Ջեք Լոնդոն. «Ծովագայլը» (1904 թ. համառոտ)

jack-london-sea-wolf1893 թ.: Խաղաղ օվկիանոս։ Սան Ֆրանցիսկոյիբնակիչ Հեմփրի վան Վեյդենը, որը հայտնիգրական քննադատ է, լաստանավով ուղևորության է մեկնում՝ նպատակ ունենալով այցելել իրընկերոջը, սակայն ճանապարհին նավաբեկությանէ ենթարկվում։ Նրան փրկում է  «Ուրվական»առևտրանավը, որի հրամանատարն է ԳայլԼարսենը։

Նավարկության հենց սկզբում մահանում է նավապետի օգնականը, և նրափոխարեն օգնական է նշանակվում նավաստիներից մեկը: Վան Վեյդենիննավապետը նշանակում է յունգա՝ խոհարար Մարիջի օգնական։ Մարիջը ամենառիթ բաց չի թողնում շահագործելու նորանշանակ յունգային։ Գայլ Լարսենը ևիր աձնակազմի 22 անդամները Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ջրերումզբաղվում է ծովառյուծների որսով։

Խոհարարի կողմից կողոպտված լինելու բողոքով նավապետի խուցը այցելածվան Վեյդենը, ի զարմանս իրեն, նրա խցում հայտնաբերում էաստղագիտությանը և ֆիզիկային նվիրված գրքեր, այդ թվում նաև Դարվինիորոշ աշխատություններ, Շեքսպիր և այլն։ Նավապետը նրան է ներկայացնում իրփիլիսոփայությունը, ըստ որի կյանքն անիմաստ է և «ուժեղները կլանում ենթույլերին»։ Ունենալով մեծ ֆիզիկական ուժ, որի շնորհիվ նա պահպանում էնավի կարգապահությունը, Գայլ Լարսենը, միաժամանակ, տառապում է ուժեղգլխացավերից։

Նավարկության ընթացքում վան Վեյդենը, չունենալով նավաստու հմտություններ, նշանակվում է նավապետի ավագ օգնական։ Նավի վրախռովություն է բարձրանում։ Նավաստիները ցանկանում են սպանել ԳայլԼարսենին, սակայն անհաջողության են մատնվում։ Նավապետը պատժում է իրօգնականին և նրա փոխարեն նավապետի օգնական է նշանակում վանՎեյդենին։

Նավից փախած նավաստիներ Ջոնսոնին և Լինչին հետապնդելու ընթացքում«Ուրվական»-ի անձնակազմը փրկում է նավաբեկության ենթարկված ևս միխումբ, որի անդամների թվում է բանաստեղծուհի Մոդ Բուստերը։ Վան Վեյդենըիսկույն համակրանքով է լցվում այդ կնոջ հանդեպ։ Գայլ Լարսենը, հասնելովնավի փախստականներին, նրանց նավ չի վերցնում և թողնում է կործանվելուփոթորկից, քանի որ խոստացել էր վան Վեյդենին ձեռք չտալ նրանց։

Գայլ Լարսենի հետ հակամարտությունից հետո, վան Վեյդենը և Մոդը որոշում ենփախչել նավից։ Օգտվելով նավապետի գլխացավի հերթական նոպայի ընձեռած առիթից՝ նրանք մակույկով ծով են դուրս գալիս և մի քանի շաբաթ նավարկելուցհետո հանգրվանում են մի կղզում, որը կոչում են «Ջանքերի կղզի»:

Որոշ ժամանակ անց կղզուն է մոտենում վնասված «Ուրվականը», որըհարձակման է ենթարկվել Գայլ Լարսենի եղբոր՝ Մահ Լարսենի կողմից ևկործանվել, իսկ Մարիջը այրել էր այն։ Նավում մնացել էր միայն Գայլ Լարսենը,որը գլխացավի նոպայի արդյունքում կորցրել է տեսողությունը։

Վան Վեյդենը և Մոդը կարգի են բերում «Ուրվականը» և ծով են դուրս գալիս։Գայլ Լարսենը, որը կորցնում է բոլոր մարդկային զգացմունքները, դառնում է անդամալույծ և մահանում է։ Օվկիանոսում վան Վեյդենին և Մոդին փրկում է անցնող նավերից մեկը:

tarntercum