Ուիլյամ Շեքսպիր. «Օթելլո» (1604 թ. համառոտ)

uiliam-sheqspir-othelloՎենետիկ: Սինյոր Բրաբանցոյի տան մոտ է ազնվական Ռոդրիգոն, որն անհույս սիրահարված է սենատորի դստերը՝ Դեզդեմոնային: Մեղադրում է իր ընկերոջը՝ Յագոյին այն բանի համար, որ սա Օթելլոյից՝ մավրից, որը վենետիկյան բանակի հրամանատար է, ընդունել է սպայի կոչում: Յագոն ինքն էլ չի սիրում մավր Օթելլոյին, քանզի վերջերս Օթելլոն իր տեղակալ է նշանակել մաթեմատիկոս Կասիոյին, որը ոչ միայն զինվորական չէ, այլև երիտասարդ է Յագոյից: Ավարտելով իրենց վեճը՝ ընկերները աղմուկ են բարձրացնում և արթնացնում են Բրաբանցոյին: Հայտնում են ծերուկին, որ իր դուստրը՝ Դեզդեմոնան, փախել է Օթելլոյի հետ: Բրաբանցոն հուսալքության մեջ է. նա կարծում է, որ դստերը կախարդել են: Յագոն հեռանում է, իսկ Ռոդրիգոն և Բրաբանցոն գնում են ոստիկանների ետևից, որպեսզի ձերբակալեն Օթելլոյին:

Կեղծ բարեկամություն խաղալով՝ Յագոն գալիս է հենց նոր ամուսնությունն օրինականացրած Օթելլոյի և Դեզդեմոնայի մոտ և զգուշացնում է, որ Բրաբանցոն, ուր որ է այստեղ կլինի: Օթելլոն պատասխանում է, որ թաքնվելու պատճառ չունի: Հայտնվում է Կասիոն: Դոժը պահանջում է, որպեսզի Օթելլոն ներկայանա պալատ:

Խորհրդի պալատում իրարանցում է: Թուրքական նավատորմը մոտենում է Կիպրոսին: Երբ գալիս է Օթելլոն, պարզվում է, որ դոժը պատվիրելու է նրան մեկնել Կիպրոս՝ թուրքերի դեմ պատերազմը գլխավորելու համար: Սակայն Բրաբանցոն մեղադրում է մավրին՝ իր դստերը կախարդանքի միջոցով գայթակղելու մեջ: Օթելլոն կանչել է տալիս Դեզդեմոնային, իսկ մինչ նրա գալը պատմում է, թե ինչպես է ծագել իր և Դեզդեմոնայի փոխադարձ զգացմունքը: Դեզդեմոնան սիրել է իրեն իր անվախության համար, իսկ նա Դեզդեմոնային՝ կարեկցանքի համար: Ներս եկած Դեզդեմոնան հայտարարում է, որ այսուհետ հնազանդ է իր ամուսնուն և որ պատրաստ է նրա հետ մեկնել Կիպրոս:

Ռոդրիգոն հուսահատության մեջ է. պատրաստ է խեղդամահ լինել: Սակայն Յագոն կոչ է անում նրան հետևել իրեն և մեկնել Կիպրոս: Մավրը և գեղեցիկ աղջիկը զույգ չեն և ամեն բան դեռ կփոխվի: «Քսակդ լցրու»,-մի քանի անգամ խորհուրդ է տալիս Յագոն:

Կիպրոսի բնակիչները ցնծության մեջ են: Ծովաբուքը ոչնչացրել է թուրքական նավերը: Սակայն նույն բուքը այս ու այն կողմ է նետել Վենետիկի նավերը, այնպես որ Դեզդեմոնան Կիպրոս է հասնում իր ամուսնուց շուտ: Ականատես է Յագոյի կանանց հասցեին արված կոպիտ կատակներին:

Երեկոյան Օթելլոն Դեզդեմոնայի հետ ապարանք հեռանալուց առաջ պատվիրում է Յագոյին և Կասիոյին ստուգել պահակներին: Յագոն առաջարկում է Կասիոյին խմել սև Օթելլոյի համար: Կասիոն վատ է տանում խմիչքը, սակայն չի կարողանում հրաժարվել և հարբում է: Ռոդրիգոն Յագոյի խորհրդով սադրում է նրան կռվի: Սպաներից մեկը փորձում է բաժանել նրանց, բայց Կասիոն հանում է սուրը և վիրավորում է նրան: Արթնացած Օթելլոն պարզում է «ազնիվ Յագոյից» կռվի պատճառները և հեռացնում է Կասիոյին պաշտոնից: Կասիոն սթափվելով այրվում է ամոթից: Յագոն ցնծում է. հիմա Դեզդեմոնան խնդրելով Կասիոյի համար ամուսնուն՝ ինքը կսևացնի իր անունը, իսկ նա կկործանի իր թշնամիներին՝ օգտվելով նրանց լավագույն գծերից:

