Ջովանի Բոկաչչո. «Դեկամերոն» (1350թ. համառոտ)

Decameron1348 թվականին Ֆլորենցիայում փոթորկող ժանտախտը տանում էհարյուր հազար մարդու կյանք: Մահացածներին չեն թաղում, այլլցնում են փոսերը, եկեղեցական գերեզմանների մոտակայքում:

Երբ քաղաքն ամայանում է, Սանտա Մարիա Նովելլա տաճարումպատարագից հետո հանդիպում են յոթ երիտասարդ կանայք: Առանցտալու նրանց իսկական անունները, հեղինակը թվարկում էկեղծանունների հետևյալ շարքը՝ Պամպինեա, Ֆիամետտա, Ֆիլոմենա,Էմիլիա, Լաուրետտա, Նեյֆիլա և Էլիսսա: Լքելով քաղաքը, որտեղմարդիկ սպասելով իրենց վերջին ժամին, տրվում են անառակության,նրանք որոշում են անջատվել իրենց տհաճ ապրումներից և ապրել բարոյական և արժանի կյանք:Ֆլորենցիայում նրանց ոչինչ չի պահում, նրանց բոլոր հարազատները մահացել են: Որոշում են նաևիրենց հետ տղամարդիկ վերցնել: Հրավիրում են տաճար մտած երեք երիտասարդի՝ Պամֆիլոյին,Ֆիլոստրատոյին և Դիոնեոյին: Գալիս են գեղաշուք մի վայր և բնակվում են գեղեցիկ դղյակում: Նրանքորոշում են յուրաքանչյուր օր իրենց միջից ընտրել գլխավորի, որի գլխին դափնեպսակ կդնեն: Բացիայդ որոշում են ամեն օր մեկական պատմություն անել՝ ժամանակը բովանդակալից անցկացնելուհամար:

Օր առաջին

Նովել առաջին

Շապելետտո մականունով սըր Չապերելլոն՝ սրիկա, խաբեբա, մարդասպան, մահամերձ է օտարքաղաքում: Սուտ խոստովանություն է անում քահանային և մահանում է: Քահանան սիրովհավատում է նրան, իսկ եկեղեցական հայրերը դասում են նրան սրբերի շարքը. նրա համար աղոթումեն և անգամ այցելում նրա շիրիմին:

Նովել երկրորդ

Աբրահամ անունով հրեան մի իտալացու հորդորով գնում է պապի պալատ և տեսնելով այնտեղեկեղեցականների այլասերվածությունը, վերադառնում է Փարիզ, որտեղ դառնում է քրիստոնյա՝համարելով, որ եթե եկեղեցու գլխի այդպիսի այլասերվածության պայմաններում կաթոլիկ հավատնաճում է և տարածվում, այն իսկապես սուրբ Հոգուց է:

Նովել երրորդ

Մեծ արաբ զորավար Սալադինը նոր պատերազմի համար գումար հայթայթելու համար գալիս է հրեավաշխառու Մելքիսեդեկի մոտ՝ հարցնելով սրան, թե ում հավատն է ավելի լավը՝ հրեաների՞նը, թե՞արաբներինը: Հրեան հասկանում է, որ ինչպես էլ պատասխանի, Սալադինը կսպանի և կկողոպտինրան: Դրանից խուսափելու համար նա պատմում է արաբին իր հոր մասին, որը սարքել է երեքմատանի և գաղտնի բաժանել իր երեք որդիներին: Հետո յուրաքանչյուրին ասել է, որ այդ մատանինեզակի է և որ մատանու տերը կստանա ժառանգությունը: Հոր մահից հետո մինչ օրս որդիները վիճումեն ժառանգության համար: Սալադինը հասկանում է պատմության խորհուրդը (մատանիներըխորհրդանշում են տարբեր հավատները), և հեռանում է առանց ոսկու, Մելքիսեդեկի հետ ընկերացած:

Նովել չորրորդ

Մի հոգևորական՝ մեղսագործելով մի աղջկա հետ, բացահայտվում է ոմն աբբայի կողմից, որն ինքն էլչի դիմանում և ինքն էլ կենակցում է աղջկա հետ: Հոգևորականը բացահայտելով դա՝ խուսափում էպատժից:

Նովել հինգերորդ

Մոնֆերատի մարկիզուհին՝ այրի, որին անվերջ այցելում է իրեն սիրահարված ֆրանսիայիթագավորը, կերակրում է նրան միայն հավի մսով: Այնուհետև ասում է, որ չնայած իրենց երկրումհավերը չունեն աքլորներ, ոչնչով չեն տարբերվում մյուս երկրների հավերից: Թագավորըչափավորում է իր կիրքը՝ հասկանալով ակնարկը:

Նովել վեցերորդ

Մի մարդ, վճարելով ինկվիզիցիային իր մեղքերի դիմաց, ստանում է թողություն և խաչակրի կոչում:Գնում է եկեղեցի՝ լսելու հավատի խոսքը: Վերադառնալով հայտնում է ինկվիզիտորին, որ մի միտքզվարճացրել է իրեն. եթե երկնքում տասնապատիկ հատուցվում է երկրի վրա տվածի դիմաց, ապահոգևորականները մահից հետո պիտի խեղդվեն այն գաղջ ապուրի մեջ, որն իբրև ավելցուկ կյանքիօրոք բաժանում են չքավորներին:

Նովել յոթերորդ

Շրջիկ երաժիշտ և բանաստեղծ Բերգամինոն հայտնվում է Կանե Դելա Սկալայի մոտտոնակատարության: Չհամբերելով, որ մեծ տերը նրան ընծաներ կտա, պատմում է նրան աղքատ,բայց հանրահայտ պոետ Պրիմասի մասին, որը ճաշի է լինում աբբա Կլյունյիի մոտ, որը շատհյուրասեր է և առատաձեռն: Սակայն այդ օրը աբբան ագահության գիրկն է ընկնում և հրամայում էուտելիք չտալ Պրիմասին, որն այդ ժամանակ ծամում էր հոգապահուստ կտոր հացը: Երբ Պրիմասըկուլ է տալիս վերջին կտորը, աբբան ուշքի է գալիս և ուրախությամբ հյուրասիրում է պոետին:Այսպիսով Բերգամինոն ակնարկում է Կանե Դելա Սկալային, որը հասկանալով պատմությանխորհուրդը, հարուստ ընծաներ է տալիս խորամանկ երաժշտին:  

Նովել ութերորդ

Հարուստ, բայց ժլատ Էրմինո դը Գրիմալդին մի օր խնդրում է նկարչին՝ պատերը նախշազարդելիսանսովոր ինչ-որ բան պատկերել: Նկարիչը պատասխանում է, որ կպատկերի մի բան, որը Էրմինոներբեք չի տեսել՝ ազնվություն: Էրմինոն զղջում է իր ժլատության համար և առատորեն վարձատրումէ նկարչին:

Նովել իններորդ

Գասկոնացի մի տիկին, պատվազուրկ եղած լինելով Կիպրոսում, գալիս է թագավորի մոտ, որըհայտնի է իր թուլությամբ և անգործությամբ, և խնդրում է, ոչ թե լուծել իր վրեժը, այլ սովորեցնել իրնման տանել վիրավորանքները: Թագավորը հասկանում է ակնարկը և փոխվում է:

Նովել տասներորդ

Ծեր, սակայն հարգված և իմաստուն մաեստրո Ալբերտոն Բոլոնիայից սիրահարված է մի կնոջ, բայցսա փորձում է ամաչեցնել նրան իր ընկերուհիների մոտ: Մաեստրոն ասում է, որ տեսել է, թե ինչպեսեն կանայք սոխ ուտում, չնայած որ այն բոլորովին համեղ չէ: Ինչու՞ պիտի նա հույս չունենա, որերիտասարդ մարդկանց փոխարեն, կինը կընտրի իրեն՝ թեև ոչ կրքոտ, բայց ամբողջ սրտով սիրողին:

Շարունակելի

tarntercum