Սայաթ–Նովան թողել է շուրջ 70 հայերեն, 120թաթարերեն և շուրջ 30 վրացերեն երգեր(խաղեր): Դեռևս վրաց արքունիքում նա կազմել էիր երգերի ժողովածուն՝ «Դավթարը», որտեղներառված է դրանց մեծ մասը:
Աշուղ–բանաստեղծը վրացերեն երգերում տուրք էտվել վրացական արքունիքում ընդունվածներբողային ոճին: Թաթարական խաղերումհետևել է թուրքական աշուղական բանարվեստի ավանդույթին. դրանքհիմնականում աշուղական մրցավեճերի համար էին: Հայկական խաղերում Սայաթ-Նովան ըստ էության հանդես է գալիս որպես հայկական աշուղական դպրոցի հիմնադիր:
«Շատ սիրուն իս…» գազելը, որով բացվում է «Դավթարը», տիպական է մեծ բանաստեղծի սիրային քնարերգության համար: Սիրո կիրքը բարձր և լուսավոր զգացմունք է, որին անհնար է դիմակայել, որի առաջ անզոր է բանաստեղծը:
Սայաթ–Նովան մեծ մարդասեր է («Արի համով ղուլլուղ արա…»): Բանաստեղծիմարդասիրությունն առավել վառ արտահայտվել է սիրերգերում, որտեղ նակատարելության է հասցրել կնոջ գովքը՝ «Մե խոսկ ունիմ իլթիմազով…», «Առանցքիզ ինչ կոնիմ…», «Պատկիրքտ ղալամով քաշած…», «Մեջլումի պես կորավյարս», «Աշխարումս ախ չիմ քաշի…», «Դուն էն հուրին իս վուր…», «Թամամաշխար պտուտ էկա…» և այլն:
Ղարիբ բլբուլ՝ ձայնդ մալում,
Յիս ու դուն էրվինք մե հալում.
Սայաթ-Նովեն ասաց՝ զալում,
Դու մի´ լաց լի, յիս իմ լալու:
Վրաց պալատում բանաստեղծին հալածել է անհաս սիրո ցավը. «Վունց վուրղարիբ բլբուլն» խաղում նա կարոտով երգում է սիրելիին (Սայաթ–Նովանսիրահարված էր վրաց Հերակլ արքայի քրոջը՝ Աննային)՝ միավորելով գովքի ուցավի տոնայնությունները:
Յիս էլ ուրիշ յար չիմ սիրի, աշխարումըս դո՛ւն իս իմըն.
Թե մե շափաթ քիզ չիմ տեսնի, կու կըտրիմ քամանչիս սիմըն…
Խոհափիլիսոփայական խաղերում բանաստեղծը փառաբանում է բարությունը,պատիվը, արդարությունը և առաքինությունը: Թևավոր խոսք է դարձել նրա«Գի՜ր սիրե, ղա՜լամ սիրե, դա՜վթար սիրե» արտահայտությունը: Նա իր երգերումհաճախ է դատապարտել հասարակական չարիքն ու արատները:
«Աշխարըս մե փանջարա է» խաղը տալիս է մարդու և աշխարհի բարդ հակադրության պատկերը.
Աշխարըս մե փանջարա է՝ թաղերումեն բեզարիլ իմ,
Մըտիկ տըվողն կու խուցվի. դաղերումեն բեզարիլ իմ,
Էրեգ լավ էր, կանց վուր էսօր. վաղերումեն բեզարիլ իմ,
Մարթ համաշա մեկ չի ըլի. խաղերումեն բեզարիլ իմ…
Սայաթ–Նովան ստեղծագործել է աշուղական բազմաթիվ պարզ ու բարդչափերով: Նա առաջնակարգ երաժիշտ, երգիչ և հորինող է, ով այսպես է արտահայտվել իր մասին.
Ամեն մարդ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ո՜ւրիշ ջըրեն է,
Ամեն մարդ չի կանա կարդա՝ իմ գիրըն ո՜ւրիշ գըրեն է,
Բո՜ւնիաթս ավազ չիմանաք՝ քարափ է, քար ու կրեն է…
Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ–Նովանիր խաղերի մեծագույն մասը հորինել է սեփական մեղեդիներով, երաժշտականտարբեր ոճերից ստեղծել է միասնական՝ սայաթնովյան ոճ, օգտագործել է նաևաշուղական ավանդական եղանակները: