Լինայի նկարագրությունից Բայրոն Բանչը գլխի է ընկնում, որ երեխայի հայրը թաքնվում է Ջո Բրաուն անվան տակ: Նա խմիչքի մաքսանենգ առևտրով է զբաղվում ոմն Ջո Քրիսթմասի հետ: Նրանք ապրում են Ջոան Բերդենի տան բակի սևամորթների խրճիթում: Երբ Լինան Ջեֆերսոն էր ժամանել, հենց տիկին Բերդենի ծխացող հրդեհված տունն էր տեսել: Իսկ տանտիրուհուն գտել էին սպանված: Նրա կոկորդը կտրված էր: Մարդասպանը Ջո Քրիսթմասն էր: Իմանալով, որ մարդասպանի տեղն իմանալու համար կառավարությունը խոստացել է 1000 դոլլար, Բրաունը մատնել էր ընկերոջը:
Քրիսթմասի մասին, որը քաղաքում հայտնվել է 3 տարի առաջ, ոչ ոք կարգին ոչինչ չգիտի: Նախ նա սևամորթ էր, թեպետ դա դժվար էր կռահել արտաքինից: Ավելի նման էր իտալացու: Նա Ջոան Բերդենի սիրեկանն էր: Սպիտակամորթ կնոջը սպանած սրիկային արագ որսում են: Ինքը Քրիսթմասը իմանում է իր երակներում հոսող սևամորթի արյան մասին միայն վերջում և հասկանում է, թե ինչու է նրան միշտ հետապնդել սևամորթներից, հատկապես կանանցից, փչող հոտը: Նրա մայրը սպիտակամորթ կին էր, որը մեղսագործել էր մեքսիկացի համարվող ջութակահարի հետ: Իրականում մեքսիկացին կիսով չափ սևամորթ էր: Քրիսթմասի մորը նրա հայրը ետ է բերում տուն, իսկ ջութակահարին սպանում է: Ծննդաբերության ժամանակ մայրը մեռնում է, իսկ Քրիսթմասը հայտնվում է որբանոցի դռան մոտ: Որբանոցից դուրս գալով՝ դասավորվում է Մակիրխենների տանը: Այստեղ պետք էր միայն աշխատել, սերտել Աստվածաշունչը: Քրիսթմասի մոտ ձևավորվում է ատելություն կրոնի նկատմամբ, իսկ մի սևամորթ անառակ կնոջ հետ առաջին սեռական հանդիպումը վատ է ավարտվում: Նրան գազազացնում է այդ կնոջ հոտը և նա սկսում է դաժանորեն ծեծել նրան: Ծեր Մակիրխենը, հայտնաբերելով մեղսավորին, նրա գլխին է որոշում կոտրել անեծքները, իսկ Քրիսթմասը նրա գլխին է կոտրում աթոռը: Քրիսթմասը փախչում է և շրջում է Մեքսիկայով և Ամերիկայով՝ պահպանելով սևամորթների հանդեպ հակումը և ատելությունը:
Երեսնամյա Քրիսթմասը հայտնվում է Ջեֆերսոնում, որտեղ բնակվում է տիկին Բերդենի տան բակի սևամորթների խրճիթում: Բերդենը ուշադիր էր նրա նկատմամբ և անգամ ուտելիք էր թողնում խոհանոցում: Այդ ուտելիքը Քրիսթմասը լուռ վերցնում էր, իսկ հետո մի օր բարձրանում է իր բարերարուհու հետևից նրա սեյակը և կոպտորեն տիրանում է նրան: Նրանց միջև սկսվում է տարօրինակ սիրավեպ: Երկու տարի անց Ջոան Բերդենը հայտնում է Քրիսթմասին, որ երեխայի է սպասում: Սակայն Քրիսթմասը հասկանում է, որ ոչ մի երեխա էլ իրականում չկա: Քրիսթմասը ուզում է հեռացնել իրենից այդ կնոջը: Ճակատագրական հանդիպման ժամանակ Ջոանը կրակում է նրա վրա ատրճանակից: Ատրճանակը չի գործում, իսկ Քրիսթմասի ձեռքին է հայտնվում ածելին: Սկզբում Քրիսթմասը հանգիստ թույլ է տալիս, որ իրեն ձերբակալեն: Սակայն դատարանի ճանապարհին փախչում է և թաքնվում է Հայտաուերի տանը, որտեղ և նրան գնդակահարում են: Հայտաուերն անգամ մտադիր էր արդարացման ծրագիր մշակել Քրիսթմասի համար:
Նույն օրվա առավոտյան խրճիթում, որտեղ մինչ այդ ապրում էին Քրիսթմասը և Բանչը, որտեղ հիմա ապրում էր Լինա Լոուվը, և որտեղ նրան այցելում էր Բանչը, Հայտաուերը ծնունդ է ընդունում: Բրաունը հրաժարվում է լինել երեխայի հայրը և փախչում է:
Հետագայում Լինային և Բանչին միասին տեսնում են Թեննեսիի ճանապարհին: Լինան չի փորձում գտնել իր երեխայի հորը: Նա պարզապես ուզում է տեսնել աշխարհը, քանի որ նույն տեղում մնալու դեպքում, նա ստիպված կլինի կառչել այդ տեղից ողջ կյանքում: