Ջեյմս Ջոյս. «Պատանի արվեստագետի դիմանկարը» (1914 թ. համառոտ)

dzhejms_dzhojs__portret_xudozhnika_v_yunostiՍթիվեն Դեդալուսը հիշում է, թե ինչպես էր հայրը իր մանկության օրերին կարդում իրեն Բու-բու տղայի և Մու-մու կովի մասին, ինչպես է մայրը դաշնամուրով նվագում նավաստիների պարը և ինչպես է նա պարում: Դպրոցի նախապատրաստական դասարանում նա լավագույն աշակերտներից է: Դասընկերներին զարմացնում է նրա տարօրինակ անունը: Երրորդ դասարանցի Ուելսը ծաղրում է նրան, իսկ մի անգամ հրում է արտաքնոցի մեջ, որովհետև Սթիվենը չի փոխանակում նրա զառի հետ իր փոքրիկ ծխախոտատուփը: Սթիվենը հաշվում է օրերը, երբ կմեկնի արձակուրդներին տուն: Հիշում է, թե ինչպես էին տանը վիճում Փարնելի մասին: Հայրը և միսթր Քեյսին նրան համարում էին հերոս, Դենթին քննադատում էր, իսկ մայրը և քեռին լռում էին: Դա կոչվում էր քաղաքականություն: Սթիվենը լավ չի հասկանում, թե ինչ է քաղաքականությունը և գիտի, թե որտեղ է ավարտվում տիեզերքը: Ահա ինչու իրեն փոքր և թույլ է զգում: Ճիզվիտական քոլեջը, որտեղ սովորում է Սթիվենը, պահանջված ուսումնական հաստատություն է, ահա ինչու նրան թվում է, որ բոլոր տղաների հայրերը դատավորներ են: Սթիվենը հիվանդանում է և նրան տեղափոխում են հոսպիտալ: Պատկերացնում է, թե ինչպես կմեռնի և ինչպես կթաղեն իրեն, իսկ Ուելսը կփոշմանի, որ հրել է իրեն արտաքնոցը: Հետո պատկերացնում է, թե ինչպես են Անգլիայից բերում Փարնելի մարմինը: Սուրբ Ծննդյան արձակուրդներին նա գալիս է տուն և առաջին անգամ սեղան է նստում ծնողների հետ, մինչդեռ նրա կրտսեր եղբայրն ու քույրը մանկական սենյակում են: Սեղանի շուրջ մեծերը վիճում են կրոնի և Փարնելի մասին: Միսթր Քեյսին պատմում է, թե ինչպես է թքել մի պառավի աչքին, երբ սա վատ է արտահայտվել Փարնելի սիրելի կնոջ մասին: Դենթին համարում է Փարնելին կրոնատյաց և պաշտպանում է պաշտոնական եկեղեցին:

Մի քանի տղաներ փախչում են քոլեջից, բայց նրանց բռնում են: Աշակերտները քննարկում են նորությունը: Ոչ ոք չգիտի, թե ինչու են նրանք փախել: Սթիվենը փորձում է պատկերացնել, թե ինչն է նրանց ստիպել անել դա: Ի՞նչ են արել: Տարբեր լուրեր են պտտվում:

Սթիվենը կոտրել է ակնոցը, ահա ինչու չի կարող գրել: Տեսուչը կոչում է նրան ծույլ անբան և քանոնով հարվածում մատներին: Ընկերները համոզում են Սթիվենին բողոքել ռեկտորին: Ռեկտորը համոզում է Սթիվենին, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է և խոստանում է խոսել տեսուչի հետ:

Սթիվենին տանում են քոլեջից և նա հասկանում է, որ հայրը խնդիրներ ունի: Բլեքրոքից ընտանիքը տեղափոխվում է Դուբլին: Հարոլդքրոսում մանկական երեկույթ են կազմակերպում: Տուն վերադառնալիս Սթիվենը վերջում քայլում է իրեն դուր եկած աղջկա հետ, բայց վարանում է դիպչել նրան: Հաջորդ օրը բանաստեղծություն է գրում և նվիրում աղջկան: Հայրը մի օր ասում է, որ տեսնվել է քոլեջի ռեկտորի հետ և նա խոստացել է տեղավորել Սթիվենին Բելվեդերի ճիզվիտական քոլեջ: Սթիվենը պատկերացնում է, թե ինչպես նորից կհանդիպի այն աղջկան: Սթիվենի ընկերները ծաղրում են նրան, բայց նա չի կորցնում հավասարակշռությունը: Նա զգում է իրեն երջանիկ միայն, երբ միայնակ է:

Մի թատերական բեմադրությունից հետո նա հույս ունի տեսնել իրեն դուր եկած աղջկան, բայց դա տեղի չի ունենում: Փախչում է սարերը: Սակայն կրքերն անցնում են և նա վերադառնում է:

Հոր հետ լինում են Քորքում, որտեղ անցել է հոր պատանեկությունը: Հայրը սնանկացած է և նրա ունեցվածքը վաճառվելու է աճուրդում: Սթիվենը դրա մեջ տեսնում է կոպիտ աշխարհի ոտնձգություն իր երազանքների հանդեպ: Իրեն հորից ավելի ծեր է զգում: Նա չգիտի ուրախանալ մանկական ուրախություններով: Մանկությունն անցել է:

Սթիվենը Բելվեդերի առաջին աշակերտն է: Կրթաթոշակ ստանալով գրավոր աշխատանքի համար, նա ռեստորան է հրավիրում իր ընտանիքին, իսկ հետո տարբեր զվարճանքների վրա ծախսում գումարը: Նա տասնվեց տարեկան է: Ամեն բան կլանում են մարմնական տենչանքները: Կին է տենչում: Մի օր լինում է հասարակաց տներով հարուստ թաղամասում և կենակցում է անառակ կնոջ հետ: Բարեպաշտությունը լքել է նրան: Մեղքն այնքան մեծ է, որ այն չի մաքրագործվի աստվածապաշտությամբ: Սթիվենը դառնում է դպրոցում սուրբ Կույս Մարիամի եղբայրության ավագը: Մեղքը, որը հեռացրեց նրան Աստծուց, մոտեցրեց  բոլորի պաշտպան սուրբ Կույսին: Եթե նրան երբեմն համակում էր խոստովանության ցանկությունը, ապա այն արագ անցնում էր, բավական է նայեր շրջապատողների դեմքերին: Ռեկտորն ասում է, որ շուտով կսկսվեն սուրբ Ֆրանցիսկոսի պատվին հոգևարժանքները: Լսելով քարոզները Սթիվենը ավելի ու ավելի մեծ ամոթ և մեղավորություն է զգում: Հոգով նա զղջում է և տենչում է քավել իր մեղսավոր անցյալը: Դպրոցի եկեղեցում չի խոստավանում: Երազում նրան հետապնդում են դժոխային տեսիլներ: Գնում է թափառելու մութ փողոցներում և գտնում է մի եկեղեցի: Խոստովանում է քահանային և երդվում է ողջ կյանքում հեռու մնալ շնացման մեղքից: Հեռանալով եկեղեցուց զգում է, թե ինչպես է թեթևությամբ լցվում նրա մարմինը: Սկսում է նոր կյանք:

Նրա առօրյան բաղկացած է հավատի սխրանքներից: Ամեն տեսակ ինքնակտտանքներով փորձում է քավել մեղսավոր անցյալը: Ռեկտորը կանչում է նրան և հարցնում. գիտի՞ արդյոք Սթիվենը իր կոչումը: Առաջարկում է նրան անդամագրվել հոգևոր ուխտին: Սթիվենը պիտի մտածի: Հրաժեշտ տալով ռեկտորին՝ նա նկատում է վերջինիս դեմքին մարող օրվա հօգնածությունը: Ուխտի մեջ նրան սպասում է անգույն, ձանձրալի կյանքը: Ոչ մի կրոնական և հասարակական միություն չպիտի կաշկանդի նրա ազատությունը: Սթիվենը որոշում է հրաժարվել:

Նայում է ծովին և առվի մոտ կանգնած աղջկան և երկրային կյանքի ուրախությունները լցնում են նրա սիրտը:

Սթիվենը համալսարանի ուսանող է: Ընտանիքն աղքատ է ապրում: Հայրը խմում է: Սթիվենը կարդում է Արիստոտել, Թովմա Աքվինացի, Նյումեն, Իբսեն, Գվիդո Կավալկանտի… Հաճախ է բաց թողնում դասերը, զբոսնում է, մտովի բանաստեղծություններ է գրում: Ուշանալով դասից՝ զրուցում է քահանայի հետ, որը վառում է բուխարին: Զգում է, որ քահանայի համար մայրենի անգլերենը իրեն բոլորովին օտար է: Համալսարանում ստորագրություններ են հավաքում Նիկոլոյ Երկրորդի խաղաղության կոչի օգտին: Հրաժարվում է ստորագրել: Նա ուզում է խուսափել ազգության, կրոնի և լեզվի ցանցից: Խորհում է վախի և կարեկցանքի մասին: Փորձում է ընկերներին բացատրել արվեստի մասին իր մտքերը: Նրա կարծիքով արվեստը էսթետիկական նպատակով առարկայի ռացիոնալ և զգայական ընկալման մարդու ունակությունն է: Խորհրդածում է արվեստագետի երևակայության մեջ էսթետիկական կերպարի գոյացման մասին: Նրան հոգեհարազատ է Լուիջի Գալվանիի «սրտի համակվածություն» տերմինը: Գիշերով կիսարթուն վիճակում նա հորինում է բանաստեղծություններ, որոնք գրի է առնում, որ չմոռանա: Նրա դուր եկած աղջիկը՝ Գալլական լիգայի անդամը, պայքարում է իռլանդերենի վերածնության համար: Տեսնելով, որ աղջիկը կոկետություն է անում քահանայի հետ՝ Սթիվենը դադարում է հաճախել լիգայի հավաքներին: Հետո նրան սկսում է թվալ, որ նա արդար չէր աղջկա հետ: Նա տաս տարի առաջ էլ բանաստեղծություններ էր ձոնում այդ աղջկան: Սթիվենը հիշում է Յեյթսի «Կոմսուհի Քեթլին» պիեսի պրեմիերայի ժամանակ պայթած սկանդալը, որը բորբոքել էին իռլանդացի ազգայնականները: Սթիվենը վերջնականապես հեռանում է կրոնից: Սակայն միաժամանակ Քրենլին նկատում է, որ նա մինչև ուղնուծուծը թափանցված է կրոնականությամբ: Զատիկի տոնին Սթիվենը չի կամենում հաղորդություն ստանալ, որի պատճառով վիճում է մոր հետ: Նա ուզում է հեռանալ: Քրենլին հարցնում է նրան՝ ո՞ւր: Նա պատասխանում է, որ ուր կհաջողվի: Չի պատրաստվում ծառայել նրան, ինչին չի հավատում՝ ընտանիքին, հայրենիքին և եկեղեցուն: Նա պիտի արտահայտի իրեն արվեստի մեջ: Նրա զենքերն են լռությունը, աքսորը, խորամանկությունը: Եվ նա չի վախենում գործել անգամ ամենամեծ սխալը:

Ամբոխի մեջ պատահաբար Սթիվենը հանդիպում է իրեն դուր եկող աղջկան: Սա հարցնում է. գրո՞ւմ է արդյոք Սթիվենը բանաստեղծություններ: – Ո՞ւմ մասին,- հարցնում է Սթիվենը: Աղջիկն իրեն վատ է զգում և Սթիվենը ամաչում է: Նա փոխում է զրույցի նյութը և խոսում է իր նախագծերից: Նրանք հրաժեշտ են տալիս միմյանց: ՄԻ քանի օր անց Սթիվենը մեկնում է: 

tarntercum