Ջեք Լոնդոն. «Գարեհատիկ Ջոնը» (1913 թ. համառոտ)

jack-london-john-barleycornՎիպակը գրված է առաջին դեմքով: Հեղինակընկարագրում է, թե ինչի կարող է հասցնել ոգելիցխմիչքի նկատմամբ մարդու սերը: Հերոսը գնում էմի փոքրիկ գյուղակ Կալիֆորնիա նահանգի սահմանադրության մի քանի փոփոխություններիկապակցությամբ ընտրություններինմասնակցելու: Երբ վերադառնում է, Չարմիանըհարցնում է՝ արդյոք կանանց օգտին քվեարկեց, թե դեմ: Սա պատասխանում է, թեկանանց օգտին՝ առաջացնելով Չարմիանի զարմանքը, քանզի կանանցհավասարության թշնամին է: Պատճառաբանում է, որ երբ կանայք ընտրականիրավունք ունենան, չոր օրենք կպահանջեն և կթաղեն Գարեհատիկ Ջոնին:Չարմիանի կարծիքով, սակայն, Գարեհատիկ Ջոնը նրա ընկերն է, մինչդեռհերոսը պնդում է հակառակը: Նա ասում է, որ Գարեհատիկ Ջոնը խաբեբաներիթագավորն է, նա ճշմարտագույնն է ճշմարտության մեջ, մարդուն թևեր է տալիս,դաշինքի մեջ է Կճատի հետ, և այն ճանապարհը, որ ցույց է տալիս Գարեհատիկը,տանում է դեպի դառը ճշմարտություն և կործանում: Մտքի պայծառությունը ևխելապակասությունը նրանից է: Նա կյանքի թշնամին է, և իմասնություն էսովորեցնում, բայց հանդերձյալ աշխարհի իմաստությունը, արյունարբումարդասպան է, երիտասարդ կյանքեր կործանող: Տարակուսած հայացքովՉարմիանին  նա նկարագրում է իր անցյալը, որ ինքը օրգանական կախում չունիխմիչքից և որ այն անգամ իրեն դուր էլ չի գալիս: Ալկոհոլը իր համար սովորականէ դարձել, քանի որ մատչելի է: Իսկ կանայք կպահանջեն, որ ոգելից խմիչքներնարգելվեն: Գինի չտեսնելով՝  մարդիկ կմոռանան դրա մասին և պատանիներիկյանքն ավելի բովանդակալից կդառնա: Չարմիանը խորհուրդ է տալիս այդմասին գրել, իսկ գիրքը կոչել «Հիշողություններ ոգելից խմիչքի մասին»: Երկրորդգլխից հեղինակը սկսում է իր հերոսի գիրքը՝ խնդրելով ընթերցողինկարեկցաբար լսել իրեն և պատկերացնել իր միջավայրը: Հարբեցողները լինումեն երկու տիպի: Առաջինը հիմար, բթամիտ, միշտ թմրած մի արարած է, քայլում էոտքերը լայն չռած, ինչպես նավաստին օրորքի ժամանակ, հաճախ ընկնում էառվակների մեջ, կոնծելիս էլ միայն կապույտ մկներ է տեսնում և վարդագույնփղեր: Մյուս տեսակը երևակայությամբ և խորաթափանցությամբ է օժտված:Անգամ երբ գլուխը դժժում է, նա պահպանում է սովորական կայունությունը,փողոցում ութ չի գծում: Այդպիսի մարդը լինում է հիանալի, սրամիտ ևհասարակության հոգին է: Դառնում է տիեզերական չափերի կանխատեսող,երկաթե տրամաբանությամբ, որը հաճախ պարուրված է սիլլոգիզմներիպաճուճանքով: Ոգելից խմիչքը ցրում է նրա բոլոր պատրանքները, բացում դառըճշմարտությունն այն մասին, որ նրա հոգին շղթայված է պարտքի երկաթյաօղակով: Այդպիսի պահերին Գարեգատիկ Ջոնը խարդավանքով ցույց է տալիսիր ողջ հզորությունը և ակնհայտ է դառնում այն ճշմարտությունը, որ ճանաչելիեն միայն կյանքի օրենքները, բայց դրանց իմաստը՝ երբեք: Հիմարի գործն ավելիհեշտ է: Նա գիտակցությունը կորցնելու աստիճան հարբում է, թմրած քնում ևերազներ տեսնում, որոնք խառնաշփոթ են: Իսկ գլուխ ունեցող մարդունԳարեհատիկը ուղարկում է Ճերմակ Տրամաբանության անողոք և տեսլայինսիլլոգիզմները: Գարեհատիկ Ջոնը մղում է նրան ինքնասպանության՝ արագ կամդանդաղ: Ով բարեկամություն է հաստատել նրա հետ, չի կարող խուսափել այդճակատագրական, արդար հատուցումից

