Ջերոմ Ք. Ջերոմ. «Երեքը մի նավակում՝ չհաշված շունը» (1889 թ. համառոտ)

jerom-troe-v-lodke-ne-schitaya-sobakiԵրեք ընկերներ՝ Ջորջը, Հարրիսը և Ջեյը, որոշում են նավակով զբոսնել Թեմզ գետով: Որոշել են հանգստանալ Լոնդոնի անառողջ կլիմայից և միանալ բնության հետ: Իրենց հետ են վերցնում է Ջեյի ֆոքստերիեր Մոնմորենսիին:

Պատմությունը բաղկացած է տարբեր զավեշտական դրվագներից և անեկդոտներից: Այսպես Հարրիսը, տեսնելով Հեմպթոն Քորթի լաբիրինթոսը՝ հիշում է, թե ինչպես էր մի անգամ մոլորվածներին խոստացել դուրս բերել այդտեղից, ասելով, որ դա շատ տարրական է, իսկ հետո մինչև ընթրիք ման տվել իր ետևից, մինչև որ լաբիրինթոսի պահակը վերջապես օգնել էր նրանց:

Հեմփթոնի եկեղեցու և գերեզմանոցի մոտ Ջեյը հիշում է, թե ինչպես մի անգամ ստիպված էր փախչել գերեզմանոցի պահակից, քանի որ սա համառորեն համոզում էր նրան անպայման գոնե մի աչքով տեսնել իր մոտ պահված երկու չքնաղ գանգերը:   

Հեմփթոնի զբոսայգու մոտ ափ իջնելով՝ ընկերները նախաճաշում են, ինչից հետո Հարրիսը սկսում է կատարել զավեշտական երգեր, այնպես ինչպես դա կարող է անել միայն ինքը: Երբ ստիպված են լինում պարանով քարշ տալ նավը, Ջեյը արտահայտում է այն ամենը, որ մտածում է պարանի նենգության մասին: Շուտով հանդիպելով իրենց նման պարանով նավակը քաշող երիտասարդ տիկնանց՝ հերոսները այնքան են տարվում, որ վերջիններիս հետ միասին խճճվում են պարանների մեջ:

Ընթրիքից հետո ջենթլմենները նկատում են, որ գետը նպաստում է նյարդային գրգռվածությանը, իսկ ընթրիքը՝ ծայրահեղ ֆլեգմատիզմի: Կիսաքուն և մղձավանջային գիշերվանից հետո Հարրիսը որոշում է ձվածեղ պատրաստել: Սակայն թավայի վրա մնում է ածխացած խտանյութի կես գդալ: Պահածոյի տուփը բացելու բոլոր փորձերը, չնայած ամենազարմանալի գործիքներին (ածելի, դանակ, կայմ), մնում են ապարդյուն և պահածոն ի վերջո հայտնվում է ջրում:

Հաջորդ օրը հրեշավոր չափերի հասնող առևտրից հետո ընկերները կարտոֆիլ են մաքրում: Հսկայական կարտոֆիլներից մնում են ընկույզի չափի մնացուկներ: Մոնմորենսին այդ ընթացքում մենամարտում է եռացող թեյնիկի հետ: Հաղթում է թեյնիկը: Նախաճաշից հետո Հարրիսը նվագում է բանջո: Այդ երաշժտությունը միայն ավելի է տրտմեցնում հերոսներին:

Ռեդինգի մոտակայքում Ջորջը հանում է ջրից խեղդված կնոջ դին և ամբողջ գետով լսվում է նրա անմարդկային բղավոցը: Այստեղ նրանք լվացարարուհուն են հանձնում իրենց հագուստը, որը մինչ այդ անհույս փորձել են լվալ Թեմզի ջրում: Լվացարարուհու գործը դրանից միայն ավելի է բարդանում: Հյուրանոցում ընկերները տեսնում են կարմրախայտի հսկայական խրտվիլակ: Այցելուներից յուրաքանչյուրը համոզում է նրանց, որ ինքն է որսացել այդ ձկանը: Անփույթ Ջորջը պատահաբար ձեռքից վայր է գցում խրտվիլակը և այն փշվում է: Պարզվում է այն գիպսից էր:

Հաջորդ օրը անձրևն ուղեկցում է ճանապարհորդներին մինչև ուշ երեկո: Այնուհետև բանջոյի վրա Ջորջի կատարած սրտաճմլիկ մեղեդին վերջնականապես վհատեցնում է նրանց և Հարրիսը սկսում է լաց լինել ինչպես երեխան:

Հաջորդ օրը ճանապարհորդները լքում են իրենց նավակը, վերադառնում են Լոնդոն, ընթրիք են պատվիրում ռեստորանում և գինու գավաթները բարձրացնելով՝ խմում են իրենց վերջին իմաստուն որոշման կենացը: 

tarntercum