Ռընե Շատոբրիան. «Քրիստոնեության հանճարը» (1802 թ. համառոտ)

Shatobrian -geniy xristianstveՇատոբրանը նշում է, որ «Քրիստոնեության հանճարը»գրքի նպատակն է «…ապացուցել, որ երբևէ գոյություն ունեցած բոլոր կրոններից, քրիստոնեությունըամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը,ամենանպաստավորն ու օգտակարը ազատության,արվեստների և գրականության համար…»։

Շատոբրիանի մայրը ժամանակին ուզում էր, որ որդին դառնա հոգևորական: Նա դառնում է զինվորական, սակայն ներքին կրոնական օրգանը օգնում է նրան պահպանել ողջ կյանքում հայացքի այն սթափությունը և խորաթափանցությունը, որն ավելի շատ հատուկ է կրոնական մարդուն:

Ֆրանսիական հեղափոխությունը, որը սկզբնական փուլում հիշեցնում էրռաբլեական շքահանդես, իրականում գուժում է մարդկության հոգևոր կառուցվածքի էական վերափոխություն:

«Անցյալի և ապագայի բախումը թույլ չի տալիս ձանձրանալ. Մարդկությունը վռնդել է ուսուցիչներին և գնացել է արձակուրդ»:

Հակառակ ֆրանսիացի լուսավորիչների, որոնք փառաբանում էին մարդկային բանականությունը, Շատոբրիանը պաշտպանում է միստիկական ինտուիցիան: Հակառակ ազատական ու անբռնազբոս գոյության հավատամքի նա կարևորում է հնազանդության և խոնարհության իդեալը:  

«Քրիստոնեության հանճարի» լույսընծայումից հետո ֆրանսիականգրականության մեջ աճում է հետաքրքրությունը քրիստոնեական արժեքների և կյանքի միստիկ վերապրման նկատմամբ: Այն սնում է ռոմանտիզմի իդեալը, ահա ինչու Շոտոբրիանը իրավամբ համարվում է ռոմանտիզմի նախակարապետներից մեկը։

Ետմահու լույս տեսած «Անդրշիրիմյան հուշեր» (1848-1850) բազմահատորգիրքը գրողի գեղագիտական ու փիլիսոփայական հայացքների հանրագումարնէ։ Շատոբրիանին հատուկ է հարուստ բառապաշարը, ընդգծվածբանաստեղծականությունը, բնապատկերների գունեղ վերարտադրությունը ևբարձր գրական ոճը։ 

tarntercum