարոհասարակության ֆետիշին: Իրեն Միլթոնի հետևորդ համարող Բլեյքը բողոքի ևպայքարի մարմնավորում է համարում սատանային և նրա մեջ է տեսնումլուսավորման տենչի բուն կայծը: Երկնքի և երկնքի ամուսնությունը Բլեյքիհամար փիլիսոփայական պրոցես է, որտեղ միանում են հակադրությունները:Չարիքը անհրաժեշտ է բարիքին, քանի որ կյանքի է կոչում էներգիաներ,որոնցից բարիքն ինքնին զուրկ է. այն պասսիվ է և ոչ ստեղծագործ:

«Մարգարեական գրքերում» նկարագրվում է աստվածների և տիտաններիկոսմիկական պայքարը: Բլեյքը ստեղծում է իր դիցաբանությունը՝ համադրելովբիբլիական, անտիկ, պարսկական և սկանդինավյան տարրեր: Տիեզերքիկենտրոնում է Յուրայզենը՝ օրենքի արարիչը և կարգի պահապանը: Նահիշեցնում է Յեհովային:

Բլեյքի պոեզիան ճանաչում է գտնում XIX դ երկրորդ կեսին: Նա շարժում էայնպիսի գրողների հիացմունքը, ինչպիսիք են Սուինբերնը, Յեյթսը, Վոյնիչը ևՇոուն: 1893 թ. լույս է տեսնում Բլեյքի եռահատոր երկերի ժողովածուն՝ծավալուն մեկնություններով:  

tarntercum