Պլատոն. «Պետություն» (համառոտ)

PlatonԳիրք առաջին. Աթենքի մերձավորությամբ գտնվող Պիրևսքաղաքում, Կեփալոսի տանը զրուցում են Սոկրատեսը,Կեփալոսը, Պոլեմարքոսը, Թրասիմաքոսը, Ադիմանտոսը,Գլավկոնը և Արիստոնը: Արդարության ինչ լինելու մասին իրհամար ավանդական հարցադրումից հետո Սոկրատեսն անցնումէ պետության հասկացությանը: Արդարությունը կարող է տեղգտնել միայն կատարյալ պետության մեջ:

Գիրք երկրորդ. իդեալական պետության մեջ հարկ է կատարելաշխատանքի բաժանում ըստ բնական հակումների,օժտվածության և պահանջների: Հարկ է նաև դաստիարակել պահապանների դասը: Այդդաստիարակության մեջ առանձնապես կարևորվում են մուսայական արվեստները,մարմնամարզությունը, առասպելների և պոեզիայի ուսումնասիրությունը:

Գիրք երրորդ. Պլատոնն արտահայտում է իր պատկերացումը արվեստի և դրադաստիարակչական նշանակության մասին: Պահապանները պիտի լրջագույն ևխստագույն փորձության ենթարկվեն ինչպես պատանի, այնպես էլ հասուն տարիքում:Նրանք պիտի լինեն արի, ժուժկալ, ներդաշնակ, սթափ և իրենց ողջ գործունեությամբնպաստեն պետության բարօրությանը: Չպիտի ունենան մասնավոր սեփականություն,պիտի սնվեն համեստ կերակուրներով, փոքրուց լսեն միայն վեհության և քաջությանօրինակներ ներկայացնող պոեզիա և միայն ոգեշունչ երաժշտություն:

Գիրք չորրորդ. Ադիմանտոսի այն առարկությանը, թե այդպիսի պետությանքաղաքացիները չեն լինի երջանիկ, Սոկրատեսը տալիս է հետևյալ հակափաստարկը:Միայն այդպիսի պետության քաղաքացիները կլինեն երջանիկ, քանի որ երջանիկ կլինիողջ պետությունը, այլ ոչ այս կամ այն խավը: Չէ՞ որ դա է պատվիրում արդարությունը:Քննվում են պետության չափը, օրենքները, արժանիքները: Բնորոշվում են մարդկայինհոգու երեք սկզբունքները, որոնցից բխում է պետության բաժանումը երեք խավերի:Անգամ պետական հինգ կարգերը դուրս են բերվում այդ երեք սկզբունքներից:

Գիրք հինգերորդ. կանայք և զավակները իդեալական պետության մեջ պիտի լինենընդհանուր: Բացի այդ, կանայք պիտի կիսեն տղամարդու շատ զբաղմունքներ և անգամլինեն պետության պահապաններ: Այս ամենը առավել միասնական կդարձնիպետությունը: Պետության գլուխ պիտի կանգնած լինի բացառապես փիլիսոփակառավարիչը, քանի որ միայն փիլիսոփաները կարող են ճանաչել հավերժականը ևճշմարիտը, այլ ոչ թե անցողիկն ու կարծեցյալը:

Գիրք վեցերորդ. Խոսելով փիլիսոփա կառավարիչների մասին՝ Սոկրատեսնառանձնացնում է փիլիսոփայական հոգու հիմնական հատկությունները: Փիլիսոփայականհոգու առաքինությունները համընկնում են իդեալական պետության առաքինություններիհետ: Փիլիսոփայի գերադաս դիրքը պետության մեջ պայմանավորված է բարձրագույնբարիքի՝ էյդոսի իմացությամբ: Բարիքը նման է արեգակի, որը լուսավորում է ամեն բան,և դրա շնորհիվ ողջ գոյը ճանաչելի է դառնում: Պատմվում է «Քարանձավի» միֆը:

Գիրք յոթերորդ. քնադատության են ենթարկվում կառավարման արատավոր ձևերը,որոնք չորսն են՝ տիմոկրատիան, օլիգարխիան, դեմոկրատիան և բռնապետությունը:Նշվածներից յուրաքանչյուրը աստիճան է, որը կառավարման նախորդ ձևը կապում էհաջորդ ձևի հետ: Այսպես արատները, որոնք սկզբնավորվում են տիմոկրատիայի օրոք,հանգեցնում են օլիգարխիայի իշխանության հաստատմանը:

Գիրք ութերորդ. կառավարման արատավոր ձևերի քննադատությունը շարունակվում է:Օլիգարխիան վերափոխվում է դեմոկրատիայի, որի օրոք քաղաքացիների ֆորմալկառավարումը հավասարեցնում է տարբեր արժանիքների տեր մարդկանց և նրանցիրավունքները և սկիզբ է դնում անտեղյակության և անօրենության, օխլոկրատիայի(ամբոխավարության), որն ավարտվում է կառավարման ամենավատթար ձևով՝բռնապետությամբ: Պլատոնը դուրս է բերում բռնապետությունը հենց օլիգարխիայից,այսինքն՝ ծանրագույն ստրկությունը՝ «մեծագույն ազատությունից»:

Գիրք իններորդ. տրվում է մարդու տենչանքների վերլուծությունը: Բռնապետի հոգինհոռի տենչանքների գերին է և այն դժբախտ է: Փիլիսոփան գիտի հաղթահարել հոռիտենչանքները, ահա ինչու նա և բռնապետը, որը սեփական տենչանքների գերին է,կազմում են բացարձակ հակադրություն: Փիլիսոփան պետության կառավարման մեջներմուծում է բանական սկզբունքները և ազատում է պետությունը հոռի տենչանքներովհամակված բռնապետի ստրկությունից:

Գիրք տասներորդ. ներկայացվում է հոգիների վերաբնակության ուսմունքը: Սոկրատեսըվերադառնում է իդեալական պետության մեջ պոեզիայի և արվեստի նշանակությանը՝զարգացնելով արվեստի որպես նմանակման տեսությունը: Բանաստեղծը ստեղծում է սոսկպատրանքներ, այլ ոչ ճշմարիտ գոյություն: Պատմվում է Էրի՝ հանդերձյալ աշխարհկատարած ուղևորության միֆը, որի միջոցով Պլատոնը ներկայացնում է հոգուինքնանույնականության և ինքնաբավության իր տեսությունը: Անմահ հոգին մաքուրպահելու համար երկրային կյանքում հարկ է համադրել արդարությունը խոհեմությանհետ և բարեկամ լինել ինքդ քեզ և աստվածներին:  

tarntercum