Ջոն Ռոլանդ Ռուել Տոլկին. «Հոբիտ» (1937 թ. համառոտ)

tolkin-xobbitՀոբիտները թզուկանման, սակայն ավելի կարճլիկ ևառանց մորուքի էակներ են, որոնք կարող են արագև անշշուկ անհետանալ: Ապրում են գետնի տակ:Մեր պատմությունը Բիլբո Բեգինս անունով միհոբիտի մասին է: Բեգինսները Բլուրի շրջակայքումապրում են անհիշելի ժամանակներից և շատհարգարժան ընտանիք են համարվում: Հարուստ են,և նրանց ոչ մի բան երբեք չի պատահում: Մեր հոբիտը մոտ 50 տարեկան է,ապրում է հանգիստ ու անհոգ կյանքով, սիրում է նստել տաք բուխարու մոտ ևըմբոշխնել թեյ ու կեքս: Նրա մայրը առասպելական Բելադոննա Տուկն է,ծերունի Տուկի դուստրերից մեկը: Ասեկոսեներ են պտտվում, թե հինհինժամանակներում Տուկերից մեկը էլֆերից կին է առել: Եվ նրանց մեջ իսկապեսինչոր ոչ լիովին հոբիտային բան կա: Ժամանակ առ ժամանակ Տուկերիտոհմից որևէ մեկը գնում է արկածներ որոնելու: Ահա այսպես մի օր կախարդՀենդալֆը, որը հայտնի էր իր հրաշագործություններով և հատկապեսհրավառությամբ, Բիլբոյին հրավիրում է մասնակցելու արկածի: Հոբիտըհրաժարվում է, սակայն կախարդին հրավիրում է թեյի հաջորդ օրվա համար, ևվերջինս գալիս է տասներեք մորուքավոր թզուկների՝ Դվալինի, Բալինի, Կիլիի,Ֆիլիի, Դորիի, Նորիի, Օրիի, Օյնի, Գլոյնի, Բիֆուրի, Բոֆուրի, Բոմբուրի ևՏորին Օուքենշիլդի հետ, որը հատուկ թզուկ է: Ինքը Հենդալֆը ժամանում էնրանցից հետո, իսկ թզուկները այդ տուն են գալիս կախարդի՝ դռան վրաթաքուն դրած նշանով: Գնալու են արկածի, որին Բիլբոն մասնակցելու է որպեսգող: Մինչև Բիլբոն կհասցներ որևէ բան ասել, թզուկները ներկայացնում ենպլանը, դիտում քարտեզը: Պետք է գնան Մենավոր Լեռը, որը հսկում է վիշապծերուկ Սմոգը՝ նրանից վերադարձնելու իրենց գանձերը, որոնք եղել եներբեմնի գոյություն ունեցող Դեյլ քաղաքինը, որի թագավորը Տորինի վաղեմինախնի Տրեյն Ավագն էր: Դեյլի բնակչությունը, վիշապի՝ այդ տարածքըտիրելուց հետո, ցրվել է, մի մասն էլ ոչնչացել: Առավոտյան հոբիտը հասնում էթզուկների հետևից, որոնք նրան նամակ էին թողել: Գնում են պոնիներով:Հոբիտստանից անցնելուց հետո խորանում են Անապատային Երկիրը:Եղանակը վատանում է: Կրակ են տեսնում: Բիլբոյին ուղարկում են ստուգելու՝արդյոք հնարավոր է այնտեղ գիշերել, սակայն, պարզվում է, կրակը սարքողըտրոլներ են՝ Բերտը, Թոմը և Վիլյամը, որոնք բռնում են հոբիտին, ապա նաևթզուկներին: Տրոլները հսկաներ են, որոնք ուտում են նաև մարդու միս: Դուրսեն գալիս գիշերը, արևի լույսից քարանում են: Այժմ ուտում են ոչխարի միս՝քննարկելով, թե ինչպես եփեն թզուկներին և հոբիտին: Սակայն Հենդալֆըփրկում է նրանց՝ մթության մեջ խոսեցնելով և կռվացնելով սրանց այնքանժամանակ, մինչև լույսը բացվում է և տրոլները քարանում են: Ապա թզուկներըմտնում են տրոլների քարանձավը, որի քարե դուռը բացում են Բիլբոյի գտածբանալիով: Այստեղ գտած ոսկեդրամներով լի կճուճները թաքցնում են հողիմեջ, կախարդում և շարունակում իրենց ճանապարհը: Տորինն ու Հենդալֆըվերցնում են նաև նշանավոր երկու թուր՝ Օրկրիստը՝ ԳոբլիններինԽորտակողը և Գլեմդրինգը՝ Թշնամիներին Ջարդողը, որոնք մի ժամանակ կռելեն էլֆերը Գոնդոլինում գոբլինների դեմ պատերազմելու համար: Թրերի մասինհուշող