Պլատոն. «Ֆեդոն» (համառոտ)

PlatonՊյութագորյան փիլիսոփա Էքեկրատեսը հանդիպում էՍոկրատեսի աշակերտ Ֆեդոնին, որը ներկա է եղել իրուսուցչի մահվանը, և խնդրում է նրան պատմել Սոկրատեսիվերջին ժամերի մասին: Ֆեդոնը ներկայացնում էմահապատժի օրը Սոկրատեսին այցելած աշակերտների ուբարեկամների ընկճված տրամադրությունը: Շղթաներիցազատված Սոկրատեսը խոսում է հաճույքի և ցավիմիասնության մասին, այնուհետև բացատրություն է տալիս,թե ինչու է վերջին օրերին սկսել բանաստեղծաբար փոխադրել Եզոպոսի առակները. դրապատճառը նրա երազներն են: Ապացուցում է ինքնասպանությանանթույլատրելիությունը. մարդու կյանքը ոչ թե իր, այլ աստվածների ձեռքին է, որոնքնրա մահից հետո, եթե նա առաքինի ու խոհեմ է եղել, լավագույն կյանք են պարգևում:Ճշմարիտ փիլիսոփաները տենչում են մեկ բան` մահացում և մահ: Հետագախորհրդածությունների նպատակը այդ դրույթը ապացուցելն է:

Նախ` մարմնի կյանքը և նրա պահանջները խոչընդոտում են զուտ մտածողությանը,մինչդեռ միայն սրան է հասանելի իսկական և ինքնին գոյը: Հետևաբար ինչոր բան ինքնըստ ինքյան ճանաչելու համար մարդը պիտի ազատվի մարմնից և հայի իրերը հոգով:Սոկրատեսը պնդում է, որ բանականությանը կարելի է հասու դառնալ միայն այդկերպ,ահա ինչու փիլիսոփաները տենչում են մահանալ և հաղորդակից դառնալ նրանանդրաշխարհում` այն բանից հետո, երբ հոգին կազատվի մարմնից: Խարհուրդներսահմանողները դա են նկատի ունեցել` ուսուցանելով, թե անդրաշխարհում փրկությունըտրվում է միայն նրանց, ովքեր կյանքի ընթացքում մաքրագործվել են այսրաշխարհում:Սոկրատեսը հնարավորինս փորձել է հետևել այդ ուսմունքին և հույս ունի, որ մահից հետոճակատագիրը նրա հանդեպ բարեհաճ կգտնվի: Ներկաներից մեկը`Կեբեսը, կասկած էհայտնում կարծիքի դեմ, թե հոգին մահից հետո էլ կարող է մտածել: Դա առիթ է տալիսՍոկրատեսին ներկայացնելու հոգու անմահության իր նշանավոր չորս ապացույցները:

 I ապացույցՆախ Սոկրատեսը պատմում է հոգիների վերաբնակության մյութոսը,այնուհետև անդրադառնում գոյացման հասկացությանը, որն իմաստավորվում է հակադիրվիճակների փոփոխության հասկացությամբ: Այսպես, եթե կա փոքրը, ապա կա նաև մեծը,որի հարաբերությամբ փոքրը կարող է գոյանալ: Նույնն է նաև տաքի ու պաղի, քնի ուարթունության, կյանքի ու մահվան դեպքում և հետևաբար նաև հոգու ծնունդի և մահվան,մարմնի կյանքի ընթացքում և մարմնի մահվանից հետո: Եթե հակադիր վիճակներիփոխհաջորդումը բացառվեր, ամեն բան կավարտվեր մեկ վիճակով, այսինքն` մահով:Այստեղից Սոկրատեսը հետևություն է անում, որ հոգին մահից հետո անցնում է գոյությանայլ վիճակի` առանց մարմնի, ինչը հնարավորություն է տալիս նրան հետագայումդարձյալ վերադառնալ երկրային գոյության:

II ապացույցՄի բանի միջոցով մենք միշտ հիշում ենք մեկ ուրիշ բան: Բոլոր կողմնակիհիշողություններից մեզ համար տվյալ դեպքում կարևոր է վերհուշն այն էականի, որինհանգում ենք վերացարկվելով առանձին իրերի հայեցողությունից, օրինակ` ինքնինհավասարին: Իրերի հիման վրա այդ հավասարն անճանաչելի է, քանի որ հավասարիրերը բուն հավասարությունից բացի կարող են բազում տարբերություններ ունենալ, ևայդ տարբերությունների մեջ հավասարն ըմբռնելու համար մենք պիտի իմանայինքհավասարը նախքան իրերին ծանոթանալը: Հետևաբար մենք դեռ նախքան ծնվելը պիտիունենայինք ոչ միայն ինքն ըստ ինքյան հավասարի, այլև մյուս գաղափարներիիմացությունը, այսպես օրինակ` ինքն ըստ ինքյան արդարի, առաքինիի և սրբազանի ևայն ամենի, ինչը ինքն ըստ ինքյան կեցություն է: Ինչ վերաբերում է իրերին, ապա դրանքհարահոս վիճակում են և կարող են առաջ բերել ոչ թե իսկական կեցության իմացություն,այլ վերհուշն այն իմացության, որ հոգին ունեցել է նախքան մարմնի մեջ ծնվելը:Ասվածին հակադիր վիճակների փոխհաջորդման փաստարկը հավելելու դեպքում կարելի էպնդել, որ հոգին գոյություն կունենա նաև մահից հետո:

III ապացույց. Առանձին իրերը միշտ փոփոխության մեջ են, միշտ իրենք իրենց հետհակասության մեջ են, միշտ մի բանից վերածվում են մեկ այն բանի: Սակայն գոյացումըենթադրում է միշտ հենց այն, ինչը պիտի գոյանա, բաղադրյալը ենթադրում է պարզը,ընդ որում գոյացողը հասանելի է դառնում զգայարաններով, իսկ պարզ ուինքնանույնական էությունը` միայն մտածողությամբ: Հոգին ավելի մոտ է անտեսանելիէություններին, իսկ մարմինը` տեսանելի իրերին: Հոգին և մարմինը մեկ միասնությունեն, սակայն հոգին, այդուհանդերձ, ավելի մոտ է նույնականին, աստվածայինին,մնայունին և իշխողին, իսկ մարմինը` փոփոխականին, երկրայինին և իշխվողին:Հետևաբար հոգին ավելի նման է աստվածայինին, մտահասուին, անմահին, միակերպին,մինչդեռ մարմինը բոլոր այս հատկություններին հակադիր է: Եթե անգամ մարմինըմահից հետո զմռսման միջոցով կարող է պահպանվել որոշ ժամանակ, ապա հոգինառավել ևս կարող է և պահպանվում է: Եթե այն միտված է եղել փիլիսոփայությանը և չիստրկացել մարմնին, մահից հետո արժանանում է պարգևների, իսկ եթե ստրկացել էմարմնին և հոգ չի տարել մարմնից մաքրագործվելու մասին, ապա հետագայում ծնվում էկենդանիների մարմնի մեջ: Սիմմիասն առարկում է. Սոկրատեսի նկարագրած հոգիննման է քնարի արձակած ձայների ներդաշնակությանը, բայց այդ դեպքում հոգին կարողէ վերանալ մարմնի կործանումից հետո այնպես, ինչպես վերանում է ներդաշնակությունըքնարի կործանումից հետո: Կեբեսի կասկածները վերաբերում են հոգու գոյությանըմարմնի մահից հետո, քանի որ եթե ապացուցված է հոգու գոյությունը նախքան մարմնիմեջ ծնվելը, ապա մարմնից բաժանվելուց հետո նրա գոյությունը դեռ ապացուցված չէ:Հնարավոր է, որ փոխելով (մաշելով)մի քանի մարմիններ` հոգին, այնուամենայնիվ,մահանա, ինչպես ջուլհակը, որը մի քանի թիկնոց է գործել և մաշելով դրանք`այդուհանդերձ մի օր մահացել է: Սոկրատեսի հակափաստարկը հիմնվում է պնդմանվրա, ըստ որի հոգին ներդաշնակություն չէ, այն էություն է: Նախքան մարմինկազմավորելն ու ներդաշնակելը հոգին պիտի իր մեջ ունենա ներդաշնակման սկզբունքը,որը կախված չէ մարմնավոր պահերից: Այս հակափաստարկը ուղղված էր Սիմմիասիկասկածին: Կեբեսի առարկությունը պահանջում է առանձին ապացույց:

IV ապացույց. Սոկրատեսը պատմում է իր նախկին բնափիլիսոփայականհետազոտությունների մասին, որոնց արդյունքում հասկացել է կեցությաննախապատճառները ֆիզիկորեն սահմանելու անհնարությունը: Անաքսագորասը թեև ասելէ, որ ամեն ինչի պատճառը խելքն է, սակայն ցույց չի տվել, թե ինչպես է այն պատճառդառնում և գործում որպես պատճառ: Հենց իր` Սոկրատեսի այժմ բանտում գտնվելըորպես պատճառ ունի ոչ թե նրա մարմնի կառուցվածքը, այլ աթենացիների վճիռը ևբանտից չփախչելու իր կամքը: Իրերի իսկական պատճատ կարող է լինել լոկ այն, ինչըգոյում է նրանց մեջ ինքն ըստ ինքյան: Մի գլուխ մյուսից բարձրահասակ մարդըայդպիսին է շնորհիվ այն բանի, որ հաղորդակից է բարձրի գաղափարին: Վերջինս գոյիճշմարտությունն է` այն, ինչից ամեն բան ստանում է իր անունը: Ֆեդոնի, Սիմմիասի ևՍոկրատեսի հասակների միջև եղած տարբերությունները խոսում են այն մասին, որնրանք երեքը տարբեր չափով են հաղորդակից հիշյալ գաղափարին: Իրենքգաղափարները չեն համեմատվում, համեմատվում է սոսկ այն, ինչը ենթարկված է իրենց:Եվ այսպես կրակը և ձյունը, երկուսը և երեքը, որոնք հակադիր չեն իրար, բայցհաղորդակից են հակադիր գաղափարների, չեն հանդուրժում իրենց մեջ երկու հակադիրգաղափարների միաժամանակյա գոյակցությունը: Կրակը, դառնալով ձյուն, կորցնում էձյան գաղափարը, իսկ երկուսը դառնում է երեք` կորցնելով կենտության գաղափարը:Այստեղից Սոկրատեսը եզրակացնում է, որ ինչպես կենտությունը համատեղելի չէ զույգիգաղափարին, այնպես էլ հոգին, լինելով հոգու կյանքի գաղափար, չի կարող մահանալ,այլ` միայն հեռանալ մարմնից: Դա վերաբերում է բոլոր առաջին պատճառներին,այսինքն` գաղփարներին:

Ապացույցներին հետևում են մի շարք բարոյագիտական և տիեզերաբանականդիտարկումներ: Եթե մարմնի մահը նշանակեր նաև հոգու մահ, ապա հոռի մարդիկանհանգստանալու առիթ չէին ունենա: Մինչդեռ կյանքի ընթացքում գործած մեղքերըանջնջելի կնիք են թողնում նրանց հոգիներում: Արդարները արժանի բնակություն ենհաստատում Հադեսում, իսկ հոռիները, որոնց անձնական դեմոնը բռնի տանում է Հադես,հատուցում են երկրային մեղսագործությունների համար: Երկիրը մեծ գունդ է, և մենքճանաչում ենք նրա մի մասը միայն` այն, որ ձգվում է Փասիսից մինչև Հերակլյանսյուները: Մենք բնակվում ենք Երկրի բազմաթիվ ակոսներից մեկում` չունենալով այդակոսից դուրս եկած տարածքները տեսնելու հնարավորություն: Իսկական Երկիրըգտնվում է երկնքի տակ, զուտ եթերի մեջ և կազմում է բազմագույն տասներկուանկյուն:Այն ունի հարուստ բուսականություն, քարեր ու լեռներ, որ նման են մեր Երկրիթանկարժեք քարերին: Մարդիկ այդտեղ երբեք չեն հիվանդանում, իսկ տաճարներումբնակվում են աստվածները: Այնուհետև Սոկրատեսի շուրթերով Պլատոնը դիցաբանորեննկարագրում է նաև ստորերկրյա աշխարհը` իր գետերովլճերով, ինչպես նաև պատժի,մաքրագործման և հատուցման վայրերով:

Տրամախոսությունն ավարտվում է Սոկրատեսի մահվան տեսարանով

tarntercum