Ջորջ Բայրոն. «Մանֆրեդ» (1817 թ. համառոտ)

jorj barion-manfredԲայրոնի առաջին փիլիսոփայական ողբերգությունն է, որըհամարվում է նրա հոռետեսության ապոթեոզը: Շատերն այսստեղծագործության մեջ տեսան Գյոթեի «Ֆաուստի»ազդեցությունը:

Ինչպես և Գյոթեի «Ֆաուստը», պոեմը սկսվում է երկարատև ուբուռն կյանքի ոչ քաղցր պտուղների թվարկմամբ:Փիլիսոփայության, գիտության և բոլոր հրաշքներիիմացությունն անօգուտ է: Մենակյաց մոգը, ում կենսակերպը ևմռայլ կերպարը վախ է ներշնչում ինչպես հասարակ մարդկանցայնպես էլ և իր ծառաներին, իր իմացության գագաթին հասնելով տենչումէ լոկ մոռացություն: Կորցնելով դրա հույսը՝ նա կանչում է տարերային ոգիներին՝ եթերի,հողի, ծովի, լեռների, քամիների, ցերեկվա և գիշերվա, և խնդրում է, որ իրեն մոռացությունշնորհեն: Ոգիները, սակայն, անզոր են, քանզի մոռացությունը հասու չէ անմահներին:Մանֆրեդը խնդրում է ոգիներին տեսանելի կերպարանք ընդունել: Այդժամ ճակատագրիոգին հառնում է նրա առաջ գեղեցիկ կնոջ կերպարանքով: Ճանաչելով իր վաղամեռիկսիրեցյալին, ում այլևս հույս չուներ երբևէ տեսնելու՝ Մանֆրեդն ուշակորույս վայր էընկնում:

Միայնակ շրջելով Յունգֆրաու լեռան մոտերքում, իրեն սովի ու ցրտի մատնած Մանֆրեդը,որ մահ է փնտրում, հանդիպում է որսորդի, որի հետ զրույցի է բռնվում: Մանֆրեդի մահտենչալու պատճառը ներքին անբավարարությունն է և կասկածը կյանքի հանդեպ: «Կարծում ես, մեր կյանքը կախված է ժամանակի՞ց: Ավելի շուտ հենց մեզնից: Կյանքն ինձհամար անապատ էՄանֆրեդը հեռանում է՝ իր հետ տանելով իր տառապանքներիգաղտնիքը: Միայն Ալպերի հավերժահարսին նա կարող է պատմել իր վշտի մասին: Դեռպատանի տարիքից նրան օտար են եղել մարդիկ և նա իր հարազատ տարերքը փորձել էգտնել բնության մեջ: Էզոտերիկ իմացությունների շնորհիվ նրան հաջողվել է թափանցելբնության գաղտնիքների սիրտը և իշխել դրանց: Բայց այդ ամենն ունայնություն է առանցԱստարտեի՝ իր սիրելիի, ով հսկում էր նրա աշխատանքը, օգնում էր նրան և ում նա ինքն էլկործանել է: Խնդրում է Ալպերի հավերժահարսին գեթ կարճ ժամանակով թույլ տալ իրենտեսնել վաղամեռիկ ընկերուհուն: Հավերժահարսը խոստանում է անել դա, եթե Մանֆրեդըհետագայում հպատակվի իր կամքին: Հպարտ Մանֆրեդը հրաժարվում է անել դա:

Յունգֆրաուի գագաթին երեք պարկաները կանգնում են չար ոգիների տիրակալի՝ Արիմանիառաջ: Նրանց ուղեկցում է Նեմեսիսը: Արիմանը նստած է հրե գնդի վրա: Արիմանիփառաբանումն ընդհատում է Մանֆրեդի հայտնվելը: Ոգիները խնդրում են նրաներկրպագել իրենց տիրոջը, բայց՝ ի զուր: Պարկաներից մեկն ասում է, որ Մանֆրեդիտառապանքը նման է իրենց տառապանքին. այն անմահ է: «Նա մեզ նման հասկացել է, որիմացությունը երջանկություն չի ճանաչում»: Մանֆրեդը խնդրում է Նեմեսիսին դուրս բերելհողի տակից իր սիրելի Աստարտեին: Գալիս է Աստարտեի ուրվականը, բայց նույնիսկամենազոր Արիմանը չի կարողանում ստիպել նրան խոսել: Միայն Մանֆրեդի խելահեղբղավոցին ի պատասխան սա հայտնում է, որ շուտով մոգը լքելու է աշխարհը: Գուշակվածժամին Մանֆրեդի ամրոց է գալիս Սուրբ Մորիսի քահանան: Իմանալով սև ուժերի հետկոմսի շփումների մասին, սա իր պարտքն է համարում կոչ անել Մանֆրեդին մաքրվել:Մանֆրեդը պատասխանում է, որ շատ ուշ է: Իր հպարտության բարձրունքից նա չիցանկացել խառնվել մարդկանց հոտին և մնացել է միայնակ, ինչպես առյուծը: Հեռանում էվերջին անգամ դիտելու մայրամուտը:

Քահանան հետևում է նրան և կոչ է անում հնազանդվել: Մանֆրեդն անսասան է: ԵթեԳյոթեի Ֆաուստի համար կռիվ են տալիս հրեշտակները և Մեֆիստոֆելը, ապա Մանֆրեդնինքն է պաշտպանում քահանայի հոգին անտեսանելի բազում չար ոգիներից:

«Հավատա ծերուկ, մահն ահարկու չէ»,-ասում է նա պոեմի ավարտին:   

tarntercum