այս սեպագրերը, ինչպես նաև քարտեզի լուսնային սեպագրերը, որոնքերևում են, երբ լուսնի լույսը դրանց վրա է ընկնում ետևից, թզուկների ևհոբիտի համար վերծանում է Էլրոնդը, որն ապրում է Վայրի Երկրիսահմաններում գտնվող Ռիվենդելի գեղատեսիլ հովտում: Դեպի այդԸնտանեկան Վերջին Հանգրվան նրանց ուղեկցում են էլֆերը: Իվանի օրվաառավոտն նրանք շարունակում են իրենց ճանապարհը, երբ ՎերգետնյաԼեռնանցքը կտրելիս ամպրոպ է սկսվում: Քարե հսկաները ժայռաբեկորներ եննետում միմյանց և թզուկներն ու հոբիտը թաքնվում են քարայրում: Գիշերընրանց վրա հարձակվում են գոբլինները: Թրերի և կախարդիհրաշագործության շնորհիվ փրկվում են՝ սպանելով Գերագույն Գոբլինին,սակայն կորցնում են իրենց պոնիներին և հոբիտին, որը մնում է քարայրումուշագնաց վիճակում: Բիլբոն, հասնում է ջրի, հանդիպում Գոլլումին: Սա,մենակ ապրելով խավարի մեջ, խոսում է ինքն իր հետ՝ անվանելով իրեն «իմսքանչելիս»: Առաջարկում է հանելուկներ հորինել. հաղթելու դեպքում կուտիԲիլբոյին, եթե Բիլբոն հաղթի, կանի նրա ուզածը: Հաղթում է Բիլբոն, սակայնԳոլլումը խոստումը չի պահում, ուզում է վերցնել իր ծննդյան նվերը՝անտեսանելի դարձնող մատանին, որը, պարզվում է, պատահաբար գտել էրԲիլբոն և դրել գրպանը: Հասկանալով մատանու ուժը՝ հոբիտն ազատվում է թե´ Գոլլումից, թե´ ժայռի ետնամուտքը հսկող գոբլիններից: Բացահայտելով, որդուրս է եկել Մառախլապատ Լեռների մյուս երեսը՝ հայտնվում է հենցթզուկների մոտ: Այստեղ էլ նրանց շրջապատում են գայլերը, որոնց ՎայրիԵրկրում անվանում են վարգեր: Բարձրանում են ծառերը, որոնցից Հենդալֆըկոներ է վառում և այրում գայլերին: Գալիս են նաև գոբլինները. գայլերի հետպիտի հարձակվեին գյուղի մարդկանց վրա: Օգնության է հասնում արծիվներիՏիրակալը՝ տեղափոխելով նրանց Կարրոկ լեռան վրա, ուր խաղաղ գիշերումեն: Ապա Հենդալֆը նրանց տանում է Ոմնի մոտ, ում անունը Բեորն է: Նափոխում է մորթին՝ ներկայանալով մե´րթ արջի, մե´րթ վիթխարի սևահերմարդու կերպարանքով: Խոսում է իր կենդանիների հետ, պահում է փեթակներ՝սնվելով սերուցքով և մեղրով: Բեորնը գիշերը մյուս արջերի հետ հետախուզումէ այրված անտառը՝ սպանելով մեկ գոբլին և վարգեր: Համոզվելով Հենդալֆիպատմության ճշմարտացիության մեջ՝ օգնում է նրանց՝ տրամադրելովպոնիներ և ձի Հենդալֆի համար, որոնց Սև Անտառ հասնելուն պես ետ պիտիուղարկեն: Սև Անտառ հասնելով՝ Հենդալֆը վերադառնում է պոնիներով, իսկմյուսները մենակ պետք է շարունակեն իրենց ճանապարհը, որը ևս լի էվտանգներով: Դժվարությամբ անցնում են սև լիճը, որի ջուրը մոռացության մեջէ գցում: Բոմբուրն ընկնում է ջուրը և քնում: Նրան գրկած են տանում, իսկ երբարթնանում է, պատմում է իր անուշ երազների մասին, որոնք քիչ անցիրականանում են: Մութ անտառում թզուկները կրակներ են տեսնում: Դրանքանտառային էլֆերն են, որոնք քեֆ են անում: Մոտենում են, որ ուտելիքխնդրեն, բայց նրանք անհետանում են: Դա տեղի է ունենում երեք անգամ:Ապա խավար է տիրում, և հոբիտը մնում է մենակ: Սպանում է մի սարդի, հետոգտնում և ազատում թզուկներին, որոնց սարդերը կախել էին ծառերից՝փաթաթելով սարդոստայնով: Տորինը, սակայն, գերի է ընկել էլֆերին, որոնցմոտ շուտով