Ջեյմս Ջոյս. «Ուլիս» (1920 թ. համառոտ)

dzhejms_dzhojs__ulissԳրքի 3 մասերը բաժանվում են 18 դրվագների և ըստ հեղինակի մտահղացման համապատասխանում են Հոմերոսի«Ոդիսականին»: Ուլիսը Ոդիսևսի լատինական տառադարձումն է:

Գործողության  վայրն է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը:  Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում` իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով: Առաջին մասը ներառում է 3 դրվագ: Առավոտյան ժամը 8-ն է։ Բժշկականի ուսանող Բաք Մալիգանը հրավիրում է երիտասարդ գրող Սթիվեն Դեդալուսին Մարթելլո աշտարակի տանիքը, որտեղ նրանք ապրում են։ Նրանց միջև կա լարվածություն, քանի որ Մալիգանը սրախոսություն է արել իր` վերջերս մահացած մոր հասցեին: Բացի այդ Մալիգանն իրենց մոտ է հրավիրել նաև անգլիացի ուսանող Հեյնիսին։ Նրանք երեքով նախաճաշում են և հետո քայլում են դեպի ծովափ, որտեղ Մալիգանը Սթիվենից պահանջում է աշտարակի բանալին և երկու փենս` գարեջրի համար։ Զրույցը պտտվում է որդու կողմից փնտրվող հոր մասին՝ անդրադառնալով Համլետի, Քրիստոսի և Տելեմաքոսի օրինակներին: Նույն թեման ծագում է նաև պատմության դասի ժամանակ, որը վարում է Սթիվենը 2 ժամ անց դպրոցում:

Նույն առավոտյան սկսվում են մանր գովազդային գործակալ հրեա Լեոպոլդ Բլումի «թափառումները»: Վեպի կենտրոնական և ամենամեծ մասը, որը բաղկացած է 12 դրվագներից, սկսվում է Բլումի նախաճաշից: Ստացել է 2 նամակ՝ դուստր Միլիից կամ Մերիոնից, որը նախորդ օրը նշել է իր տասնհինգերորդ տարեդարձը և աշխատում է որպես լուսանկարչի ասիստենտուհի, և իմպրեսարիո Բոյլանից, որը հաղորդում է, որ ժամը չորսին կգա Բլումի կնոջ՝ երգչուհու ետևից:

Նախաճաշից հետո հանդեսը ձեռքին Բլումը առանձնանում է պետքարանում: Ժամը տասնմեկին նա պիտի ներկա լինի իր դպրոցական ընկերոջ թաղմանը, իսկ մինչ այդ կարգավորի բազում մանր գործեր: Փոստում նա նամակ է ստանում ոմն Մարտա Կլիֆորդից, որը պատասխանել է նրա սիրային հաղորդագրությանը և անգամ գրում է, որ երազում է հանդիպել: Գրգռված երևակայությամբ Բլումը շտապում է թաղման:

Թաղման ժամանակ Բլումը նստած է կառքում, որի մեջ է նաև Սթիվենի հայրը՝ Սայմոն Դեդալուսը: Խոսում են Բլումի կնոջ գալիք համերգի և հոր մասին, որը մի ժամանակ ինքնասպանություն է գործել: Արարողությունից հետո Բլումը գնում է թերթերի խմբագրություններ, որտեղ գովազդներ է տալիս: Նա գնում է, վերադառնում է: Իր բացակայությամբ խմբագրություն է գալիս Սթիվեն Դեդալուսը, որը բերել է դպրոցի տնօրենի հայտարարությունը: Շաղակրատելուց հետո բոլորին հրավիրում է խմելու: Խմբագիրը մնում է սպասելու Բլումին: Երբ Բլումը գալիս է, նրա վրա է կոտրվում Քրոուֆորդի ողջ ջղայնությունը:

Բլումը շրջում է քաղաքում և զգում է, թե ինչպես է գրգռվում նրա ախորժակը: Գնում է Դևի Բերնի պանդոկը, որտեղ այցելուներից մեկը հաղորդել է Բլումի մասոնականության մասին: Այդ նույն ժամանակ (ժամը երկուսն է) Սթիվեն Դեդալուսը գրադարանում պաշտպանում է Շեքսպիրի կենսագրության և անձի իր վարկածը: Չնայած մտքերի ողջ օրիգինալությանը՝ Սթիվենը մնում է լուսանցքում: Նրա բանաստեղծությունները չեն տպագրում և չեն հրավիրում բանաստեղծական երեկույթների ի տարբերություն Մալիգանի: Գրադարան է մտնում Բլումը, բայց նրանք Սթիվենի հետ չեն հանդիպում:

Բլումի ընկերները քննարկում են նրա կնոջ բարեմասնությունները: Ինքը Բլումը թերթում է մազոխիստական բովանդակության գրքեր: Բոյլանը մի հասցեով ուղարկում է գինի և մրգեր: Սթիվենը հանդիպում է քրոջը, որը վերջերս հեռացել է հորից:

Բլումը նամակից գիտի, որ ժամը չորսին նշանակված է իր կնոջ և Բոյլանի հանդիպումը: Տեսնելով Բոյլանին՝ հետևում է նրան մինչև «Օրմոնդ» ռեստորան: Ինքն էլ ճաշում է, հետո տեսնում է, որ Բոյլանը հեռանում է կառքով: Խանդը «Պենելոպեի» նկատմամբ լցնում է նրա հոգին: Երևակայելով, թե ինչ է կատարվում հիմա իր տանը, նամակ է գրում Մարտային՝ հրաժարվելով շտապ հանդիպումից:

Ժամը հինգին Բարնի Կիրնանի գինետանը հավաքվում են իռլանդացի հայրենասերները՝ քննարկելու անգլիացիների և հրեաների կողմից ճնշված Իռլանդիայի խնդիրները: Իր մի ծանոթին տեսնելու համար այստեղ է գալիս Բլումը: Նրան ծաղրում են, իսկ երբ կառք է նստում դատարկ անոթ են նետում վրան:

Ժամը ութին Բլումը ծովափին է, որտեղ տրվում է օնանիզմի՝ դիտելով Հերտի Մաքդաուելի ընկերուհիներից մեկին: Բլումը նկատում է, որ ժամացույցը կանգ է առել: Մտածում է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բոյլանը մոտեցել է իր կնոջը:

Ժամը տասին բլումը հայտնվում է Բժիշկ Հորնի ծննդատանը, որտեղ ծննդկաններից մեկը արդեն երեք ժամ է չի կարողանում ծննդաբերել: Մտնելով ներս՝ տեսնում է խմող և կատակող երիտասարդների խմբին, որոնց թվում է Սթիվեն Դեդալուսը:

Այստեղ Ջոյսը ավելի հաճախ է սկսում դիմել գիտակցության հնարքին: Հեղինակը տվյալ դրվագում նաև նմանակում է տարբեր գրելաոճերի՝ սկսած ամենահներից և վերջացրած ժամանակակիցներով: Երիտասարդների թվում շաղակրատում է նաև Բաք Մալիգանը: Երբ իմանում են, որ աղջիկը ծննդաբերել է, խումբը հեռանում է պանդոկ, իսկ Սթիվենը և Լինչը առանձնանում են, որպեսզի ուղևորվեն Բելա Կոենի հասարակաց տուն: Չգիտես ինչու համակրանք զգալով Սթիվենի նկատմամբ՝ նրանց է միանում նաև Բլումը:

Այստեղ հարբած Բլումն ընկնում է հալյուցինացիաների գիրկը: Տեսնում է իր ծնողներին, ծանոթ կանանց: Նրա ենթագիտակցությունը, վախերը, իշխանության ծարավը, սեռական մազոխիզմը դուսր են ժայթքում: Մնում է անառակ Զոյայի հետ: Սպիրտի և թմրադեղերի ազդեցությամբ ազատագրվող շաղակրատանքը շարունակվում է: Կնոջ վերածված Բլումը մեղադրվում է իր կնոջը և Բոյլանին ծածուկ դիտելուց հաճույք ստանալու մեջ: Սթիվենը տեսնում է իր մոր ուրվականը: Ձեռնափայտով կոտրում է ջահը և դուրս է վազում փողոց, որտեղ կռվի է բռնվում զինվորների հետ: Բլումը դուրս վազելով մի կերպ հարթում է անախորժությունը և խոնարհվելով երիտասարդի մարմնի վրա ճանաչում է տասնմեկ տարի առաջ մահացած որդուն՝ փոքրիկ Ռուդիին:

Սկսվում է գրքի երրորդ մասը, որն ունի երեք դրվագ: Գիշերվա ժամը մեկին Բլումը և Սթիվենը թեյարանում են: Բլումը ցույց է տալիս կնոջ լուսանկարը, հյուր է կանչում Սթիվենին: Հասնում են Բլումի մոտ, խմում են կակաո խոհանոցում: Միասին դուրս են գալիս այգի, միզում են և բաժանվում:

Բլումը կնոջ կողքին է, անկողնում: Մտածում է կնոջ անհավատարմության մասին, մի փոքր խոսում է կնոջ հետ և քնում է:

Վեպն ավարտվում է Մոլի Բլումի քառասունէջանոց, կետադրությունից զուրկ զեղումներով, որոնք վերաբերում են նրա երկրպագուներին, ամուսնուն, ինտիմ նախասիրություններին: Նկատում է, որ իր մոտ սկսվում է դաշտանը, սակայն դա չի խանգարում գայթակղիչ մտքերին: Հիշում է, որ իր կրծքերը և նրանց բույրը դուր են գալիս Բոյլանին և ինքը ասում է, որ ուզում է նրան:    

tarntercum