Ջոան Ռոուլինգ. «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» (1999 թ. համառոտ)

dzhoan__rouling-harri_potter_i_uznik_azkabanaՀոգվարթս մեկնելու նախորդ գիշերը Հարրինիմանում է փախած բանտարկյալի` Սիրիուս Բլեքիմասին։ Պարզվում է, որ նա դատապարտվածմարդասպան է և ցանկանում է սպանել Հարիին։Հոգվարթսի ճանապարհին մի դեմենտոր Հարրիիուշաթափության պատճառ է դառնում։ Հարրին,Ռոնը և Հերմիոնան իմանում են, որ դեմենտորներըպետք է շրջափակեն դպրոցը՝ Հարրիին Բլեքից պաշտպանելու համար։Հոգվարթսում Հարրին մի շարք խնդիրներ ունի` կապված դեմենտորների հետ`այդ թվում նաև քվիդիչի ընթացքում, երբ 50 ոտնաչափ բարձրությունիցուշաթափ ընկնում է իր թռչող ցախավելից։ Հարրիի հետ դասից դուրսպարապող Լյուպինը սովորեցնում է նրան Պատրոնուսի կախարդանքը, որպեսզի Հարրին կարողանա ետ մղել դեմենտորներին։

Հոգսմեդ գյուղ անօրինական այցի ժամանակ Հարրին թաքուն ականջ է դնումիր ուսուցիչներից մեկի և Ֆաջի զրույցին, որն առնչվում է Բլեքին, Բլեքը եղել է Հարրիի ծնողների ընկերը, սակայն դավաճանել է նրանց և Վոլդեմորթին թույլ տվել տուն մտնել։ Նա նաև սպանել էր 13 Մագլների և նրանց հին ընկեր ՓիթերՓեթիգրյուին։ Ռոնի և Հերմիոնայի ընկերությունը տուժում է, երբ Ռոնըկարծում է, թե Հերմիոնայի կատու Կրուկշանկսը կերել է իր առնետին`Սկաբերսին։ Ամանորին Հարրին ստանում է առեղծվածային նվեր` «Firebolt»ցախավելի վերջին մոդելը։ Վախենալով, որ այն կարող է անիծված լինել`Հերմիոնան ուղարկում է նվերը պրոֆեսոր ՄաքԳոնալին:

Ռոնը, Հերմիոնան և Հարին մեծ ճիգեր են գործադրում Հագրիդի հիպոգրիֆին`Բաքբիկին փրկելու համար։ Նրանց ճիգերը ապարդյուն են, սակայն շուտովՍկաբերսը վերահայտնվում է, որից հետո նրանք իմանում են, որ Բաքբիկըմահապատժի է ենթարկվել։ Շունը քարշ է տալիս Ռոնին թունելի միջով մինչև«ճչացող խրճիթ»։ Հարրին և Հերմիոնան հետևում են նրանց, և այնտեղ գտնումեն Ռոնին և Սիրիուսին։ Վերջինս շնից կերպարանափոխված է լինում։Լյուպինը ներս է մտնում, և նրանք բացատրում են իրավիճակը Հարրիին և իրընկերներին։ Պարզվում է, որ Լյուպինը գայլամարդ է։ Լյուպինը բացատրում է,որ Ռոնի առնետը ոչ այլ ոք է, քան կենդանական կերպարանք ընդունածՓեթիգրյուն, որը պարզապես թաքնվում էր Բլեքից։

Ժամանում է Սնեյփը` Բլեքին ձերբակալելու, սակայն Հարրին անգիտակիցվիճակում հարվածում է նրան։ Լյուպինն ու Բլեքը կերպարանափոխում ենՓոթիգրյուին` մարդու կերպարանք տալով և պատրաստվում սպանել նրան,սակայն Հարրին կանգնեցնում է նրանց, քանի որ մտածում է, որ իր հայրը դա չէր անի։ Նրանք վերադառնում են Հոգվարթս: Լյուպինը կրկին վերածվում էգայլամարդու և դառնում կատաղի` ձեռքից բաց թողնելով այն դեղորայքը, որընրան թույլ կտար ունենալ մարդկային ուղեղ կենդանու մարմնի մեջ։Փոթիգրյուն կրկին փախչում է, սակայն Բլեքը թույլ չի տալիս Լյուպինինհարձակվել այլոց վրա։

Զարթնելով հիվանդանոցում՝ Հարրին, Ռոնին և Հերմիոնան իմանում են, որԲլեքը արժանացել է դեմենտորի համբույրին, որի արդյունքում հոգին վերանում է։ Դամբլդորը խորհուրդ է տալիս Հերմիոնային և Հարրիին օգտագործելՀերմիոնայի` ժամանակը վերադարձնող սարքը, որը կարող է նրանց ետ դարձնել ժամանակի մեջ և փրկել Բաքբիկին։ Այնուհետև Հարրին վերադառնումէ Դարզլիների մոտ։

tarntercum