հայտնվում են նաև թզուկները: Հոբիտը մատանու շնորհիվ չիբռնվում և դարձյալ փրկում է ընկերներին՝ հերոսանալով նրանց աչքին:Բանտապահից գողանալով բանալիները, հանում է նրանց, տեղավորումդատարկ տակառների մեջ, որոնք էլֆերը նետում են ջուրը: Տակառներըգետակով գնում, թափվում են Անտառային գետը, հասնում Երկար լիճը, որիվրա մարդիկ կառուցել են Լճաշեն քաղաքը. այդպես էլֆերի պալատ էինբերվում գինի և այլ ապրանքներ: Լճաշենում Տորինը ներկայանում էքաղաքագլխին որպես Սարատակի թագավոր, Տրորի թոռ, Տրեյնի որդի, ովվերադարձել է ետ գրավելու իր թագավորությունը, որ հնուց է գուշակված:Երկու շաբաթ անց ուղևորվում են դեպի Մենավոր Լեռը՝ տեսնելով Դեյլիավերակները: Քարտեզի օգնությամբ գտնում են արահետը: Բիլբոն, տեսնելովկեռնեխին, հիշում է սեպագրերի խոսքերը, կանգնում է գորշ քարի կողքը:Ամպերի արանքից կարմիր ճառագայթ է դուրս գալիս, ընկնում ժայռի հարթմակերեսին, և բացվում է Սարի խորքը տանող մուտքը: Հոբիտին հաջողվում էտեսնել Սմոգի սրտի հատվածը, որը խոցելի է: Վիշապը, հասկանալով, որնրանց օգնել են Լճաշենի մարդիկ, գնում է ավերելու քաղաքը: Այդ ընթացքումհոբիտն ու թզուկները մտնում են ներս, տեսնում գանձերը: Բիլբոն գտնում էԱրկենստոնը՝ ամենասքանչելի հսկայական ադամանդը, որը թզուկները ինչինչ ժամանակներում գտել էին Սարատակում և անվանել Սարի Սիրտ, ՏրեյնիԱրկենստոն և պահում է: Վիշապը քարուքանդ է անում Լճաշենը՝ Էսգարոտը,բայց կեռնեխը հուշում է կապիտան Բերդին՝ ինչպես սպանել վիշապին: Բերդընետահարում է սրտի ուղղությամբ, և Սմոգը մեռած ընկնում է ջուրը: Բերդըծագումով Դեյլ քաղաքից է, այդ պատճառով էլ հասկանում է կեռնեխի լեզուն:Սակայն շուտով բոլորը իմանում են, որ գանձերն այլևս տիրակալ չունեն ևշտապում են դեպի Սարը: Այս ամենի մասին թզուկներին տեղեկացնում էՌոակ անունով ծեր արջնագռավը, որին բերում է կեռնեխը: Հոբիտը փորձում էկանխել մոտալուտ պատերազմը՝ գաղտնի գնալով էլֆերի մոտ և տալով նրանցԱրկենստոնը, որը նրանք կարող են տալ Տորինին ոսկու դիմաց: Սակայն նրապլանը չի գործում: Հայտնվում է նաև Հենդալֆը, խոսում Բիլբոյի հետ: Շուտովսկսում է կռիվը, բայց հանկարծ հայտնվում են գոբլինները՝ վարգերին հեծած:Այսպես սկսում է հինգ բանակների ճակատամարտը: Էլֆերը, մարդիկ ևթզուկները միանում են ընդդեմ գոբլինների և վարգերի և հաղթում են: Տորինը,սակայն, մահանում է՝ գահը թողնելով հորեղբոր որդի Դեյնին, որ օգնության էրեկել զորքով: Նա հաշտվում է հոբիտի հետ, որին վտարել էր վերջումդավադրության համար: Բերդը Արկենստոնը դնում է նրա կրծքին, իսկ էլֆերիարքան գերեզմանի վրա դնում է Օրկրիստը՝ էլֆերի թուրը, որ խլել էին նրանիցգերության մեջ: Կիլին և Ֆիլին ևս զոհվում են: Բիլբոն վերադառնում էՀենդալֆի, էլֆերի և Բեորնի հետ նույն ճանապարհով, որով գնացել էր: Նրաազգականները այդ ընթացքում փորձում էին վաճառել նրա գույքը՝ կարծելով,թե նա ողջ չէ: Հոբիտը իր իրերը ետ է գնում, նվերներ տալիս բոլորին իր հետբերած ոսկիներից ու արծաթից: Երբեմն նրան այցելում են թզուկներն ուՀենդալֆը, ինքն էլ՝ էլֆերին: Այժմ էլ նստած է Հենդալֆի և Բալինի հետ՝ ծխելովիր հիանալի ծխախոտը և հիշելով իր արկածը:

tarntercum