Ջոն Գոլսուորսի. «Ֆորսայթների պատմությունը» (1906 թ. համառոտ)

golsuorsi- saga o forsaytaxՎիպաշարը բաղկացած է 6 վեպից, որոնք բաժանվում են 2 եռերգության՝ «Ասք Ֆորսայթների մասին» և «Ժամանակակից կատակերգություն»։ 4 պատմվածքներ միջերգանք են, որոնք կապակցում են վեպերը։

Ֆորսայթի փրկությունը

Երկու եղբայրները՝ Ջեյմսն ու ՍուիզինՖորսայթները հանդիպում են երկարատևբաժանումից հետո։ Նրանք արդեն հասակն առած, կյանքում հաջողվածմարդիկ են, բավականին հեղինակավոր։ Սուիզինը մահացու հիվանդ է ևփորձում է վերլուծել իր կյանքն ու հետևություններ անել։ Նրան թվում է, որկորցրել է մի բան, առանց որի կյանքն անիմաստ է։ Սուիզինը քնում է ևերազում հիշում է դեռևս երիտասարդ տարիքում իր ուղևորությունըԶալցբուրգ, հարբած կռիվը, ծանոթությունը հունգարացի Բոլեշկի և նրադուստրերի՝ Մարգարետի և Ռոզիի հետ։ Ֆորսայթը սիրահարվում է վերջինիս,սակայն սոցիալական կարգավիճակը խանգարում է ամուսնությանը։ Ռոզինստիպված վերադառնում է Հունգարիա, քանի որ անարդյունք սիրավեպից հետո իրեն ոչնինչ չէր սպասում բացի նվաստացումից։ Սուիզինն արթնանում է.նա կրկին մենակ է, ավելորդ և հասկանում է, որ թուլակամություն է արելՌոզիի հարցում։ Մահամերձ վիճակում սպասավորից շամպայն է խնդրում, ևնրան հայտնվում է Ռոզին, որը խոստանում է հետ բերել կորցրածը։

Սեփականատերը

Ջեյմս և իր որդին՝ Սոմզը սեփականատիրական տիպիկ վարքով Ֆորսայթներեն։ Ծերուկ Թիմըթիի տանը հավաքվում են բոլոր Ֆորսայթները։ Այնտեղ եննաև Սոմզն ու նրա կինը՝ գեղեցկուհի Այրինը։ Սոմզը կնոջը վերաբերում էորպես սեփականության։ Նա որոշում է ՌոբինՀիլլում կառուցել տուն ևայնտեղ տեղափոխվել կնոջ հետ։ Ճարտարապետ է դառնում Ֆիլիպ Բոսինին,որը Սոմզի հորեղբոր թոռան՝ Ջունի փեսացուն էր։ Սակայն Այրինի և Ֆիլիպիմիջև սիրավեպ է սկսվում, որը ցավալի ավարտ է ունենում։ Չդիմանալովնվաստացումներին, Այրինը հեռանում է ամուսնուց, իսկ Ֆորսայթներիտարբեր անդամների միջև ավելի է խորանում միմյանց մերժելու ութերագնահատելու սովորույթը։

Վերջին ամառը

Բոսինիի մահից չորս տարի անց ՌոբինՀիլլում կառուցված տունը գնում է ծերՋոլիոնը և տեղափոխվում այնտեղ իր որդու՝ երիտասարդ Ջոլիոնի, նրաերկրորդ կնոջ և թոռների հետ։ Ծեր և երիտասարդ Ջոլիոնների միջևլարվածությունն արդեն անցել է։ Կար ժամանակ, երբ երիտասարդ Ջոլիոնըմերժվել ու հեռացել էր ընտանիքից, քանի որ տարաձայնություններ ուներ իրերկրորդ կնոջ պատճառով հոր և աղջկա՝ Ջունի հետ։ Ծեր Ջոլիոնը մենակ էմնում ՌոբինՀիլլում ամենափոքր թոռնուհու հետ և պատահաբար հանդիպումէ Այրինին, որը սկսում է թոռնուհուն դաշնամուրի դասեր տալ։ Ծեր Ջոլիոնըդառնում է Այրինի հովանավորյալը, չնայած եղբոր՝ Սոմզի հորառարկություններին ու վրդորմունքին։ Ծեր Ջոլիոնի համար գեղեցկուհի ուքնքուշ Այրինը դառնում է կյանքին կապված մնալու միակ ապավենը։

Ծուղակում

Նկարագրվում են դեպքեր, որոնք կատարվում են ծեր Ջոլիոնի հահից 12 տարիանց։ Երիտասարդ Ջոլիոնը, որը կորցնում է կնոջը, շարունակում է ապրելՌոբինՀիլլում աղջկա՝ Հոլլի հետ, քանի որ մեծ աղջիկը՝ Ջունն ապրում էԼոնդոնում, իսկ տղան՝ Ջոլլին, սովորում է Օքսֆորդում։ Ջոլիոնը, հոր կտակիհամաձայն, դառնում է Այրինի հովանավորը։ Այրինն ապրում է մենակ։ Մենակէ նաև Սոմզը, որը դեռ շարունակում է սիրել Այրինին, չնայած հանդիպում էֆրանսուհի Աննետի հետ։ Սոմզի հայրը տղա է ուզում իր որդու համար,որպեսզի տեսնի իր սերնդի շարունակությունը։ Սոմզը, չկարողանալով հետբերել Այրինին, բաժանվում է նրանից ու ամուսնանում Աննետի հետ։ Հոր՝Ջեյմսի հոգևարքի պահին Սոմզը մտնում է հոր սենյակ և հայտնում, որ նաորդի է ունեցելՍակայն իրականում նա դուստր է ունեցել, որին կոչել է Ֆլեր,սակայն խաբելով հորը, փորձում է գեթ վերջին վայրկյանին նրանուրախություն պարգևել։

