Պիեռ Կոռնեյլ. «Սիդ» (1636 թ. համառոտ)

Per_Kornel__SidԴաստիարակը՝ Էլվիրան, դոնա Խիմենայինհայտնում է հաճելի լուր: Նրան սիրահարվածերկու երիտասարդներից (դոն Ռոդրիգո և դոնՍանչո) Խիմենայի հայրը՝ դոն Գորմասը,նախապատվություն է տվել առաջինին: Խիմենան հենց նրան էր սիրում:

Նույն այդ Ռոդրիգոյին է սիրահարված նաև Խիմենայի ընկերուհին՝Կաստիլիայի թագավորի դուստր  դոնա Ուրակկան: Սակայն վերջինս կարող էամուսնանալ միայն իրեն հավասարի հետ, ով կլինի արքայական զարմից: Նաամեն բան անում է, որ Խիմենայի և Ռոդրիգոյի միջև ծագի փոխադարձզգացմունք, քանի որ այդ դեպքում, եթե նրանք ամուսնանան, ինքը կկորցնիՌոդրիգոյի հետ ապագայում կապվելու ամեն հույս:

Խիմենայի և Ռոդրիգոյի հայրերը՝ կոմս Գորմասը և դոն Դիեգոն, թագավորիհավատարիմ ծառաներն են: Սակայն, եթե կոմսը հիմա էլ շարունակում էկատարել պետական պաշտոնյայի իր պարտականությունները, ապա դոնԴիեգոյի սխրանքների փառահեղ ժամանակն անցյալում է: Երբ թագավորիառաջ իր որդու համար վերակացու ընտրելու հարց է կանգնում, նա ընտրում էԴիեգոյին և դա դառնում է երկու ազնվականների վեճի պատճառ: Նրանքփոխադարձ վիրավորանքներ են հասցնում միմյանց և կոմսը ապտակ էհասցնում դոն Դիեգոյին: Վերջինս մերկացնում է սուրը, սակայն կոմսըհեշտությամբ խլում է այն ծերուկի ձեռքից:

Դոն Դիեգոյին հասցված մահացու վիրավորանքը կարելի է սրբել միայնարյամբ և նա պատվիրում է որդուն մենամարտի կանչել կոմս Գորմասին: ԴոնԴիեգոն տարակուսանքի մեջ է, քանի որ ստիպված է կռվել իր սիրեցյալի հորդեմ: Նրա մեջ պայքարում են որդիական պարտքը և սերը: Թագավորը ևսբարկացած է կոմս Գորմասի վրա և հրամայում է նրան ներողություն խնդրելդոն Դիեգոյից: Սակայն ամբարտավան կոմսը չի հնազանդվում թագավորիկամքին: Նա համոզված է նաև պետության և թագավորի համար իրանփոխարինելության մեջ: Դոնա Խիմենան գանգատվում է դաստիարակին իրանելանելի դրությունից: Ռոդրիգոն՝ իր սիրեցյալը կամ պիտի մենամարտի իրհոր հետ, կամ էլ հրաժարվելով մենամարտից՝ պատվազուրկ լինի: ԴոնաՈւրակկան այս ամենի մեջ տեսնում է իր և Ռոդրիգոյի ապագա միությանհեռանկար, քանի որ դոն Ռոդրիգոն, հաղթելով Իսպանիայի թշնամիներին ևանգամ թագավորություններ, կարող է իրեն հավասար դառնալ

Թագավորը հրամայում է ձերբակալել անհնազանդ կոմսին, սակայն արդեն ուշէ, քանի որ կոմս Գորմասը սպանվել է Ռոդրիգոյի ձեռքով: Իմանալով սա՝Խիմենան աղաչում է թագավորին բանտարկել Ռոդրիգոյին, սակայն դոնԴիեգոն իր հերթին առարկում է, որ մենամարտում գործած սպանությունըհանցավոր չէ: Լսելով երկուսին էլ՝ թագավորը վճռում է դատել Ռոդրիգոյին:Ռոդրիգոն գալիս է կոմս Գորմասի տուն, որպեսզի հանձնվի Խիմենայի դատին:Դաստիարակը՝ Էլվիրան, զգուշացնում է, որ տուն վերադառնալով Խիմենանկարող է հրամայել սպանել Ռոդրիգոյին: Ռոդրիգոն թաքնվում է:

Խիմենան գալիս է իրեն սիրահարված դոն Սանչոյի ուղեկցությամբ, որըխոստանում է վրեժ լուծել Ռոդրիգոյից: Խիմենան, սակայն, որոշում է սպասելթագավորի արդար դատին: Միայնակ մնալով Էլվիրայի հետ Խիմենանխոստովանում է, որ դեռ սիրում է Ռոդրիգոյին և եթե սա դատապարտվիմահվան, ինքը նույնպես հրաժեշտ կտա կյանքին: Ռոդրիգոն դուրս է գալիսթաքստոցից և խնդրում է աղջկան իր ձեռքով կատարել դատը: Խիմենանվռնդում է նրան:

Դոն Դիեգոն անչափ ուրախ է և ասում է որդուն, որ միայն պատիվն է մեկը, իսկսիրելիին կարելի է նաև փոխել: Ռոդրիգոն իր մահն է տենչում: Լսելով այդմասին դոն Դիեգոն առաջարկում է որդուն առաջնորդել բանակը մավրերի դեմ,որոնք նավով մոտեցել են Սևիլիային: Ռոդրիգոյի անսպասելի գրոհըպսակվում է հաջողությամբ և երկու մավր արքաներ գերեվարվում են:Իսպանիայի մայրաքաղաքում բոլորը ցնծում են, միայն Խիմենան է վշտի մեջ:Դոնա Ուռակկան ապարդյուն փորձում է համոզել Խիմենային հրաժարվելվրեժից: Սակայն թագավորը երիտասարդի հերոսութամբ հիացած՝ շնորհում էնրան Սիդ անունը, որ մավրերի լեզվով նշանակում է՝ տեր: Խիմենան ընկնումէ թագավորի ոտքերը և խնդրում պատժել Ռոդրիգոյին: Կասկածելով, որաղջիկն իրականում սիրում է Ռոդրիգոյին, թագավորը որոշում է ստուգել նրազգացմունքը: Խաբում է, թե Ռոդրիգոն մահացել է վերքերից: Խիմենայի դեմքըսևանում է, սակայն իմանալով ճշմարտությունը, ասում է, թե դրա պատճառնայն է, որ եթե Ռոդրիգոն մահացած լիներ մարտի դաշտում, իր հոր վրեժըկմնար չլուծված: Եվ եթե թագավորը ներել է նրան, ապա նա խոստանում էդառնալ նրա կինը, ով մենամարտում կհաղթի դոն Ռոդրրիգոյին: Սահնարավորություն է դոն Սանչոյի համար:

Ռոդրիգոն գալիս է Խիմենայի մոտ հրաժեշտ տալու: Խիմենան տարակուսանքիմեջ է: Մի՞թե դոն Սանչոն այնքան ուժեղ է, որ կարող է հաղթել Ռոդրիգոյին:Ռոդրիգոն պատասխանում է, որ նա գնում է ոչ թե մենամարտի, այլ ընդունելուիր մահապատիժը: Չցանկանալով Ռոդրիգոյի մահը Խիմենան ասում է, որ իրհամար ավելի պատվաբեր է իմանալ, որ հայրը սպանվել է հերոսի ձեռքով ևխնդրում է Ռոդրիգոյին հաղթել. Նա չի ուզում ամուսնանալ չսիրած մարդուհետ:

Խիմենան առանձնանում է և չի դիտում մարտը: Գալիս է դոն Սանչոն:Խիմենան թույլ չի տալիս նրան բառ անգամ ասել, քանի որ կարծում է, թե սահաղթել էՇտապում է թագավորի մոտ, որից էլ իմանում է, որ մարտը դեռչսկսած Ռոդրիգոն վայր է գցել Սանչոյի ձեռքի սուրը: Թագավորըհայտարարում է, որ մենամարտը, թեպետ կարճ ու անարյուն էր, սակայնազատում է Խիմենային իր անպատվությունից և նրա ձեռքը հանձնում էՌոդրիգոյին:

Խիմենան այլևս չի թաքցնում իր սերը Ռոդրիգոյի հանդեպ, սակայն չի կարողամուսնանալ իր հորը սպանողի հետ: Այդժամ իմաստուն թագավորը որոշում էամեն բան թողնել ժամանակի դատաստանին և հետաձգում է ամունությունըմեկ տարով: Այդ ընթացում Խիմենայի սիրտը կմխիթարվի և նա կկարողանաներել Ռոդրիգոյին, իսկ Ռոդրիգոն նոր սխրանքներ կկատարի հանունԻսպանիայի:     

tarntercum