Ջեք Լոնդոն. «Մարտին Իդեն» (1909 թ. համառոտ)

london-martin-eden20-րդ դարի սկիզբ, Ամերիկայի Օքլենդ քաղաքը Կալիֆորնիայում։ Մարտին Իդենը՝ 21-ամյա նավաստին՝ խուլիգանական հարձակումից պաշտպանելով ազնվական Արթուր Մորզին և մտերմանալով նրա հետ՝ ծանոթանում է նաև վերջինիս քրոջ՝ Ռութ Մորզի հետ։ Իսկույնսիրահարվելով և պաշտամունք զգալով ամեն բանի հանդեպ, որ շրջապատում է աղջկան, Մարտին Իդենը ակտիվորեն զբաղվում է ինքնակրթությամբ։ Ռութը, իր հովանավորության տակ է առնում«վայրենուն»։ Մարտինն իմանում է, որ ամսագրերը պատկառելի հոնորար ենվճարում հեղինակներին, որոնց տպագրում են և որոշում է գրող դառնալ։Համոզված է, որ կարող է գրել շատ ավելի լավ, քան գրական ամսագրերում հրատարակվողները։ Կազմում է ինքնակրթության ծրագիր, աշխատում է լեզվի ևարտասանության վրա, կարդում գրքեր։ Գրում է բանաստեղծություններ ևարձակ՝ ուղարկելով գրվածքները հրատարակչություններ։ Վարում է աղքատկյանք, գոյատևում է պատահական վաստակներով։ Աստիճանաբար ավելի էկապվում Ռութին։ Երիտասարդներին բաժանում է հսկայական սոցիալականանդունդ, սակայն նրանք միմյանց նկատմամբ  համակրանք են զգում։Սկզբնապես Ռութիի ընտանիքը չի առարկում նրանց ծանոթությանը. նրանցդուստրը արդեն քսանչորս տարեկան է և դեռ ամուսնացած չէ։

Անցնում են ամիսներ և տարիներ, սակայն ոչ մի լուրջ հրատարակչություն չիտպագրում Իդենի ստեղծագործությունները։ Ռութը հասկանում է, որսիրահարվել է Մարտինին։ Մայրը և հայրը դստեր ընտրությանը հավանությունչեն տալիս։ Սակայն որոշում են արգելք չհանդիսանալ նրանց նշանադրությանը։Այնուամենայնիվ, նրանք փորձում են Մարտինին Ռութի աչքերում ներկայացնելորպես իրեն անարժան։ Նրանք տուն են հրավիրում բարձր հասարակությունումկայացած և ակտիվորեն կարիերա անող բազմաթիվ երիտասարդ մարդկանց։

Մորզերի տանը, այդպիսի մի հրավիրյալ երեկոյի ընթացքում, Մարտինըծանոթանում է Ռես Բրիսենդենի հետ՝ գրող և փիլիսոփա, որը դառնում է նրաընկերը։ Բրիսենդենը փորձում է վայելչություն և ավարտուն տեսք տալ Իդենիփիլիսոփայական հայացքներին և բարձր է գնահատում նրաստեղծագործությունները, չնայած որ խորհուրդ է տալիս այլևս չգրել ամսագրերիհամար, այլ ինքն իր համար։ Բրիսենդենը նրան է տալիս իր գրած «Էֆեմերիդա»պոեմը, որը Մարտինի վրա թողնում է մեծ ազդեցություն։ Հրատարակել պոեմը հեղինակը հրաժարվում է։ Իդենը, իր ընկերոջից գաղտնի, որոշում է պոեմըառաջարկել տարբեր հրատարակչություններին՝ հույս ունենալովհրատարակիչների համաձայնության դեպքում համոզելու վերջինիս։

Մի անգամ Մարտին Իդենը քննադատում է հանրահավաքի մասնակիցսոցիալիստների և անարխիստների հայացքները։ Սկսնակ թղթակցի թեթև ձեռքով թերթերն գրում են Մարտին Իդենի մասին, որպես օքլենդյանսոցիալիստների առաջնորդի։ Մարտին Իդենը լուրջ խոսակցություն է ունենումթղթակցի հետ։ Վիրավորված թղթակիցը սկսում է լուրեր տարածել Մարտինիմասին, որպես «հասարակության թշնամու»։ Այս դեպքերից հետո Ռութը խզում էիր հարաբերությունները Մարտինի հետ։

«Էֆեմերիդեն» ընդունում են «Պարթենոն» ամսագրում։ Պոեմը մեծ աղմուկ էառաջացնում ընթերցողների և քննադատների շրջանում, սակայն պոեմիհեղինակ Բրիսենդենին վիճակված չէ իմանալ այդ մասին: Նա ինքնասպան էեղել։

Հրատարակչություններից մեկը որոշում է ռիսկի դիմել և փոքր տպաքանակովհրատարակել Մարտինի «Արևի խայտառակությունը» քննադատափիլիսոփայական գիրքը։ Ակնկալելով ձախողում՝ հրատարակչությունըհրաժարվում է գնել գրքի իրավունքները և նախապես վճարում է հոնորարը։Գիրքը սենսացիա է առաջացնում։ Այն նկատում և գնահատում են հայտնիգրողները։ Դրա շուրջ բանավեճերը նպաստում են երիտասարդ հեղինակիփառքին։ Իդենի ստեղծագործությունները սկսում են հրատարակվել։

Սակայն անսպասելի հաջողությունը Մարտինին բավարարություն չի բերում։Բրիսենդենի մահվանից հետո նա որոշում է ընդունում այլևս երբեք չզբաղվելգրականությամբ։ Մարտինը դառնում է  նշանավոր:

Ռութ Մորզը ինքն է գտնում հայտնի ու ապահովված գրող Մարտին Իդենին ևնրան է առաջարկում իր սիրտն և ձեռքը։ Նա նույնիսկ պատրաստ է նրա համարխզել կապերը ընտանիքի և ընկերների հետ։ Այդ պահին Մարտինը հասկանում է,որ նրա զգացմունքները Ռութի հանդեպ անցել են, որ նա «սիրում էր լուսապսակև լուսավոր կերպարը, այլ ոչ թե բուրժուական աղջկան»։ Նա մերժում է Ռութիառաջարկը։ Երբ Մարտինը Ռութին ուղեկցում է տուն, համոզվում է, որ նա խաբելէ իրեն՝ եկել է ընտանիքի և եղբոր՝ Նորմանի հրահանգով։ Այդ պահին Մարտինըամբողջովին կորցնում է գրականության և կյանքի հանդեպ հետքաքրքրությունը։Հանդիպումը հին բարեկամների և նույնիսկ ընկերների հետ չեն ուրախացնումՄարտինին։ Նա հասկանում է, որ հոգեպես շատ հիվանդ է։ Իր կարողությունը,որը նրան արդեն պետք չէ, հանձնում է ընկերներին և բարեկամներին։ Որոշում էԽաղաղ Օվկիանոսում ձեռք բերել փոքրիկ կղզի և այնտեղ թաքնվել աշխարհիաղմուկից։ Շոգենավի տախտակամածին նա կարդում է Սուինբերնիբանաստեղծությունների հատորյակը։ Իդենին համակում է տարօրինակզգացողություն, որն արդեն վաղուց է ճնշում նրա կուրծքը, բայց որը նա մինչ այժմ չէր կարողանում հասկանալ։ Նա դուրս է գալիս իր նավախցից և ցատկում է ջրիմեջ։ Երկրորդ փորձից նրան հաջողվում է խաբել կյանքի բնազդը

tarntercum