Ջեյն Օսթին. «Հպարտություն և նախապաշարմունք» (1813 թ. համառոտ)

dzheyn-ostin-gordost-i-predubezhdenieՎեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների զրույցից, որից տեղեկանում ենք, որ Նեզերֆիլդ է ժամանում երիտասարդ պարոն Բինգլին: Տիկին Բենեթը համոզում է ամուսնուն այցելել նորեկին և ծանոթանալ նրա հետ: Կարծում է, որ Բինգլիին դուր կգա իր դստրերից մեկը և նա կխնդրի վերջինիս ձեռքը: Բեննեթները ծանոթանում են Բինգլիի հետ և հանդիպում են նրան պարահանդեսի ժամանակ, որտեղ պարոն Բինգլին գալիս է իր քույրերի՝ օրիորդ Բինգլիի և օրիորդ Հյորսթի, ինչպես նաև պարոն Դարսիի և պարոն Հյորսթի հետ: Սկզբում պարոն Դարսին լավ տպավորություն է թողնում Բեննեթների վրա: Նրա տարեկան եկամուտը 10 000 փաունդ է: Սակայն հետո նրա մասին եղած կարծիքը փոխվում է, քանի որ պարոնը պահում է իրեն ամփոփ և պարում է միայն իր ծանոթ երկու կանանց հետ: Պարոն Բինգլին ընդհակառակը հաջողություն է վայելում: Նրա ուշադրությունն է գրավում Բինգլիների ավագ դուստրը՝ Ջեյնը: Վերջինս նույնպես սիրահարվում է Բինգլիին: Բինգլին փորձում է Դարսիի ուշադրությունը հրավիրել Էլիզաբեթ Բեննեթի վրա, սակայն Դարսին ասում է, որ հետաքրքրված չէ նրանով: Էլիզաբեթը պատահաբար դառնում է այդ տեսարանի վկան և նրա մոտ ուժեղ հակակրանք է սկսվում Դարսիի հանդեպ:

Ջեյն Բեննեթը այցելում է Բինգլիներին և անձրևի տակ թրջվելով, նույն օրը չի կարողանում վերադառնալ տուն: Նրա ետևից է գալիս Էլիզաբեթը: Պարոն Բինգլին թողնում է նրան խնամել հիվանդացած քրոջը: Այստեղ պարոն Դարսին սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Էլիզաբեթի հանդեպ: Սակայն Էլիզաբերթը համոզված է, որ երիտասարդը արհամարհում է իրեն: Այստեղ զբոսանքի ժամանակ Էլիզաբեթը ծանոթանում է Ուիկհեմի հետ: Երիտասարդը բոլորին դուր է գալիս: Որոշ ժամանակ անց Ուիկհեմը պատմում է Էլիզաբեթին, որ պարոն Դարսին մի ժամանակ անազնիվ է պահել իրեն իր նկատմամբ: Դարսին իբրև թե դեմ գնալով իր հոր վերջին կամքին, հրաժարվել է հանձնել Ուիկհեմին հոգևորականի տեղը: Էլիզաբեթի մոտ վատ կարծիք (նախապաշարմունք) է ձևավորվում Դարսիի նկատմամբ: Իսկ Դարսին զգում է, որ Բեննեթները իր շրջանակի մարդիկ չեն (հպարտություն):

Բեննեթների ծանոթը՝ պարոն Քոլինզը, ամուսնական առաջարկություն է անում Էլիզաբեթին, որը աղջիկը մերժում է: Սակայն Քոլինզը արագ է ուշքի գալիս և առաջարկություն է անում Էլիզաբեթի ընկերուհուն՝ Շարլոտ Լուկասին: Այդ ընթացքում պարոն Բինգլին իր ուղեկիցների հետ արագ վերադառնում է Լոնդոն: Էլիզաբեթը գլխի է ընկնում, որ պարոն Դարսին և Բինգլիի քույրերն են որոշել բաժանել նրան Ջեյնից:

Գարնանը Էլիզաբեթը այցելում է Շարլոտին և պարոն Քոլինզին Քենթում: Նրանք հաճախ են լինում Դարսիի մորաքրոջ մոտ: Այստեղ է գալիս նաև Դարսին: Դարսիի ընկերոջից՝ գնդապետ Ֆիցուիլյամից, Էլիզաբեթն իմանում է, որ Դարսին հպարտ է, որ կարողացել է փրկել իր ընկերոջը՝ Բինգլիին, անհավասար ամուսնությունից: Երբ Դարսին գալիս է Էլիզաբեթի մոտ և խնդրում է նրա ձեռքը, աղջիկը նրան մերժում է: Էլիզաբեթը մեղադրում է Դարսիին, որ սա կործանել է իր քրոջ երջանկությունը և անազնիվ է վարվել Ուիկհեմի հետ: Դարսին նամակով պատասխանում է Էլիզաբեթին: Ուիկհեմը իրականում իր ժառանգության փոխարեն նախընտրել է փողը, բացի այդ փորձել է փախչել Դարսիի քրոջ՝ Ջորջիանայի հետ: Ինչ վերաբերում է Բինգլիի և Ջեյնի կապին, ապա Դարսին անկեղծ կարծել է, որ Ջեյնը չի սիրում իր ընկերոջը:

Մի քանի ամիս անց Էլիզաբեթը իր ազգականների՝ Գարդիներների հետ լինում է Լոնդոնում և նրանք այցելում են պարոն Դարսիին: Էլիզաբեթը սկսում է հասկանալ, որ Դարսին դուր է գալիս իրեն: Հանկարծ բոլորն իմանում են, որ Էլիզաբեթի կրտսեր քույրը՝ Լիդիան, փախել է Ուիկհեմի հետ:

Լիդիան և Ուիկհեմը որպես ամուսիններ այցելում են Լոնգբորն, որտեղ Լիդիա Ուիկհեմը լեզվից թռցնում է, որ Դարսին ներկա էր իրենց պսակադրությանը: Էլիզաբեթն իմանում է, որ հենց Դարսին է գտել փախստականներին և կազմակերպել ամուսնությունը: Հայտնվում է նաև պարոն Բինգլին և առաջարկություն է անում Ջեյնին:

Լոնգբորն է գալիս նաև պարոն Դարսին և առաջարկություն է անում Էլիզաբեթին: Այս անգամ նրա հպարտությունը և Էլիզաբեթի նախապաշարմունքը հաղթահարված են Էլիզաբեթի համաձայնությամբ:

  tarntercum