Չարլզ Դիքենս. «Դեյվիդ Կոպերֆիլդի կյանքը» (1850 թ. համառոտ)

untitled«Դեյվիդ Կոպերֆիլդի կյանքը» Չարլզ Դիքենսի ինքնակենսագրական վեպն է, որտեղ նա առաջին անգամ կիրառել է առաջին դեմքով պատումը: Վեպը բաղկացած է հինգ մասից:

Գլխավոր հերոսը՝ Դեյվիդ Կոպերֆիլդը լույս աշխարհ է եկել հոր մահից մի քանի ամիս անց: Երբ տղան յոթ տարեկան էր, նրա շատ սիրելի մայրը ամուսնանում է երկրորդ անգամ պարոն Մերդստոնի հետ, որն առանձնանում է չոր և իշխող բնավորությամբ: Տղայի և խորթ հոր միջև հաստատվում է փոխադարձ անբարյացակամություն, որը սրվում է այն բանից հետո, երբ տան կառավարումն իր ձեռքն է վերցնում Մերդստոնի քույրը, իսկ խորթ հայրիկը սկսում է ծեծել Դեյվիդին վատ ուսման համար:

Մերդստոնը ուղարկում է տղային մասնավոր դպրոց, որտեղ չնայած ուսուցիչների անտանելի ճնշմանը, Կոպերֆիլդը կարողանում է ուրախություն գտնել իր դասընկերների հետ շփման մեջ: Նրանց թվում են Ջեյմս Սթիրֆորդը և Թոմի Թրեդլսը: Այդ ընթացքում մահանում է Կոպերֆիլդի մայրը, և Մորդստոնը ուղարկում է տղային աշխատելու Լոնդոնի մոտակայքում գտնվող իրեն պատկանող «Մերդստոն էնդ Գրինբի» առևտրական տանը: Տաս տարեկանում Դեյվիդը դառնում է ֆիրմայի ստրուկը: Նա բնակվում է Ուիլկինս Միկոբերի տանը, որը չնայած ծայրահեղ աղքատությանը, կարողանում է պահպանել լավատեսությունը:

Այն բանից հետո, երբ Միկոբերը հայտնվում է պարտքային բանտում, Դեյվիդը, որը հոգնել է չքավոր կյանքից, որոշում է փախչել Դուվր, իր հանգուցյալ հոր մորաքրոջ՝ Բեթսի Թրոթվուդի մոտ: Ոտքով հաղթահարելով ճանապարհը, նա հայտնվում է իր էքսցենտրիկ ազգականուհու տանը և օգտվում է նրա եռանդուն հովանավորությունից: Տղային վերադարձնելու պարոն Մերդստոնի բոլոր փորձերն ապարդյուն են:

Դեյվիդի կյանքում շարունակաբար հայտնվում են նորանոր մարդիկ: Նրանք մտնում են նրա կյանք և նորից լքում են այն: Գրքի ավարտին Կոպերֆիլդը հրաշալի երիտասարդ գրող է: Որոշ ժամանակ նա ապրում է իր ազգականուհու իրավաբանի՝ պարոն Ուիկֆիլդի տանը, որը սրիկա կլերկ Ուրիա Հիպի ջանքերով թաղվում է ալկոհոլի ծանծաղուտը: Նրա թիկունքում Ուրիան կատարում է իր կեղտոտ գործարքները:

Դառնալով Ուիկֆիլդի գործընկերը, Ուրիա Հիպը գործի է ընդունում Միկոբերին: Վերջինս Կոպերֆիլդի մանկության ընկեր Թրեդլսի հետ ստանում է Հիպի մեքենայությունների ապացույցները և ջրի երես է հանում նրան:

Այս ամենին զուգահեռ պատմվում է Սթիրֆորդի մասին, որը գայթակղել է Էմիլի անունով ծնողազուրկ աղջկան և նրա հետ փախել է Եվրոպա: Հեռանալուց առաջ Էմիլին հայտարարում է, որ «կա´մ կվերադառնա իսկական լեդի դարձած, կա´մ առհասարակ չի վերադառնա»: Սյուժետային այս գիծն ավարտվում է ողբերգականորեն: Դեյվիդը իմանում է, որ Էմիլին փախել է Սթիֆորդից այն բանից հետո, երբ սրիկան աղջկանից ձանձրացած, առաջարկել է նրան ամուսնանալ իր ծառայի հետ:

Դեյվիդը սիրահարվում է նաիվ Դորա Սպենլոուին, որը դառնում է նրա կինը: Ոչ պրակտիկ Դորայի մահվանից հետո հերոսը երջանկություն է գտնում Ուիկֆիլդի ազնվազարմ դստեր՝ Ագնեսի հետ:

tarntercum