Սեմյուել Բեկկետ. «Գոդոյին սպասելիս» (1949 թ. համառոտ)

bekken -ojidania godoԷստրագոնը նստած է բլրին և ապարդյուն փորձում է ոտքից հանել կոշիկը: Գալիս է Վլադիմիրը և ասում է, որ ուրախ է Էստրագոնի վերադարձի համար: Կարծում էր, թե այլևս չի վերադառնա: Էստրագոնն ինքն էր այդպես կարծում: Գիշերն անկացրել է կեղտոտ ջրափոսում. նրան ծեծում էին և նա անգամ չգիտի, թե ովքեր: Վլադիմիրը խորհում է այն մասին, որ այդ ամենը դժվար է տանել միայնակ: Եթե նրանք նետեին իրենց Էյֆելյան աշտարակից դեռ ինսունականներին, ապա իրենք կլինեին առաջիններից: Վլադիմիրը թափ է տալիս գլխարկը, բայց դրա միջից ոչինչ դուրս չի ընկնում: Վլադիմիրը նկատում է, որ հարցը կոշիկը չէ. պարզապես Էստրագոնի ոտքն է այդպիսին: Ասում է, որ ավազակներից մեկը փրկվել է և առաջարկում է Էստրագոնին ապաշխարհել: Հիշում է Աստվածաշունչը և ասում, որ չորս կտակարանիչներից միայն մեկն է հիշում ավազակի փրկության մասին և բոլորը, չգիտես ինչու, հավատում են նրան: Էստրագոնն ուզում է գնալ, բայց Վլադիմիրը հիշեցնում է, որ նրանք սպասում են Գոդոյին և եթե նա չգա այսօր, հարկ է սպասել վաղը: Գոդոն խոստացել է գալ շաբաթ օրը: Նրանք արդեն չեն հիշում, սպասել են արդյոք Գոդոյին երեկ, և ինչ օր է այսօր: Էստրագոնը ննջում է, սակայն Վլադիմիրը չի ուզում մենակ մնալ և արթնացնում է ընկերոջը: Էստրագոնն առաջարկում է կախվել, բայց չեն կարող որոշել, թե ով կախվի առաջինը: Որոշում են չկախվել, քանզի դա ավելի անվտանգ է: Կսպասեն Գոդոյին և կհարցնեն նրա կարծիքը: Չեն կարող հիշել, թե ինչ են խոստացել Գոդոյին: Թերևս անորոշ աղոթք: Գոդոն ասել է, որ նախ պիտի խորհրդակցի ընտանիքի հետ, ստուգի բանկային հաշիվները, գրականություն թերթի, իսկ հետո որոշում կընդունի:

Ճիչ է լսվում: Բեմ է դուրս գալիս Լաքին՝ ճամպրուկը ձեռքին: Մյուս ձեռքում է ծալովի աթոռը, կերակուրով զամբյուղը և վերարկուն: Վզին թոկ է, որի ծայրը բռնել է Փոզոն: Վերջինս մտրակով քշում է նրան և հայհոյում: Էստրագոնը վախվորած հարցնում է Փոզոյին, Գոդոն չէ՞ արդյոք: Փոզոն չգիտի, ով է Գոդոն: Նա ճամփորդում է և ուրախ է հանդիպել իր նմաններին, ովքեր ստեղծված են Աստծո պատկերով: Չի կարող երկար ժամանակ մենակ մնալ: Նստում է աթոռին: Փոզոն դժգոհ է, թե ինչպես է Լաքին մատուցում աթոռը: Լաքին նախ դնում է ձեռքի իրերը գետնին, ապա նորից վերցնում է դրանք: Վլադիմիրն ու Էստրագոնը չեն հասկանում, թե ինչու է նա ամեն բան պահում ձեռքերում: Փոզոն սկսում է ուտել: Ուտելով ճուտը՝ նա նետում է ոսկորները և սկսում է ծխել: Էստրագոնը հարցնում է, իսկ ոսկորները նրան այլևս պետք չե՞ն: Փոզոն պատասխանում է, որ դրանք պատկանում են բեռնակրին, սակայն եթե Լաքին դրանցից հրաժարվի, Էստրագոնը կարող է վերցնել: Լաքին լռում է, իսկ Էստրագոնը վերցնում է ոսկորները և սկսում է կրծել: Վլադիմիրը բարկանում է Փոզոյի վրա. մի՞թե կարելի է այդպես վարվել մարդու հետ: Փոզոն լուռ շարունակում է ծխել: Վլադիմիրն ու Էստրագոնը ուզում են հեռանալ, բայց Փոզոն խորհուրդ է տալիս մնալ, չէ՞ որ նրանք սպասում են Գոդոյին:

