1812 թվականին Սուրբ Ծննդյան երեկոյին Փիփը՝յոթամյա մի որբ տղա, իր մոր, հոր և քույր–եղբայրների գերեզմանի մոտ բախվում է փախուստիմեջ գտնվող դատապարտյալի հետ։ Դատապարտյալըսպառնում է Փիփին և պահանջում է նրանից իրհամար ուտելիք ու խարտոց բերել։ Փիփը ապրում էրիր դաժան քրոջ և նրա բարի ամուսնու՝ Ջո Գարջերիիտանը: Նա կատարում է դատապարտյալի պահանջը, սակայն հաջորդ օրը զինվորներընրան ձեռբակալում են:
Օրիորդ Հևիշեմը՝ տարեց հարուստ մի կին, որը հարսանեկան հին զգեստ կրելու տարօրինակ սովորություն ունի և ապրում է քարուքանդ եղած Սեյթիսհաուսում, խնդրում է Փիփի քեռիՓաբլչուքին իր համար մի տղա գտնել։ Փիփը այցելում է օրիորդ Հևիշեմին և նրա որդեգրածդստերը՝ Էսթելլային: Առաջին հայացքից սիրահարվում է Էսթելլային։ Փիփը կանոնավորայցելում է օրիորդ Հևիշեմին մինչև գալիս է նրա դպրոց հաճախելու ժամանակը: Վերջինայցելության ժամանակ օրիորդ Հևիշեմը գումար է տալիս Ջոյին՝ Փիփին դարբնությունսովորեցնելու համար։
Փիփի աշակերտության չորրորդ տարում պարոն Ջեգըրսը՝ մի դատավոր, ժամանում է իրենցտուն և հաղորդում, որ ոմն անհայտ բարերար ցանկություն է հայտնել Փիփին ջենթլմենդարձնել։ Նրանք չեն կարող իմանալ բարերարի անունը, քանի դեռ վերջինս չի հայտնել իրցանկությունը։ Փիփը պատրաստվում է մեկնել Լոնդոն։ Նա ենթադրում է, որ օրիորդՀևիշեմն է իր բարերարը և այցելում է նրան հրաժեշտ տալու համար: Փիփը ապրում էԼոնդոնում Հերբերտ Փոքեթի հետ նույն բնակարանում։ Հերբերտը պատմում է Փիփինօրիորդ Հևիշեմի սիրային հիասթափության պատմությունը։ Փիփը շուտով գնում էՀամերսմիթ՝ Հերբերտի հոր՝ պարոն Մեթյու Փոքեթի մոտ ուսում ստանալու։ Ջեգըրսըտրամադրում է բավական գումար Փիփին՝ իր նոր կյանքում հաստատվելու համար։ Ջոնգալիս է Փիփի մոտ և նրան է փոխանցում նամակ օրիորդ Հևիշեմից, որով վերջինս խնդրումէ Փիփին այցելել Էսթելլային Սեթիսհաուսում։ Փիփը և Հերբերտը անկեղծանում են և իրար պատմում միմյանց սիրային գաղտնիքները։ Փիփը սիրում է Էսթելլային, իսկ Հերբերտընշանվում է Քլարայի հետ։
Փիփը և Հերբերտը պարտքեր են անում։ Տիկին Ջոն մահանում է և Փիփը վերդառնում էգյուղ՝ քրոջ հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։ Երբ Փիփը դառնում է 21 տարեկան, նրա եկամուտը կազմում է տարեկան 500 փաունդ։ Փիփը տանումէ Էսթելլային Սեթիսհաուս, որտեղ վերջինս վիճում է օրիորդ Հևիշեմի հետ։ Շուտով Էսթելլանհանդիպում է Բենթլի Դրամլին։ Դառնալով 23 տարեկան Փիփն իմանում է, որ իր բարերարըդատապարտյալն Աբել Մեգվիչն է, ում նա ժամանակին սնունդ և խարտոց էր տարել։ Աբելըփախել էր կալանավայրից և հարստացել։ Մեգվիչը չպետք է վերադառնար Անգլիա,այլապես կդատապարտվեր մահապատժի։ Բայց նա վերադառնում է Փիփին տեսնելուհամար։ Փիփն իր հաջողությունների միակ մոտիվացիան էր։ Փիփը և Հերբերտը Մեգվիչիննավով Անգլիայից դուրս տեղափոխելու ծրագիր են մշակում։ Մեգվիչը Փիփին պատմում էիր կյանքի պատմությունը։ Փիփը խնդրում է օրիորդ Հևիշեմին հովանավորել Հերբերտին։Էսթելլան հաղորդում է Փիփին, որ ամուսնանում է Բենթլի Դրամլի հետ։ Օրիորդ Հևիշեմըպատմում է Փիփին, որ Էսթելլային իր մոտ է բերել Ջեգըրսը, երբ երեխան դեռևս երկուտարեկան էր։ Մինչ Փիփը պատրաստվում է դուրս գալ Սեթիսհաուսից, օրիորդ Հևիշեմըայրում է իր զգեստը։ Փիփը փորձում է փրկել նրան՝ ինքն իրեն վնասվածքներպատճառելով։ Օրիորդ Հևիշեմը մահանում է։ Ջեգըրսը պատմում է Փիփին, թե ինչպես էբերել Էսթելլային օրիորդ Հևիշեմի մոտ։ Փիփը պարզում է, որ Էսթելլան Մոլլիի և Մեգվիչիդուստրն է։ Փախուստից մի քանի օր առաջ Ջոյի նախկին աշակերտ Օռլիքը բռնում է Փիփին՝խոստովանելով իր նախկին հանցանքները, և պատրաստվում է սպանել նրան։ ՀերբերտՓոքեթը և Սթարթոփը փրկում են Փիփին և պատրաստվում են փախուստի։ Սակայն գետիվրա բախվում են ոստիկանական նավին և Մեգվիչը կալանավորվում է։ Փիփն այցելում էՄեգվիչին բանտում և հաղորդում է նրան, որ իր դուստր Էսթելլան ողջ է։ Մեգվիչը շուտով մահանում է։ Հերբերտի Կահիրե մեկնելուց հետո Փիփը հիվանդանում է։ Մի օր, երբ նաարթնանում է քնից, տեսնում է Ջոյին իր կողքին։ Ջոն օգնում է Փիփին շուտ առողջանալ ևվճարում է Փիփի բոլոր պարտքերը։ Երբ Փիփն առողջանում է և կարողանում է ինքնուրույնքայլել, Ջոն ետ է վերադառնում գյուղ։ Փիփը նույնպես որոշում է վերադառնալ գյուղ ևամուսնության առաջարկություն անել Բիդիին։ Սակայն երբ նա վերադառնում է, տեսնումէ, որ Ջոն և Բիդին արդեն ամուսնացել են։ Շուտով Հերբերտը առաջարկում է Փիփին գնալԿահիրե և անդամակցել իրենց կազմակերպությանը։ Փիփն ընդունում է առաջարկը,բնակվում է Հերբերտի և Քլարայի մոտ և աշխատում է որպես կազմակերպությանքարտուղար։
11 տարի անց Փիփն այցելում է Սեթիսհաուսի ավերակները և հանդիպում է Էսթելլային, ովարդեն այրի է։ Վերջինս խնդրում է Փիփին ներել իրեն՝ հավաստիացնելով, որդժբախտությունը բացել է իր սիրտը և նա արդեն կարող է հասկանալ Փիփին։