Ջոնաթան Սվիֆթ. « Գուլիվերի ճանապարհորդությունները» (1726 թ. համառոտ)

svinf-putishestvia-guliveraՀեռավոր երկրներ Լեմյուել Գուլիվերի՝ նախ վիրաբույժի, ապա մի քանի նավերի նավապետի կատարած ճանապարհորդությունները:

Ջոնաթան Սվիֆթի այս հակաուտոպիական վեպը գրական պամֆլետ է, որը գրված է ժանրերի հատման գծի վրա: Գիրքը բաղկացած է չորս մասից: Հերոսի կատարած չորս ճանապարհորդությունները միասին տևում են տասնվեց տարի և յոթ ամիս:

Վեպում հաղորդվում է, որ Գուլիվերը հայրենի Նոթինգհեմշայրմեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իրբարեկամի` Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք և հրատարակում։Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհում է կատարված կրճատումների ութվագրական սխալների առիթով:

Լեմյուել Գուլիվերը ծնվել է Նոթինգեմշայրում։ Նրա հայրը մանր կալվածատեր էր։ Լեյդենում հերոսը ուսումնասիրում է բժշկություն, ամուսնանում է Մերի Բըրտոնի հետ, մի քանինավերի վրա ճամփորդում  է որպես բժիշկ։

1699 թ. մայիսի 4-ին Հնդկաստանի մոտ նավը, որով ճամփորդում էր Գուլիվերը, կործանում են ահեղ ալիքները, իսկ հերոսը հրաշքով փրկվում է և ափ է դուրս գալիս անհայտ երկրում: Դա Լիլիպուտիան է: Արթնանալով տեսնում է, որ ձեռքերը, ոտքերն ու մազերը բազում բարակ թելերով կապված են գետնին։ Լիլիպուտիայի բնակիչները տասներկու անգամավելի փոքր են Գուլիվերից. նրանց հասակը վեց մատնաչափ է, նմանապես փոքր են նաևբույսերը, կենդանիները և այլն։ Երկիրը կառավարում է կայսրը, որի հասակը մի եղնգաչափ բարձր է մյուսներից. դա բավական է պատկառանք ազդելու համար։ Այն բանից հետո, երբ Գուլիվերը խոստանում է հավատարիմ լինել լիլիպուտների թագավորին, նրան ազատում են: Ռիդրեզելը` գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը, Գուլիվերին պատմում է, որպալատականները բաժանվել են երկու կուսակցության` Տրեմեկսըն կամբարձրակրունկներ, որոնք ավելի շատ են և որոնց հովանավորում է թագաժառանգը, ևՍլեմեկսըն կամ ցածրակրունկներ, որոնց հովանավորում է թագավորը, և որոնց ձեռքին ենպաշտոնները։

Լիլիպուտիան պատերազմի է պատրաստվում Բլեֆուսկու կղզու դեմ։ Այնտեղ ապրում եննույն ռասայի մարդիկ, սակայն այն բանից հետո, երբ արքայորդին ձուն բութ մասիցկոտրելիս վնասել էր մատը, կայսրը հրամայել է այդուհետ ձուն կոտրել միայն սուր կողմից`հակառակ ավանդույթի։ Ժողովուրդը բաժանվել է երկու մասի` սուրծայրականներ ուբութծայրականներ. տեղի է ունեցել վեց ապստամբություն, բութածայրականները պարտվելեն ու հեռացել երկրից. վերջիններիս մեղադրում են կրոնին դեմ ընվզելու մեջ, սակայննրանք պնդում են, թե գրքում գրված է, որ ձուն հարկավոր է կոտրել հարմար ծայրով։Կայսրը Գուլիվերին խնդրում է պատերազմի ժամանակ աջակցել իրենց: Նա նպատակ ունիհաղթել բութծայրականներին ու ստրկացնել նրանց` Բլեֆուսկուն դարձնելով իր երկրի միգավառը։ Ի դեմս կայսեր կերպարի Սվիֆթը ծաղրում է Անգլիայի թագավոր Գեորգ I-ին։Հեղինակն անդրադառնում է թորիների ու վիգերի հակամարտությանը (բարձրակրունկներու ցածրակրունկներ), իսկ բութծայրականների ու սուրծայրականների անիմաստպատերազմի այլաբանությամբ պատկերվում են կաթոլիկների ու բողոքականներիկրոնական տարաձայնությունները։

Գուլիվերը հրաժարվում է օգնել ստրկացնել Բլեֆուսկուի ժողովրդին։ Նա միայն բերում է բլեֆուսկացիների ողջ նավատորմը՝ այդկերպ զրկելով նրանց պատերազմելու հնարավորությունից: Բլեֆուսկուից եկած պատվիրակությունը հաշտություն է կնքումԼիլիպուտիայի համար օգտակար պայմաններով։

Հետագայում ժողովուրդը Գուլիվերին մեղադրում է դավաճանության մեջ և դատապարտումկուրացման։ Գուլիվերը չի ցանկանում կռվել նրանց դեմ և հեռանում է Բլեֆուսկու, որտեղիցէլ 1701 թ. սեպտեմբերի 24-ին նա  մակույկով ճանապարհվում է տուն։

Հայրենի երկրում Գուլիվերը ցուցադրում է Լիլիպուտիայից բերված ոչխարներն ու կովերը ևդրանով գումար է վաստակում։ Երկու ամիս տանը մնալուց հետո նա կրկինճանապարհորդության է մեկնում «Էդվենչըր» (Արկածախնդրություն) նավով։ Անհայտ կղզում նավաստիներն ափ են իջնում քաղցրահամ ջրի պաշարները լրացնելու, բայց արագհեռանում են, երբ հայտնաբերում են, որ կղզին բնակեցված է հսկաներով։ Չհասնելովընկերների հետևից` Գուլիվերը մնում է կղզում։ Երկրի բնակիչները տասներկու անգամ մեծեն սովորական մարդուց:։ Հսկաներից մեկը` ագարակատեր, Գուլիվերին պահում է իրտանը։ Ագարակատիրոջ դուստրը Գուլիվերին քնեցնում է իր տիկնիկի անկողնում։Գուլիվերին սովորեցնում են զվարճացնել մարդկանց և փողով ցուցադրում։ Գուլիվերըսկսում է նիհարել և այնքան է նիհարում, որ տերը, վախենալով, թե նա շուտով կմեռնի,հազար ոսկով վաճառում է նրան թագուհուն։

Գուլիվերը թագավորին պատմում էր իր հայրենիքի մասին` ամեն կերպ գովելով մարդկանց։Երեք տարի Գուլիվերը մնում է հսկաների երկրում։ Մի անգամ, սակայն, զբոսանքիժամանակ գիշատիչ թռչունը գողանում է արկղը, որի մեջ պահում էին Գուլիվերին, և գցում է ծովը։ Արկղը ծովից հանում են նավաստիները։ Սկզբում Գուլիվերին թվում է, թե նագտնվում է Լիլիպուտիայում. քանզի հսկաների երկրում ապրելուց հետո նա սովոր էր տեսնել միայն հսկաների: Հսկաների թագավորը Սվիֆթի գրքի դրական հերոսներից է. նաբարի է, սկզբունքային, հմուտ կառավարում է երկիրը։ Մահվան սպառնալիքով արգելում էօգտագործել վառոդը, որի մասին պատմել էր Գուլիվերը։

1706 թ. օգոստոսի 5-ին Գուլիվերը մեկնում է նոր ճանապարհորդության։ Ծովահեններիցփրկվելով` Գուլիվերը հայտնվում է Լապուտա երկրում, որը թռչող կղզի է։ Կղզուբնակիչների գլուխները հակված են կա´մ աջ կա՛մ ձախ, մի աչքը նայում է դեպի ներս, իսկմյուսը` զենիթի ուղղությամբ։ Մարդիկ տարված են մաթեմատիկայով կամ երաժշտությամբ.նրանք մտազբաղ են և չեն հետաքրքրվում կենցաղային հարցերով։ ՄայրաքաղաքԼագադոյում գտնվում է Ծրագրողների ակադեմիան, որտեղ մշակվում են շինությունների ուհողամշակման նորանոր ծրագրեր: Դրանք բոլորն էլ ուտոպիական են։ Ակադեմիայիծրագրողներից մեկը փորձում է վարունգից արևի ճառագայթ ստանալ, մյուսը` սառույցից վառոդ, երրորդը` տուն կառուցել՝ սկսելով տանիքից և այլն։ Մի խումբ մարդիկ թղթերի վրատարբեր բառեր են գրում և պատահական ընտրում դրանցից մի քանիսը. եթե ստացվում էիմաստալից նախադասություն, արտագրում են ու գիրք տպագրում։

