Ուիլյամ Թեքերեյ. «Սնապարծության տոնավաճառ» (1847 թ. համառոտ)

tekerey-yarmarka-tsheslaviyaԳլխավոր հերոսուհիները՝ Էմիլիա Սեդլին և ՌեբեկկաՇարպը, սովորում են օրիորդ Պինկերտոնի մասնավորպանսիոնում: Էմիլիան հաջողակ առևտրականի դուստրէ: Հավասարակշռված և զուսպ է, համընդհանուրպաշտամունքի առարկա է: Բեկկին որբ է, որիհանգուցյալ հայրը եղել է հարբեցողությամբ տառապողնկարիչ, իսկ մայրը՝ ֆրանսիացի պարուհի: Ծնողները թողել են իրենց դստերըվառ արտաքին և ֆրանսերենի իմացություն: Օրիորդ Պինկերտոնի մոտուսմանը զուգահեռ Բեկկին ֆրանսերենի դասեր է տալիս: Էմիլիան միակն է,ում Բեկկին վերաբերվում է քնքուշ սիրով: Թեպետ նա, իհարկե, գիտակցում է,որ մանկուց ամեն բան ունեցող Էմիլիան չի կարող հասկանալ իրեն, քանի որնրանք տարբեր աշխարհներից են:

Աղջիկները լքում են պանսիոնը միասին: Էմիլիան պիտի ամուսնանա սպաՋորջ Օսբորնի հետ, որին սիրում է: Իսկ Բեկկին աղախնի տեղ է ստացել ոչհարուստ ազնվականների տանը: Մինչև նոր բնակավայր մեկնելը նա հյուր էլինում Էմիլիայի տանը: Այստեղ նա ծանոթանում է Էմիլիայի եղբոր՝ ՋոզՍեդլիի, բարեհոգի, սակայն գոռոզ մի չինովնիկի հետ: Էմիլիան փորձում էհամոզել Ջոզ Սեդլիին ամուսնանալ Ռեբեկկայի հետ, սակայն իր փեսացուն,որը չի ուզում ազգական դառնալ աղախնի հետ, խափանում է այդնախաձեռնությունը: Բեկկին մեկնում է Կրոուլիների մոտ:

Տան անդամներն են՝ ցնդած ծերուկ Պիտ Կրոուլին, նրա կինը, որդին՝ Պիտ Կրոուլին և վերջինիս կրտսեր քույրերը: Կրոուլիները, չնայած մեծ հողերին, լորդերի պալատում մշտական տեղին և նշանակալի նախնիներին, ապրում են վատ և սպասում են ավագ Կրուուլիի քրոջ՝ Մաթիլդ Կրոուլիի մահվանը, քանի որ սրա մահից հետո հույս ունեն ժառանգություն ստանալ: Ինքը Մաթիլդ Կրոուլին իրականում մտադիր է ժառանգությունը կտակել իր մյուս ազգականին՝ Ռոդոն Կրոուլիին: Մաթիլդի այցերից մեկի ժամանակ Ռեբեկկան կարողանում է շահել նրա համակրանքը և նրա հետ մեկնել Լոնդոն: Այստեղ փորձեր է կատարում ամրապնդելու իր տեղը հարուստ տիկնոջ կողքին: Երբ այրիացած Պիտ Կրոուլին գալիս է Լոնդոն խնդրելու Ռեբեկկայի ձեռքը, սա ստիպված է մերժել նրան, քանի որ գաղտնի նշանված է Ռոդոն Կրոուլիի հետ: Մաթիլդ Կրոուլին, իմանալով այդ մասին, ջնջում է իր կտակից և´ Ռոդոն Կրոուլիին, և´ Ռեբեկկային:

Այդ ժամանակ Էմիլիան պատրաստվում է ամուսնական արարողության Ջորջ Օսբորնի հետ: Սակայն Էմիլիայի հայրը անսպասելիորեն սնանկանում է, և Օսբորնի հայրը արգելում է որդուն ամուսնանալ բանկրոտի աղջկա հետ: Չնայած արգելքին և այն հանգամանքին, որ Ջորջը իրականում իրեն չի սիրում, Էմիլիան ամուսնանում է նրա հետ: Ամուսնությունը կայանում է, և նորապսակները անցկացնում են մեղրամիսը Բեկկի և Ռոդոն Կրոուլիների ընկերակցությամբ: Հարսանիքից դեռ չի անցել անգամ մի շաբաթ, իսկ Ջորջը հասցնում է տարվել միսիս Կրոուլիով: Ռեբեկկայի հետ փախուստից նրան փրկում է պատերազմը Նապոլեոնի դեմ: Ռոդոն Կրոուլին և Ջորջ Օսբորնը մասնակցում են Վաթերլոոյի ճակատամարտին, որից Օսբորնը չի վերադառնում:

Ռեբեկկան և Էմիլիան ունենում են որդիներ, որոնց կոչում են հայրերի անունով: Այդ ընթացքում վախճանվում է ծեր Պիտ Կրոուլին և ընտանիքի գլուխ է կանգնում նրա որդի Պիտը: Սա ստանում է Մաթիլդ Կրոուլիի ժառանգությունը: Բեկկին ամուսնու և որդու հետ փորձեր է անում դուրս գալ բարձր հասարակություն: Սկսում են օգտակար կապեր ձեռք բերել: Դա լավ չի ավարտվում, քանի որ սըր Ռոդոնը մի օր բռնացնում է կնոջը լորդ Սթայնի հետ: Նաև կնոջ դարակում գումար է գտնում, այն դեպքում, որ ընտանիքը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ: Հասունանում է մենամարտ, որից սակայն Ռոդոնը և Սթայնը, միջնորդների համոզումներին տեղի տալով, հրաժարվում են: Ռոդոնն իմանում է, որ նշանակվել է Քովենթրի կղզու նահանգապետ: Նա թողնում է կնոջը, թեպետ նշանակում է նրան ամսեկան վճար: Որոշ ժամանակ անց նա մահանում է տենդից: Մահանում է նաև կրտսեր Պիտ Կրոուլին: Ողջ ժառանգությունը անցնում է Ռեբեկկայի որդուն՝ Ռոդոն կրտսերին:

Լորդ Սթայնի հետ սկանդալային պատմությունից հետո Ռեբեկկան վտարվում է լոնդոնյան հասարակությունից: Թափառում է Եվրոպայով՝ հույս ունենալով երջանկություն գտնել: Վարում է անբարո կյանք: Սակայն այստեղ պատահաբար հանդիպում է Էմիլիային, մայոր Դոբինին և Ջոզ Սեդլիին: Ռեբեկկայից Էմիլիան իմանում է, որ իր նախկին ամուսինը՝ Ջորջը, իրեն երբեք չի սիրել, և ամուսնանում է սըր Դոբինի հետ: Նրանք ունենում են դուստր, որին անվանակոչում են Ջեյն:

Բեկկին նորից փորձում է գայթակղել Ջոզին, և դա նրան հաջողվում է: Սակայն մի քանի տարուց Ջոզը մահանում է՝ թողնելով Ռեբեկկային միայն ապահովագրության կեսը: Ջոզի ողջ կապիտալը ծախսվել է Ռեբեկկայի անհաջող մեքենայությունների վրա: Ռեբեկկան մնում է միայնակ: Նրա որդին՝ Ռոդոնը, չի շփվում մոր հետ: Միայն դրամական օգնություն է ցուցաբերում:

tarntercum