Ջեք Լոնդոն. «Սպիտակ Ժանիք» (1906 թ. համառոտ)

london-white-fangՍպիտակ Ժանիքի հայրը գայլ է, իսկ մայրը՝ Կիչին,կիսով գայլ, կիսով շուն։ Ծնվել է ՀյուսիսայինԾայրամասում և ձագուկներից միակն է ողջմնացել։ Սովը դառնում է նրա քույրերի ևեղբայրների մահվան պատճառ։ Հայրը՝ միաչքանիգայլը, շուտով ընկնում է լուսանի հետանհավասար կռվում, իսկ գայլուկը և մայրը մնումեն միայնակ։

Գայլուկը հանդիպում է իրեն անհայտ արարածների՝ մարդկանց։ Պարզվում է,նա տեր ունի՝ Մոխրագույն Կուղբը։ Մոխրագույն Կուղբը նորից դառնում է Կիչիիտերը։ Նրան է այժմ պատկանում նաև գայլուկը, որին նա տալիս է ՍպիտակԺանիք անունը։ Սպիտակ Ժանիքին դժվար է հարմարվել նոր կյանքին, հնդկացիների բնակավայրում: Նա ստիպված է անդադար պաշտպանվել շներիհարձակումներից, խստորեն հետևել մարդկանց կանոններին, որոնց համարումէ աստվածներ, հաճախ կոպիտ, երբեմն արդար։

Շարժելով իր եղբայրակիցների և մարդկանց ատելությունը և մշտապեսհակամարտելով բոլորի հետ, Սպիտակ Ժանիքը զարգանում է արագ, բայցմիակողմանի։ Բնակավայրի տեղափոխման ժամանակ Սպիտակ Ժանիքըփախչում է, բայց, մնալով մենակ, զգում է վախ և միայնություն։ Տանջվելով լքվածությունից նա փնտրում և գտնում է հնդկացիներին։ Դառնում է լծկան շուն։Որոշ ժամանակ անց նրան դնում են լծվածքի գլխամասում, որը ավելի էուժեղացնում նրա հանդեպ եղբայրակիցների ատելությունը։

Տքնաջան աշխատանքը լծվածքում ավելի է ամրապնդում Սպիտակ Ժանիքին ևհասունացնում նրան։ Նվիրվածությունը մարդուն դառնում է օրենք ևազատության մեջ ծնված գայլուկից ծնվում է շուն, որի մեջ շատ է գայլայինը, ևայդուհանդերձ նա շուն է։ Մի անգամ՝ հարբեցնելով Մոխրագույն Կուղբին,Սիրունիկ Սմիթը նրանից գնում է Սպիտակ Ժանիքին և դաժանագույնհալածանքներով իրեն ենթարկում։ Սպիտակ Ժանիքը ատում է այդ նորաստծուն, բայց ստիպված է հպատակվել նրան։ Սիրունիկ Սմիթը ՍպիտակԺանիքին դարձնում է իսկական կռվածուն։ Բայց բուլդոգի հետ մարտը կարող էրՍպիտակ Ժանիքի համար ճակատագրական լինել։ Բուլդոգը՝ կառչելով նրակրծքավանդակից և սեղմելով ծնոտները, կախվում է նրանից, ատամներովաստիճանաբար դեպի վեր բարձրանալով և ուղղվելով դեպի կոկորդը։ Տեսնելով,որ մարտը պարտված է, Սիրունիկ Սմիթը, իրեն կորցրած, սկսում է ծեծելՍպիտակ Ժանիքին։ Շանը փրկում է մի բարձրահասակ, երիտասարդ տղամարդ՝եկվոր ինժեներ Ուիդոն Սքոթը։ Ատրճանակի փողի օգնությամբ բացելովբուլդոգի ծնոտները, նա Սպիտակ Ժանիքին ազատում է մրցակցի մահացուբռնվածքից։ Այնուհետև նա գնում է շանը։

Սպիտակ Ժանիքը շուտով ուշքի է գալիս և նոր տիրոջ վրա թափում իր զայրույթնու ատելությունը։ Սակայն Սքոթը կարողանում է փաղաքշանքով վարժեցնել շանը, և դա Սպիտակ Ժանիքի մոտ վերածնում է վաղուց նիրհած զգացումները։Նոր տերը նրան տանում է Կալիֆորնիա։ Կալիֆորնիայում Սպիտակ Ժանիքըհարմարվում է լիովին նոր պայմաններին և դա նրան հաջողվում է։ Կոլլիհովվաշունը, որն երկար ժամանակ զայրացնում էր նրան, ի վերջո դառնում է նրաընկերուհին։

Սպիտակ Ժանիքը սիրում է Սքոթի երեխաներին, նրան դուր է գալիս նաևՈւիդոնի հայրը՝ դատավորը։ Դատավոր Սքոթին հաջողվում է ՍպիտակԺանիքին պաշտպանել մի դատապարտյալի՝ անուղղելի հանցագործ Ջիմ Հոլլիիոճիրից։ Սպիտակ Ժանիքը ատամներով բռնում է Հոլլին, բայց վերջինս շան վրաարձակում է երեք գնդակ։ Գոտեմարտի արդյունքում շան մոտ մնում է ետինթաթի և մի քանի կողերի կոտրվածք։ Երկարատև ապաքինումից հետո ՍպիտակԺանիքը վերադառնում է կյանք։ Շուտով նրա և Կոլլիի մոտ ծնվում ենձագուկներ։

tarntercum