Ուիլյամ Շեքսպիր. «Տասներկուերորդ գիշեր» (1601 թ. համառոտ)

uiliam-sheqspir-12-nochԿատակերգության գործողոթյունները տեղի են ունենում  կախարդական երկրում՝ Իլիրիայում:

Իլիրիայի դուքս Օրսինոն սիրահարված է կոմսուհի Օլիվիային, սակայն վերջինս սգի մեջ է եղբոր մահից հետո և անգամ չի ընդունում դքսի դեսպաններին: Այդ անտարբերությունը ավելի է գրգռում դքսին: Օրսինոն ծառայության է ընդունում երիտասարդ Ցեզարիոյին: Վերջինիս ուղարկում է կոմսուհու մոտ իր սիրո մասին պատմելու: Իրականում Ցեզարիոն աղջիկ է: Նրա անունն է Վիոլա: Նա իր երկվորյակ եղբոր՝ Սեբաստիանի հետ ճամփորդելիս նավաբեկության արդյուքում հայտնվել է Իլիրիայում: Հույս ունի, որ եղբայրը նույնպես փրկվել է: Տղայի շոր է հագնում և ծառայության է անցնում դքսի մոտ, որին իսկույն սիրահարվում է:

Կոմսուհու երկարատև սուգը նրա հորեղբայր Թոբի Բելչի սրտով չէ: Թոբին քեֆչի ու զվարճասեր է: Կոմսուհի Օլիվիայի սենեկապետուհին հայտնում է Թոբիին, որ իր տիրուհին դժգոհ է հորեղբոր և նրա բարեկամ Էնդրյու Էգյուչիկի անվերջ խնջույքներից: Էնդյուն, իմանալով դա, ուզում է հեռանալ, սակայն Թոբին համոզում է նրան մնալ ևս մեկ ամիս:

Կոմսուհուն է այցելում Վիոլան, սակայն չի կարողանում կատարել իր առաքելությունը: Կոմսուհին չի սիրում դուքսին: Կոմսուհու ուշադրության կենտրոնում է հենց ինքը՝ Վիոլան: Օլիվիան հավանում է «տղային» և սկսում է համոզել իրենից նվեր ընդունել՝ մատանի:

Վիոլայի եղբայրը հայտնվում է Իլիրիայում իր կյանքը փրկած նավապետ Անտոնիոյի հետ: Կարծում է, թե քույրը մահացել է: Նավապետը գաղտնի ուղեկցում է երիտասարդին, որը որոշել է մնալ Իլիրիայում և բախտ որոնել դուքսի մերձավորությամբ:   

Օլիվիայի տանը սըր Թոբին և սըր Էնդրյուն գինի են խմում և երգեր են երգում: Մարիան զուր փորձում է նրանց հանգստացնել: Գալիս է ծառայապետ Մալվոլիոն: Սա մանրախնդիր ու տհաճ մեկն է: Չկարողանալով կարգի բերել հարբեցողներին՝ հեռանում է: Մարիան ասում է, որ հաճույքով չար կատակ կխաղար այդ «ավանակի» գլխին: Պատրաստվում է սիրային նամակ գրել նրան Օլիվիայի անունից:

Դուքսի պալատում ծաղրածուն փորձում է ուրախացնել իր տիրոջը: Օրսինոն շարունակում է կոմսուհու սիրտը գրավելու ծրագրեր մշակել: Համոզում է Վիոլային նորից գնալ կոմսուհու մոտ: Վիոլան ասում է, որ ինչ-որ մեկը կարող է սիրահարված լինել դուքսին, ինչպես որ դուքսը կոմսուհուն՝ ակնարկելով իրեն: Օրսինոն հայտարարում է, որ կնոջ կուրծքը չի կարող կրել իր տածած զգացմունքը:

Սըր Թոբին և համախոհները ծիծաղում են՝ լսելով, թե ինչպես է Մալվոլիոն բարձրաձայն խորհրդածում իր տիրուհու հետ ամուսնության մասին: Գտնելով Մարիայի կեղծ նամակը՝ նա անմիջապես եզրակացնում է, որ ընտրյալը, ում հասցեագրված է այն, ինքն է: Որոշում է անշեղորեն հետևել նամակում տրված խորհուրդներին, որոնք հորինել է Մարիան՝ Մալվոլիոյին հնարավորինս ավելի ծիծաղելի կացության մեջ դնելու համար:

Օլիվիայի այգում Վիոլան և Ֆեստեն սրամտություններ են փոխանակում: Այնուհետև Վիոլան զրուցում է Օլիվիայի հետ: Սըր Էնդրյուն վիրավորված է նրանից, որ իր ներկայությամբ կոմսուհին հաճոյախոսում է դուքսի ծառայի հետ, և սըր Թոբին խորհուրդ է տալիս նրան մենամարտի կանչել լկտի ծառային:

Անտոնիոն փողոցում հանդիպում է Սեբաստիանին և բացատրում է, որ չի կարող բաց ուղեկցել նրան, քանի որ նա ժամանակին ծովում կռվել է դուքսի նավատորմի դեմ և կարող է ճանաչվել: Պայմանավորվում են հանդիպել մի ժամից հյուրանոցում: Անտոնիոն տալիս է ընկերոջը իր քսակը:

Մալվոլիոն հիմար ժպիտներով և անճաշակ հագնված մեջբերում է Օլիվիային տողեր իբրև թե նրա նամակից: Օլիվիային թվում է, թե ծառայապետը թռցրել է խելքը: Սըր Թոբիին է հանձնարարում Մալվոլիոյին կարգի բերելու գործը, և հորեղբայրը փակում է ծառայապետին նկուղում: Հետո մենամարտի է գրգռում սըր Էնդրյուին և «Ցեզարիոյին»: Մենամարտին է խառնվում մոտերքով անցնող Անտոնիոն: Կարծելով, թե Վիոլան Սեբաստիանն է, փակում է նրան և կռվի է բռնվում սըր Թոբիի հետ, որը բարկանում է, որ իր կատակը չստացվեց: Վրա հասած ոստիկանները ձերբակալում են Անտոնիոյին: Անտոնիոն, որը կարծում է, թե Վիոլան Սեբաստիանն է, ետ է խնդրում իր քսակը, որը հիմա նրան պետք կգա: Նավապետին, որը զայրանում է, որ Վիոլա-Սեբաստիանը իրեն չի ճանաչում, տանում են: Վիոլան հասկանում է, որ եղբայրը ողջ է, անչափ ուրախանում է:

Փողոցում սըր Էնդրյուն, տեսնելով իր հակառակորդին, որի հետ մենամարտն ընդհատվեց, մոտենում և ապտակում է նրան: Բայց դա ոչ թե Վիոլան է, այլ Սեբաստիանը: Սըր Էնդրյուն ծեծվում է: Սըր Թոբին ուզում է պաշտպանել նրան, բայց Սեբաստիանը մերկացնում է սուրը: Վրա հասած Օլիվիան ընդհատում է կռիվը և հեռացնում է հորեղբորը:

Օլիվիան տուն է տանում Սեբաստիանին և կարծելով, թե դա «Ցեզարիոն» է, առաջարկում է ամուսնանալ: Շշմած երիտասարդը համաձայնում է: Օլիվիան առաջին իսկ հայացքից գերում է նրա սիրտը: Ուզում է խորհրդակցել Անտոնիոյի հետ, բայց սա անհետացել է: Այդ ընթացքում ծաղրածուն, խղճալով նկուղում փակված Մալվոլիոյին, նրան մոմ և գրելու պիտույքներ է բերում

Օլիվիայի տան առաջ դուքսը և Վիոլան սպասում են կոմսուհուն: Ոստիկանները բերում են Անտոնիոյին, որին Վիոլան կոչում է փրկիչ, իսկ Օրսինոյին՝ հանրաճանաչ ծովահեն: Անտոնիոն մեղադրում է Վիոլային անշնորհակալության և երեսպաշտության մեջ: Տանից դուրս է գալիս Օլիվիան: Նա մերժում է դուքսին, իսկ «Ցեզարիոյին» մեղադրում է անհավատարմության մեջ: Քահանան հաստատում է, որ երկու ժամ առաջ ամուսնացրել է կոմսուհուն դուքսի դեսպանի հետ: Օրսինոն ցնցված է: Ի զուր է Վիոլան ասում, որ նա դարձել է իր կյանքի լույսը: Այգուց դուրս են գալիս ծեծված սըր Թոբին և սըր Էնդրյուն և բողոքում են Ցեզարիոյից: Նրանց ետևից գալիս է Սեբաստիանը: Սեբաստիանը տեսնում է Անտոնիոյին և նետվում է նրա մոտ: Նավապետը և դուքսը ցնցված են երկվորյակների նմանությամբ: Ոչինչ չեն հասկանում: Քույր և եղբայր ճանաչում են իրար: Օրսինոն, հասկանալով, որ «Ցեզարիոն» իրականում իրեն սիրահարված աղջիկ է, լիովին հաշտվում է Օլիվիայի կորստի մտքի հետ, որին հիմա համաձայն է քույր կոչել: Չի համբերում Վիոլային աղջկա հանդերձանքով տեսնել: Ծաղրածուն բերում է Մալվոլիոյի նամակը: Ծառայապետի տարօրինակությունները ստանում են իրենց բացատրությունը: Սակայն Մարիան չի պատժվում: Նա հիմա լեդի է, քանի որ ամուսնանում է սըր Թոբիի հետ: Վիրավորված Մալվոլիոն հեռանում է կոմսուհուց: Դուքսը հրամայում է հասնել նրա ետևից և ետ վերադարձնել: Պիեսն ավարտվում է Ֆեստեի երգած ծաղրական-մելամաղձոտ երգով:  

 tarntercum