Ջոլիոնի և Այրինի միջև սիրավեպ է սկսվում: Նրանք ամուսնանում են։ Ծնվում է որդին՝ Ջոնին։ Դա ավելի է կոտրում ու տրորում Սոմզին, քանի որ Այրիննայդպես էլ իրեն որդի չպարգևեց, իսկ իր կինը նրան ընդամենը մի աղջիկպարգևեց։

Սոմզի քույրը՝ Ուինիֆրիդ Դրաթին վիճում է հարբեցող ամուսնու հետ, որըմեկնում է Արգենտինա։ Եղբոր խորհրդով Ուինիֆրիդը սկսում էամուսնալուծության պրոցեսը, սակայն օրենքով նախ պիտի պահանջիամուսնական պարտականությունների վերականգնումը՝ պահանջելով Դարթիիվերադարձը։ Սոմզն ու քույրը հույս ունեն, որ Դարթին չի վերադառնա, սակայննրանք սխալվում են։

Վել Դարթին՝ Ունինիֆրիդի որդին, ՌոբինՀիլում հանդիում է Հոլլիին և նրանքսիրահարվում են ու գաղտնի նշանվում։ Սակայն Հոլլիի եղբայրը՝ Ջոլլինատում է Վելին և զայրույթի պահին ստիպում է քրոջ նշանածին զինվորագրվելև քրոջ հետ մեկնել Հարավային Աֆրիկա՝ անգլոբուրական պատերազմինմասնակցելու համար։ Ջունն ու Հոլլին հետևում են նրանց, որպես գթությանքույրեր։ Այնտեղ Վելն ու Հոլլին ամուսնանում են։

Զարթոնք

Պատմվում է Ջոլիոնի և Այրինի մանկահասակ տղայի՝ Ջոնի (չորրորդ Ջոլիոն)մանկության մասին։ Նրա մանկությունը լցված է սիրով ու ծնողներիքնքշանքով։ Նա սիրում է հորը և աստվածացնում մորը։ Դայակի հեռացումիցհետո ավելի է կապվում մորը։ Դրանով Այրինը, միգուցցե անկախ իր կամքից,այլևս իրեն է ենթարկում որդուն։

Վարձով է տրվում

1918 թվականն է։ Սոմզի աղջիկը՝ Ֆլերը և Այրինի որդին՝ Ջոնը, արդենմեծացել են։ Սոմզն անչափ սիրում է իր դստերը, չնայած որդու մասին երազանքներին։ Ֆլերը մեծացել է փորք-ինչ երես առած։ Սոմզի և կնոջ՝Աննետի հարաբերությունները փչացել են այն աստիճան, որ Աննետը սիրեկանէ պահում։

Մի օր պատկերասրահում Սոմզը Ֆլերի հետ պատահաբար հանդիպում էԱյրինին ու Ջոնին։ Ֆլերի ու Ջոնի հարցերին Սոմզն ու Այրինը պատասանումեն, թե հեռու բարեկամներ են։ Ջոնը մեկնում է Հոլլիի և Վելլի ագարակ ուայնտեղ կրկին հանդիպում է Ֆլերին։ Նրանք սիրահարվում են, որնանհանգստացնում է երկուսի ծնողներին էլ։ Ջոլիոնն ու Այրինը որոշում ենՋոնին ուղարկել Եվրոպա՝ հույս ունենալով որ նա կմոռանա Ֆլերին։ Մի քանիշաբաթից վերադառնալով, Ջոնը կրկին փնտրում է Ֆլերին։ Այդ ժամանակՖլերին սկսում է սիրահետել երիտասարդ Մայքլ Մոնթը։ Նա Սոմզին հայտնումէ իր ամուսնանալու մտադրության մասին, սակայն այդ հարցը Սոմզը թողնումէ Ֆլերի որոշմանը։ Նա նույնպես անհանգստացած է Ֆլերի ու Ջոնիհարաբերությամբ, սակայն ի վիճակի չէ հայտնել իր դստերը ընտանեկանգաղտնիքի մասին։ Ֆլերը գաղտնիքի մասին իմանում է իր մոր սիրեկանից՝Պրոսպեր Պրոֆոնից, որը հաճախակի հյուր է Վելի և Հոլլիիի ագարակում։ Հենցնրանից էլ իմանում է, որ Ջոնի մայրն ու իր հայրը ժամանակին ամուսիններ ենեղել։ Չնայած ամեն բանի, նա խնդրում է Ջոնին, միասին մեկնել Շոտլանդիա ևայնտեղ ամուսնանալ։ Ջոնը չի կարողանում որոշում կայացնել. մի կողմիցանչափ սիրում է Ֆլերին, մյուս կողմից չի կարողանում խաբել մորը, որինաստվածացնում է։

Այստեղ առաջ է գալիս Այրինի նոր կերպարը: Նա չի ուզում թողնել սեփականանցյալը, մոռանալ իր ատելությունը Սոմզի հանդեպ և այդկերպ խանգարում էիր որդու երջանկությանը, քանի որ Ջոնը որոշում է լքել Ֆլերին, երբ կարդում էիրեն ուղղված հոր նամակը, որտեղ պատմվում է, թե Սոմզն ինչպես է վարվելԱյրինի հետ։ Այդ ժամանակ մահանում է Ջոլիոնը։ Սոմզը, Ֆլորի խնդրանքով,մեկնում է ՌոբինՀիլլ ու փորձում համոզել Ջոնին, վերադառնալ Ֆլերի մոտ,սակայն Ջոնը հրաժարվում է և մոր հետ մեկնում ճամփորդության։ Ֆլերնամուսնանում է Մայքլի հետ։ 

tarntercum