Ջորջ Բայրոն. «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» (1811 թ. համառոտ)

Dzhordzh_Gordon_Bajron__Palomnichestvo_Chajld_GaroldaԿանխարկելով ռոմանտիկական և հետռոմանտիկական կողմնորոշման մի շարք գրողների՝ Բայրոնըայս պոեմում հանձին իր հերոսի՝ Չայլդ Հարոլդիհաստատել է դարի հիվանդությունը: Սրտի վաղայլասերումը և բարոյական արժեքներիքամահրումը հանգեցնում է հոգևոր պարապության: Բոլոր վայելքները, որ միժամանակ, թվում է, թե լցնում են հոգին, կորցրել են իրենց ձգողությունը: Եվ,սակայն, հենց այդպիսի անկատար հերոսն է կենտրոնացնում իր մեջժամանակի ախտերի դեմ ընդվզող հեղինակի խոհերն ու կռահումները: Պոեմիեզրափակիչ երգում հեղինակի և հերոսի ձայները միաձուլվում են՝ նվաճելովգիտակցություն, որն էլ ըստ էության պոեմի իսկական հերոսն է՝ ժամանակինյարդի նկատմամբ գերզգայուն նրա կենտրոնը: Պոեմն ըստ էության անսյուժեէ: Առանցքը երիտասարդ անգլիացու մտորումներն են՝  մարդու, ով արդենտասնութ տարեկանում հագեցել է բարձրաշխարհիկ կյանքի հաճույքներից,հիասթափվել է  հայրենակիցների ինտելեկտուալ նկրտումների ամլությունից ևդիմել է անգլիացու համար սովորական՝ ճամփորդության դեղամիջոցին:Առաջին երգում նա լինում է Պորտուգալիայում և Իսպանիայում. երկրորդում՝Հունաստանում, Ալբանիայում և Օսմանյան կայսրության մայրաքաղաքՍտամբուլում: Երրորդ երգում Անգլիա կարճատև վերադարձից հետո այցելումէ Բելգիա, Գերմանիա և երկար ժամանակ մնում է Շվեյցարիայում: Չորրորդերգում Չայլդ Հարոլդը ճամփորդում է անցյալի վսեմության հետքերըպահպանած Իտալիայում:

Ըստ էության Հարոլդի մտորումները, տեսածի նրա նկարագրությունը տալիսեն արևմտյան ոգու «ներկայության» համատեսությունը: Եվրոպան ծածկված էմեծ ու փոքր պատերազմների ցանցով: Այս ու այնտեղ շաչում են զենքերը,ռումբերի պայթյունները, հողը ծածկված է դիակներով: ՆապոլեոնյանՖրանսիայի և Անգլիայի քաղաքական շահերին զոհ են գնում փոքրՊորտուգալիան և Իսպանիան: Այսպես է նկարագրում իսպանուհուն. «Դրահամար չէ՞, որ Իսպանուհին / Հավետ մոռացած տարփանք ու կիթառ, /Դարձել է ընկեր սուրսայր դաշույնին, / Երգում է կռվի հիմնը խանդավառ»:

Նույն երանգներով խոսում է նաև Թերմոպիլեի ու Սալամիսի հպարտՀունաստանի մասին, որը կքել է օսմանյան լծի տակ:

Վատերլոոյում նա հիշում է Նապոլեոնին, որն ինչպես արծիվը սուրաց երկինքև խոցված վայր ընկավ: Բռնությունը չի կարող ազատություն բերել:Ֆրանսիացի փիլիսոփաները արթնացրին ժողովրդի մեջ ազատության տենչը ևմղեցին ըմբոստության: Բայց մի՞շտ են նեմեսիսի ուղիները ճշմարիտ, և մի՞թեհեղափոխությունը չի կրում իր մեջ սեփական պարտության սաղմը: Ինչպես և«Կայեն» միստերիայում այստեղ էլ Բայրոնը հավատում է միայն ոգուն:Անմահության և հարատևության փաստարկը ստեղծագործ ոգին է մարդու մեջ:Ահա ինչու Հարոլդի ուխտագնացության ապոթեոզը Իտալիայում է:Եվրոպական մշակույթի օրրանում, որտեղ երգել են Պետրարկան և Տասսոն: «Սրբազան միության» օրոք իտալացիներին բաժին ընկած ստորացումներըդառնում են մեծ հոգեկան ցավի պատճառ, բայց նաև մղում են նրանց կոնկրետգործողությունների:

Պոեմը մարդու մեջ հոգևորի հանդեպ հավատի մասին է, որն իր՝ Բայրոնիկյանքի փիլիսոփայությունն է:

tarntercum