Առաջին անգամ նա խմեց, երբ հինգ տարեկան էր: Հայրը դաշտում վար էր անում:Նրան ուղարկեցին հորը գարեջուր տանելու: Այն փայտե դույլի մեջ էր: Փոքրիկըմտածեց, որ այն հավանաբար շատ համեղ է, եթե մեծերն այդքան թանկագին բանեն համարում: Գլուխը մտցրեց դույլի մեջ և սկզբում լիզեց փրփուրը, որը դուրչեկավ, հետո էլի փորձեց՝ կարծելով, թե համեղ կդառնա: Սիրտը խառնեց,թունավորվեց և հետո երկար ժամանակ հետաքրքրությունը կորցրեց դրահանդեպ: Երկրորդ մենամարտը Գարեհատիկ Ջոնի հետ եղավ, երբ հերոսը յոթտարեկան էր: Մորիսիի ֆերմայում հավաքվել էր շրջակա երիտասարդությունը:Մի խումբ աղջիկներ և տղաներ, որոնց մեջ մեր հերոսը ամենից փոքրն էր, գնացիտալացիների ֆերմա, որտեղ կարելի էր պարել: Տանտերերն իրեն էլառաջարկեցին խմել կարմիր գինի, որը ինքը մերժեց, բայց երբ մի իտալացի՝ նենգՊիտերն էլ դեմ դվեց գինու բաժակը և ստիպեց խմել, նա խմեց՝ վախենալով կռվից,ինչպես իրեն բացատրել էր մայրը, թե իտալացիները նեղացկոտ են, և անգամչնչին առիթով վիրավորվելիս դանակն են հանում: Այդ օրը նա ստիպված եղավշատ խմել, և երկար արկածներից հետո ուշագնաց եղավ: Նա երկար ժամանակհիվանդ պառկեց և երդվեց, որ այլևս երբեք չի խմի: Այդպես էլ չհաղթահարեցոգելից խմիչքի հանդեպ իր ֆիզիկական զզվանքը:

Տասը տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվեց քաղաք, և նա սկսեց շատգրքեր կարդալ: Ընթերցանությունը նրա ամենասիրելի զբաղմունքն էր: Տասնհինգտարեկանում նա աշխատանքի է անցնում պահածոյի գործարանում, սակայնօրական տասը ժամ մեքենայի առաջ աշխատելը սարսափելի էր ծովագնացներիմասին գրքեր կարդացող և արևադարձային կղզիների մասին երազող պատանուհամար: Կյանքի մի շրջան նա թողնում է ամեն ինչ և գնում ծով, որտեղ զբաղվում էոստրեահենությամբ: Ծովում միշտ կարելի է մի կտոր հաց վաստակել, բայց այնանխուսափելիորեն մղում է դեպի Գարեհատիկ Ջոնը: Այստեղ նա ձեռք է բերումբազմաթիվ ընկերներ, որոնք բոլորը նրանից տարիքով մեծ են՝  ֆրանսիացիՖրենկը, Նելսոնը, տասնվեցամյա ոստրեահենը՝ Վիսկի Բոբ մականունով,քսանամյա Բլոճ Հիլը: Նրանց երբեմն այցելում են նաև Մեյմին և Տեսսը, որոնցպատշաճության համար ուղեկցում է ոմն միսիս Հեդլի: Մեյմին Բլոճիազգականուհին է, որին մեծարում են ոստրեահենների թագուհի անունով, իսկՖրենկը սիրահարված է նրան: Հյուրընկալությունները ուղեկցվում են խմիչքով,երգերով, և նա ամեն անգամ ինքն իրեն խոստանում է, որ չի խմի, սակայն ամենանգամ ստիպված է խմել՝ ցույց տալու համար, որ ինքն էլ խմել գիտի: Մի շրջանմնում է Նելսոնի հետ, որից բոլորը վախենում են: Սա հենց խմում է, դառնում էանվերահսկելի: Նելսոնի հետ նրանք գնում են դեպի ոստրեներիծանծաղուտները, սակայն Նելսոնը կարոտում է իր սիրելի Օքլենդինավահանգիստը և հերոսը իր ճամփորդությունը շարունակում է մենակ: Մի օր,հերթական ճոխ կերուխումից հետո, գիշերը գնում է իր նավակը քնելու, շրմփումէ ջուրը, և հոսանքը սկսում է քշել նրան: Բենիշիից ներքև նեղուցը լայնանում է ևառաջացնում է Թերներյան ծոցը: Այդտեղ հոսանքը թեքվում է, ուժեղշրջապտույտ առաջացնում, որից նա մի կերպ է փրկվում՝ լինելով լավ լողորդ: Միքանի ժամ լողալուց և սառչելուց հետո, նրան գտնում է մի ձկնորսական բարկաս:Սա այն դեպքերից է, երբ Գարեհատիկ Ջոնը ճանկում է մարդուն և մղումինքնասպանության: Նա բազմաթիվ անգամներ նավարկում է տարբեր նավերովտարբեր մարդկանց հետ: Դրանցից մեկը «Սոֆի Սեզերլեդի» վրա Վիկտորի ևԱքսելի հետ հիսունմեկօրյա ուղևորությունն է: Սակայն ամեն անգամ էլ դրանքավարտվում են կերուխումով և տուրուդմփոցներով: Ծովում հնարավոր չէհարստանալ: Գումարը նրանք ծախսում են խմելու և հյուրասիրության վրա:Հերոսը վերադառնում է քաղաք, փորձում է աշխատանք գտնել, սակայնչունենալով մասնագիտություն և կրթություն, նա միայն ուժասպառ է լինում այսկամ այն ֆաբրիկայում՝ աշխատելով շատ, վաստակելով քիչ: Որոշ շրջանհաջողացնելով սովորել միջնակարգում՝ թողնում է դասընթացը և սկսումպարապել ինքնուրույն, քանզի բավականաչափ գումար չունի երեք տարիվճարելու համար: Տանը սկսում է մեքենագրել և  հոդվածներ ու տարբերակնարկներ, պատմվածքներ ու հումորիստական բանաստեղծություններ գրել:Աստիճանաբար հաջողություններ ձեռք բերելով՝ նա հարստանում է: Ամեն օրհազար բառ գրելուց հետո նա իրեն պարգրատրում է կոկտեյլով, որն այժմ կարողէ իրեն թույլ տալ: Այս սովորությունը ի զարմանս նրա, վերածվում էկախվածության: Հինգ տարեկանից ընկերություն անելով Գարեհատիկի հետ՝ իվերջո նա էլ է ընկնում նրա թակարդը, սկսում է խմել օրական մի քանի անգամ,իսկ երբ հյուր է ունենում՝ անթիվանհամար բաժակներ է կուլ տալիս:

Այս ինքնակենսագրական վիպակը հերոսն ավարտում է իր դատողություններովգինեմոլության և Ճերմակ Տրամաբանության մասին, որը հանգիստ ննջում է իրհիվանդության կողքին: Ափսոսում է, որ իր նախնիները չեն ոչնչացրելԳարեհատիկ Ջոնին մինչև իր աշխարհ գալը. այդ դեպքում ինքը չէր ծանոթանա ևբարեկամանա նրա հետ:  

tarntercum