Դեզդեմոնան խոստանում է Կասիոյին իր պաշտպանությունը: Երկուսն էլ զգացված են Յագոյի մասնակցությունից: Այդ ընթացքում Յագոն արդեն սկսել է թույն լցնել Օթելլոյի ականջները: Սկզբում Օթելլոն անգամ չի հասկանում, թե ինչու են նրան խորհուրդ տալիս չխանդել, հետո սկսում է կասկածել, իսկ վերջում ինքն է խնդրում Յագոյին հետևել Դեզդեմոնային:

Երբ գալիս է Դեզդեմոնան և նկատում է, որ մավրը վատ տրամադրություն ունի, ասում է, որ պատճառը գլխացավն է: Դեզդեմոնան ուզում է թաշկինակով կապել նրա գլուխը, սակայն Օթելլոն քաշում է գլուխը և թաշկինակն ընկնում է գետնին: Այն բարձրացնում է Յագոյի կինը և տանում է ամուսնուն ուրախացնելու, քանզի սա խնդրել էր գողանալ Դեզդեմոնայից այդ թաշկինակը: Դա Օթելլոյի մոր թաշկինակն էր, որը մավրը Դեզդեմոնային էր նվիրել ամուսնության օրը:

Օթելլոն չի կարող հավատալ կնոջ դավաճանությանը, բայց միաժամանակ տառապում է կասկածներից: Յագոյից պահանջում է ապացույցներ, հակառակ դեպքում կպատժի նրան հերյուրանքի համար: Յագոն ձևացնում է վիրավորված ազնվություն, սակայն համաձայնում է ապացույցներ ներկայացնել: Նա տեսել է, թե ինչպես է Կասիոն երազում թռցրել լեզվից Դեզդեմոնայի հետ մերձենալու մասին և սրբվել է աղջկա նվիրած թաշկինակով: Օթելլոյին դա բավական է: Ծնկների վրա երդվում է վրեժխնդիր լինել: Յագոն աղաչում է թույլ տալ իրեն պատժել Կասիոյին: Մավրը երեք օր է տալիս նրան Կասիոյի հարցերը լուծելու համար: Յագոյին նշանակում է լեյտենանտ:

Դեզդեմոնան խնդրում է ամուսնուն Կասիոյի համար: Օթելլոն ոչինչ չի լսում: Միայն խնդրում է իրեն ցույց տալ իր նվիրած թաշկինակը: Տեսնելով, որ թաշկինակ չկա, ցասման մեջ հեռանում է:

Կասիոն գալով տուն գտնում է գեղեցիկ մի թաշկինակ, որը նվիրում է իր սիրուհուն՝ Բիանկային:

Յագոն այնպես է անում, որ մավրը թաքուն լսի իր և Կասիոյի զրույցը: Խոսում են Բիանկայի մասին, սակայն Օթելլոն կարծում է, թե խոսքը Դեզդեմոնայի մասին է: Հենց այդ պահին գալիս է Բիանկան և նետում է թաշկինակը Կասիոյի դեմքին՝ ասելով, որ դա հավանաբար ինչ-որ անառակի նվեր է: Երբ Կասիոն վազում է փախչող աղջկա ետևից, Յագոն խորհուրդ է տալիս խաբված մավրին խեղդել Դեզդեմոնային:

Մնալով Դեզդեմոնայի հետ մենակ՝ Օթելլոն մեղադրում է Դեզդեմոնային անհավատարմության մեջ: Երդվելով, որ անմեղ է, աղջիկը միայն ավելի է գրգռում նրան:

Յագոյի խորհրդով Ռոդրիգոն հարձակվում է Կասիոյի վրա և փորձում է սպանել: Զրահը փրկում է Կասիոյին: Նա վիրավորում է Ռոդրիգոյին, որին հետո մահացու հարված է հասցնում Յագոն: Մարդիկ են հավաքվում և Յագոն բոլոր կասկածներն ուղղում է Բիանկայի ուղղությամբ:

Օթելլոն համբուրում է քնած Դեզդեմոնային: Գիտի, որ կխելագարվի՝ սիրելիին սպանելու դեպքում: Բայց ուրիշ ելք չունի: Դեզդեմոնան զարթնում է: Մավրը խեղդում է աղջկան, իսկ տառապանքը կարճելու համար նաև դաշնահարում: Ներս եկած Էմիլիան հաղորդում է Կասիոյի վիրավորման մասին: Մահամերձ Դեզդեմոնան հասցնում է բացականչել, որ մահանում է անմեղ: Օթելլոն պատմում է, թե ինչպես և ինչու է սպանել իր կնոջը: Էմիլիան կանչում է պահակներին: Սպաների և ներս եկած Յագոյի ներկայությամբ նա բացատրում է, թե ինչպես է թաշկինակը հայտնվել Յագոյի մոտ…

Օթելլոն նետվում է դեպի Յագոն և ուզում է սրախողխող անել նրան: Բայց Յագոն սպանում է իր կնոջը և փախչում է: Օթելլոն կոչում է իրեն ստոր մարդասպան, իսկ Դեզդեմոնային՝ դժբախտ աստղի տեր աղջիկ: Երբ ներս են բերում Յագոյին, նա վիրավորում է նրան և ինքնասպան է լինում: Կասիոն մնում է Կիպրոսի կառավարիչ: Նրան վիճակված է դատել Յագոյին և դատապարտել նրան տանջալի մահվան:

tarntercum