Պրոսպեր Մերիմե. «Կարմեն» (1845 թ. համառոտ)

Prosper_Merime__Karmen1830 թ. գարնանը մի գիտնական (հավանաբար ինքը Մերիմեն) Կորդովայում վարձում է ուղևար և մեկնում է որոնելու հին Մունդան, որտեղ տեղի է ունեցել Կեսարի վերջին հաջող ճակատամարտն Իսպանիայում:

Շոգից պատսպարվում է քարայրում: Նրան է մոտենում գեղեցիկ երիտասարդ: Միասին ճաշում են և ճանապարհ ընկնում: Գիշերում են գյուղակում: Գիտնականի քունը չի տանում, նա դուրս է գալիս տնից և տեսնում է ուղևարին, որը պատրաստվում է զգուշացնել կայազորի պահակին, որ իրենց մոտ է ավազակ Խոսե Նավարրոն: Նրա համար խոստացված է քսան դուկատ: Գիտնականը զգուշացնում է իր ուղեկցին վտանգի մասին: Նրանք ընկերանում են: Գիտնականը շարունակում է իր ուսումնասիրությունները Կորդովայի գրադարանում: Երեկոները զբոսնում է Գվադալկիվիրի ափին:

Մի երեկո նրան մոտենում է մի կին, որի մազերը զարդարված են հասմիկի ծաղիկներով: Գեղեցիկ է, վայրենի և դյութիչ: Անունը Կարմեն է, գնչուհի է, գիտի գուշակություններ անել: Գիտնականն այցելում է նրա տուն, սակայն գուշակությունն ընդհատվում է, որովհետև տուն է մտնում թիկնոցով ծածկված մի տղամարդ: Խոսեն է: Գնչուհու հետ անծանոթ լեզվով հայհոյանքներ փոխանակելուց հետո Խոսեն դուրս է ուղեկցում գիտնականին և ցույց է տալիս հյուրանոցի ճանապարհը: Գիտնականը հայտաբերում է, որ իր կորցրել է ոսկե ժամացույցը: Լքում է քաղաքը:

Մի քանի ամիս անց վերադառնում է Կորդովա և իմանում է, որ ավազակ Խոսե Նավարրոն բանտում է և սպասում է մահապատժի: Հետաքրքրությունը ստիպում է գիտնականին լսել Խոսեի պատմությունը: Սա պատմում է, որ բասկ է: Ծնվել է Էլիսոնդոյում և պատկանում է հին ազնվական տոհմի: Արնոտ կռվից հետո հեռանում է հարազատ գյուղից և ծառայության է անցնում հեծելազորում: Դառնում է բրիգադիր, բայց մի օր նրան պահակ են նշանակում Սևիլիայի ծխախոտի ֆաբրիկայում: Այդ ուրբաթ նա առաջին անգամ տեսնում է Կարմենին: Մյուս աղջիկների հետ սա գնում է աշխատանքի: Երկու ժամ հետո զինվորականներին կանչում են ֆաբրիկայում արնոտ կռիվը կասեցնելու համար: Խոսեն պիտի բանտ ուղեկցի Կարմենին, որը դանակով այլանդակել է աշխատակցուհիներից մեկի դեմքը: Ճանապարհին Կարմենը Խոսեին պատմում է, որ ինքը նույնպես բասկերի երկրից է: Սևիլիայում մենակ է, և նրան հալածում են որպես օտարի, ահա ինչու ձեռքն է վերցրել դանակը: Ստում է, ինչպես որ ստել է ամբողջ կյանքում, բայց Խոսեն հավատում է նրան և օգնում է փախչել: Նրան բանտարկում են: Խցում նա ստանում է Կարմենի նվերը՝ հացի մեջ դրված սղոց և մեկ ոսկեդրամ: Բայց 

Խոսեն չի ուզում փախչել. զինվորական պատիվը պահում է նրան: Շարունակում է ծառայել որպես շարքային:

 Մի օր ժամապահ է իր գնդապետի տան մոտ: Մոտենում է գնչուների կառքը: Նրան թվում է Կարմենը: Հանդիպում է նշանակում Խոսեին, և նրանք անցկացնում են հրաշալի օր և գիշեր: Բաժանվելիս Կարմենն ասում է. «Մենք միմյանց նկատմամբ պարտք չունենք: Ես կարծես թե սիրահարվել եմ քեզ, բայց գայլը չի կարող յոլա գնալ շան հետ»:

 Խոսեն զուր է փորձում գտնել Կարմենին: Գնչուհին հայտնվում է միայն այն ժամանակ, երբ հարկավոր է լինում մաքսանենգներին անցկացնել պատի փլվածքի միջով, որը հսկում է Խոսեն: Այսպես Խոսեն ևս մեկ անգամ խախտում է զինվորական երդումը: Այնուհետև նա սպանում է լեյտենանտին, որին իր մոտ էր բերել Կարմենը: Դառնում է մաքսանենգ: Որոշ ժամանակ գրեթե երջանիկ է, մինչև որ իրենց ջոկատում է հայտնվում մի աչքանի Գարսիան: Սա Կարմենի ամուսինն է, որին վերջապես հաջողվել է ազատվել բանտից: Հազվադեպ հանդիպումները պատճառում են Խոսեին ցավ և երնջանկություն: Մի օր Կարմենն ասում է, որ հերթական գործի ժամանակ կարող են ազատվել իր ամուսնուց: Խոսեն նախընտրում է սպանել մրցակցին ազնիվ մենամարտում և դառնում է Կարմենի ամուսինը, բայց Կարմենը ճնշվում է նրա կպչուն զգացմունքից: Խոսեն առաջարկում է Կարմենին հեռանալ Ամերիկա, սակայն Կարմենը ծիծաղում է. «Մենք ստեղծված չենք կաղամբ բուծելու համար»: Որոշ ժամանակ հետ Խոսեն իմանում է, որ Կարմենը տարված է մատադոր Լուկասով: Նորից առաջարկում է Կարմենին մեկնել Ամերիկա: Կարմենը պատասխանում է, որ մտադիր է մնալ Իսպանիայում: Ասում է, որ չի սիրում Խոսեին և չի ուզում նրա հետ ապրել: Հանում է մատից Խոսեի նվիրած մատանին: Ցասման մեջ Խոսեն երկու անգամ հարվածում է Կարմենին դաշույնով: Թաղում է նրան անտառում և գերեզմանի մեջ է դնում մատանին և փոքրիկ խաչը:

Նովելի չորրորդ և ամփոփիչ մասում պատմողը կիսվում է իսպանական գնչուների բարքերից և լեզվից ստացած տպավորություններով:

Վերջում բերում է գնչուական թևավոր արտահայտությունը. «Ճանճը մտնում է խուփ բերանի մեջ»: 

tarntercum