Գիրքը բաղկացած է երկու մասից: Որոշ հեքիաթներ պատմում են Մաուգլիի մասին:
Փայտահատի երկամյա որդին կորում է անտառում և մտնում է գայլի որջը, որտեղ ահեղմայր գայլ Ռաքշայի ձագուկների հետ սկսում է ծծել նրա կաթը։ Ռաքշան որդեգրում է նրան։Հայր գայլը Մաուգլիին որսորդություն էսովորեցնում, իսկ Բալու արջը բացատրում է Ջունգլիների օրենքները։ Գայլ–տղան սկսում է հասկանալ թռչունների և օձերի լեզուն, խոտերի և տերևներիամեն շարժման իմաստը։ Նա սովորում է հովազ Բաքհիրայի նման ծառմագլցել, ձկան պես լողալ ու կապիկի պես ճյուղից ճյուղ ցատկոտել։
Գրքի հերոսները կենդանիներ են, սակայն ապրում են մարդկային կրքերով՝սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ ՄարդՄաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։Այդ օրենքները խախտում է միայն շերտավոր հրոսակը՝ վագր Շեր Խանը։
Շեր Խանը Մաուգլիի մահացու թշնամին է։ Նա ի սկզբանե վտանգ է զգում մարդուց և ամեն բան անում է Մաուգլիին վերացնելու համար։ ՍակայնՄաուգլին կարողանում է պաշտպանել իրեն, և ի վերջո սպանել շերտավորթշնամուն, և նրա մորթին փռել Խորհրդի ժայռի վրա։
Մաուգլին չէր կարողանա հաղթել Շեր Խանին, եթե նրան չօգնեին իրբարեկամները՝ եղբայր–գայլերը, իմաստուն Բալու արջը, ջունգլիների սարսափԲաքհիրա սև հովազը, Աքելա գայլը և Քաա վիշապը։ Ի վերջո, ջունգլիներիամենահզոր բնակիչը մարդն է։ Նույնիսկ իր ցեղակիցների՝ մարդկանց մոտ հեռանալուց հետո Մաուգլին մնում է ջունգլիների տերը։
Գրքի մյուս հայտնի պատմություններից է քաջ Ռիկի Տիկի Տավի մանգուստի մասին հեքիաթը: Սա կռվում է իրեն օթևան տված մարդկանց ընտանիքին սպառնացող օձերի դեմ և հաղթում է նրանց:
Սպիտակ ծովառյուծի մասին հեքիաթում հերոսը՝ Սպիտակ ծովառյուծը, փնտրում է կղզի, որտեղ կկարողանա վերաբնակեցնել իր եղբայրներին և փրկել նրանց մարդկանց հետապնդումներից: Նա 5 տարի շրջում է օվկիանոսի ջրերում և գտնում է այդպիսի կղզի: