Ջորջ Բայրոն. «Կայեն» (1811 թ. համառոտ)

barion- kainՄիստերիան բացվում է Յեհովային ուղղվածաղոթքով: Աղոթքին մասնակից է ողջ փոքրաթիվմարդկությունը՝ Դրախտից արտաքսված Ադամն ուԵվան, նրանց որդիներ՝ Աբելն ու Կայենը,դստրերը՝ Ադան և Զիլլան, և զավակները, որոնցսերել են Ադամի դստրերը նրա որդիներից:Կայենը ընդվզում է ծնողների և եղբոր խոնարհ աստվածապաշտության դեմ,հատկապես Աստծո պատիժը հեզորեն կրելու նրանց պատրաստակամությանհարցում: Նրա մեջ գլուխ է բարձրացնում կասկածը. նա փափագում է հասնելհարցերի էությանը: «Երբեք չեմ կարողացել համաձայնեցնել լսածս տեսածիսհետ»: Նրան չեն բավարարում Աստծո բարերար նախախնամության մասինծնողների աղոտ պատասխանները: Մի՞թե Աստված բարի է լոկ ամենազորլինելու պատճառով:

Ադամը, Եվան և նրանց որդիները գնում են ամենօրյա աշխատանքի:Խորհրդածող Կայենը մնում է մենակ: Զգում է բարձր, հրեշտակներից էլ բարձրմի էակի մոտենալն իրեն: Դա Լյուցիֆերն է:

Իր ողջ վարքով Բայրոնի Լյուցիֆերը կոտրում է կարծրացած պատկերացումը,ըստ որի նա ստոր ու շահախնդիր գայթակղիչ է: Եվ Կայենն անզոր էչհավատալ նրան, երբ սա ասում է. «Ճշմարտությունից բացի ոչնչով չեմգայթակղում»:

Իր գոյության առեղծվածի, վերջավորության օրենքի և մահվան մասինմտքերով համակված Կայենը խնդրում է Լյուցիֆերին պարզաբանել իրկասկածները: Լյուցիֆերն առաջարկում է նրան ճանապարհորդությունտարածության և ժամանակի մեջ, իսկ Ադային խոստանում է մեկ ժամ հետովերադարձնել ամուսնուն:

Բայրոնի անսպառ երևակայությունն իր արտահայտությունն է ստանումմիստերիայի երկրորդ գործողության մեջ, որը տեղի է ունենում տարածությանընդերքի մեջ: Ինչպես Դանտեն ու Վերգիլիուսը «Աստվածայինկատակերգության» մեջ, Կայենը և Լյուցիֆերը անցնում են անցյալի և գալիքիմիջով, որոնց համեմատությամբ երկիրն ավազահատիկ է, իսկ Եդեմը ավելիփոքր է քորոցի ծայրիցԼյուցիֆերը հաստատնում է, որ միայն տարածություննու ժամանակը չունեն սահման: Ապշահար Կայենն իմանում է, որ բազմաթիվմոլորակների վրա կան ուրիշ եդեմներ և անգամ մարդիկ և էակներ, որ բարձրեն իրենցից: Նրա հետաքրքրությունն անհագուրդ է, և սատանան ցույց է տալիսնրան մահվան խավարչտին թագավորությունը: Նախքան Ադամը երկրի վրաապրել են բարձր էակներ, որոնք նման չէին մարդկանց, սակայնբանականությամբ գերազանցում էին նրանց: Եհովան կործանել է նրանց՝ իրարխառնելով տարերքները: Կայենի առաջ հառնում է ղևիաթաններիուրվականներ և անանուն կենդանիների ստվերներ: Նրանց տեսքը վսեմ ուվշտալի է, սակայն Լյուցիֆերի ասելով նրանց ցավը անհամեմատ ավելի թեթև էայն տառապանքից, որը դեռ սպասում է ադամական ցեղին: Կայենըտրտմության մեջ է: Նա սիրում է Ադային, Աբելին և չի կարող հաշտվել այնմտքի հետ, որ ամեն բան պիտի անցնի չգոյության գիրկը: Նա խնդրում էսատանային հայտնել իրեն մահվան գաղտնիքը: Լյուցիֆերը պատասխանումէ, որ Ադամի որդին դեռ չի կարող հասկանալ այնՀարկ է միայն հասկանալ,որ մահը դարբաս է: Կայենը հարցնում է, իսկ չի բացի արդյոք մահն այդդարբասը: Լյուցիֆերը ասում է, որ մահը լոկ նախաշեմ է: «Ուրեմն մահըհանգեցնում է բանական ու հասկանալի մի բանի: Ես պակաս եմ վախենումմահվանից»,-ասում է Կայենը:

  Կայենը գիտակցում է, որ ուղևարն իր հզորությամբ չի զիջում Յեհովային:Բայց մի՞թե ինքը Լյուցիֆերը Աստծո գործիք չէ:

Այստեղ սատանան բորբոքվում է: Բնավ ոչ:  «Նա իմ հաղթողն է, բայց ոչՏերը»: Նրանց պայքարը, սակայն, դեռ չի ավարտվել: Հրաժեշտ տալովԿայենին Լյուցիֆերն ասում է, որ միայն մեկ լավ բան է տվել մարդունիմաստնության ծառը՝ բանականություն: Այդ պտուղից օգտվելով հարկավոր էստեղծել ներքին հոգևոր աշխարհը և հակադրել այն երկրային աշխարհին: Լոկոգու անմահությունը կարող է հակադրվել մահկանացու լինելու ճակատագրին:

Վերադառնալով հարազատների մոտ Կայենը տեսնում է, որ նրանքպատրաստվում են զոհաբերություններ կատարել: Սակայն զոհաբերությունըխոնարհության նշան է, և նրանք, ովքեր այն կատարում են, նախապես իրենցմեղավոր են հայտարարում: «Ավելի լավ է մեռնել, քան ապրել տառապանքիմեջ»:

Ադան վախեցած է. Աբելը մեղմորեն սկսում է համոզել նրան մասնակցելզոհաբերությանը:

Այստեղ ի հայտ է գալիս Աստված: Նա ընդունում է Աբելի զոհաբերած գառանը,իսկ երկրագործ Կայենի նվիրաբերումը՝ երկրային պտուղները, չի ընդունում:Աբելը խորհուրդ է տալիս նոր ընծաներ բերել Տիրոջը: Կայենը ընդվզում է:Մի՞թե Աստծուն բավականություն է պատճառում դանակի տակ մորթվողկենդանիների արյունը:

Աբելը կրկնում է իր հորդորը՝ ասելով. «Աստված ինձ համար կյանքից առավելթանկ է»: Կայենը ցասման մեջ հարվածում է նրան փայտով:

Աբելը մահանում է: Լսելով զղջացող Կայենի հառաչանքները գալիս են Ադամըև մյուսները: Եվան անիծում է Կայենին, իսկ Ադամը առհավետ վտարում էնրանԿայենի հետ է մնում միայն Ադան: Երկնքից իջնում է Աստծո հրեշտակըև դնում է նրա վրա անջնջելի կնիքը:

 Կայենը և Ադան հեռանում են: Հեռանալով Կայենը ոչ այնքան կատարում էհոր կամքը, որքան ինքն է ընդունում իր պատիժը: Սակայն ըմբոստությանոգին նրա մեջ կոտրված չէ:

tarntercum