Գուլիվերը մեկնում է Գլըբդըբդրիբ կղզի, որ նշանակում է վհուկներով ու կախարդներովբնակեցված։ Նրանք կանչում են մահացածների հոգիները ու նրանց ստիպում ծառայելիրենց։ Գուլիվերը տեսնում է Արիստոտելի, Ալեքսանդր Մակեդոնացու, Պոմպեոսի,Բրուտուսի և այլոց հոգիները։

Այնուհետև Գուլիվերը մեկնում է Լըգգնեգգ, որտեղ մնում է երեք ամիս։ Այստեղ ծնվածերեխաներից ոմանք պատահականորեն լինում են անմահ։ Նրանց կոչում ենստրուլդբրուգներ։ Վերջիններս մինչև յոթանասուն տարեկանը սովորական մարդիկ են,սակայն դրանից հետո դառնում են թախծոտ, նախանձ, ժլատ, ագահ ու չար։ Նրանցունեցվածքը ժառանգաբար անցնում է իրենց երեխաներին։ Լեզվի արագ փոփոխվելուպատճառով ստրուլդբրուգները չեն հասկանում մյուսներին։ Ստրուլդբրուգներն այնքանվանող տեսք ունեն, որ Գուլիվերի մեջ անմահ լինելու ոչ մի ցանկություն չի մնում։

1709 թ. մայիսի 6-ին Գուլիվերը մեկնում է Ճապոնիա, որտեղից էլ վերադառնում է տուն։

Գուլիվերը դառնում է «Էդվենչըր»-ի նավապետ։ Սակայն ճանապարհորդության ընթացքումնավաստիները որոշում են զբաղվել ծովահենությամբ և 1711 թ. մայիսի 9-ին Գուլիվերինմիայնակ թողնում են մի կղզում։ Այստեղ ապրում են մարդանման արարծներ` յեհուներ,որոնք չգիտեն խոսել, մազոտ են, քայլում են չորեքթաթ, ունեն ճանկեր և այլն։ Յեհուներըծառայում են հուիհընհընմներին (նշանակում է ձի, ստուգաբանվում է՝ բնությանկատարելիություն)։ Գուլիվերին հուհընհընմները համարում են յեհուների ցեղից, բայց հետոընդունում են, որ Գուլիվերը մտավոր զարգացվածությամբ նրանցից բավական բարձր է։ Հուհընհընմները ընկերասեր, քաղաքավարի, հյուրասեր, մաքրասեր արարածներ են,օգնում են միամյանց։ Նրանք չունեն օրենքներ, իշխանություն կամ հարստություն,չգիտեն` ինչ են սուտը, կեղծիքը, պատերազմը։ Նրանք բոլորն իրավահավասար են։ Գուլիվերին այնքան է դուր գալիս հուիհընհընմների վարքուբարքը, որ նա ցանկանումէ մնալ նրանց երկրում որպես նրանցից մեկը։ Սակայն ձիերը Գուլիվերին խորհուրդ ենտալիս վերադառնալ իր երկիրը, քանզի ժողովը որոշում է կայացրել աշխատացնել նրան ինչպես յեհուներին։ Գուլիվերը նավ է կառուցում և 1714 թ. փետրվարի 9-ին ուղևորվում էտուն։

Տասնվեց տարի և յոթ ամիս տևած իր ճանապարհորդությունների մասին Գուլիվերը գրում է ոչ թե փառքի արժանանալու, այլ մարդկանց օգնելու համար։ Միայն թե մարդիկ փորձչանեն գրավել յեհուների տարածքները, քանզի լիլիպուտների դեմ նավեր հանել չարժե, իսկբրոբդինգնեգցիների ու լապուտացիների դեպքում դա անիմաստ է անել։ Հուիհընհընմների դեմ չարժե կռվել, դրա փոխարեն լավ կլինի օրինակ վերցնել նրանցից։ Գուլիվերնաստիճանաբար համակերպվում է մարդկանց ու փորձում է իր ընտանիքը դաստիարակելհուիհընհընմների նման։ Ռեդրիֆի իր տանը նա փորձում է պրակտիկորեն իրագործել հուինհընհընմներից ստացած առաքինության դասերը:

tarntercum