Էստրագոնը փորձում է պարզել, թե ինչու Լաքին վայր չի դնում ճամպրուկը: Փոզոն պատասխանում է, որ Լաքին կարող է դնել ծանր իրերը գետնին, սակայն հավանաբար չի ուզում: Ուզում է այդկերպ ազդել Փոզոյի խղճի վրա, որպեսզի Փոզոն չվռնդի նրան: Նրանից օգուտ չկա: Հիմա տանում է Լաքիին տոնավաճառ՝ հարմար գնով վաճառելու համար: Ավելի լավ կլիներ, սակայն, սպանել նրան: Լաքին լաց է լինում: Էստրագոնը ցանկանում է մխիթարել նրան, բայց Լաքին ուժգին հրում է նրան: Էստրագոնը ցավից լաց է լինում: Փոզոն նկատում է, որ Լաքին դադարեց լաց լինել, իսկ Էստրագոնը սկսեց լաց լինել, ուստի արցունքների քանակն աշխարհում միշտ նույնն է: Ասում է, որ բոլոր հրաշալի բաները սովորել է Լաքիից և որ իրենք միասին են արդեն վաթսուն տարի: Հրամայում է Լաքիին հանել գլխարկը: Լաքին ունի երկար ճերմակ մազեր: Ինքը Փոզոն ճաղատ է: Լաց է լինում, ասում է, որ չի կարող այլևս մնալ Լաքիի հետ: Վլադիմիրը քննադատում է Լաքիին այն բանի համար, որ սա տանջում է այդքան լավ տիրոջը: Փոզոն հանդարտվում է և խնդրում է մոռանալ իր բոլոր խոսքերը: Խոսում է մայրամուտի գեղեցկության մասին: Էստրագոնը և Վլադիմիրը ձանձրանում են: Փոզոն հրամայում է Լաքիին նախ պարել, հետո մտածել, որպեսզի զվարճացնի ներկաներին: Լաքին պարում է, հետո՝ մտածում: Մտածում է բարձրաձայն: Արտասանածը անհեթեթություն է: Վերջապես Փոզոն և Լաքին հեռանում են:

Էստրագոնը ևս ուզում է գնալ, բայց Վլադիմիրը կանգնեցնում է նրան. չէ՞ որ նրանք սպասում են Գոդոյին: Գալիս է մի տղա և ասում է, որ Գոդոն այսօր չի գա: Խոստացել է գալ վաղը: Գիշեր է: Էստրագոնը որոշում է այլևս կոշիկ չկրել: Քայլելու է ոտաբոբիկ, ինչպես Քրիստոսը: Էստրագոնը փորձում է հիշել, թե քանի տարի են ծանոթ Վլադիմիրի հետ: Վլադիմիրն ասում է, որ հիսուն տարի: Էստրագոնը հիշում է, թե ինչպես է մի անգամ իրեն նետել Ռոնը, իսկ Վլադիմիրը փրկել է իրեն: Որոշում են բաժանվել: Սակայն հետո որոշում են, որ դեռ չարժե: Որոշում են գնալ: Կանգնած են մնում:

Հաջորդ օրը: Նույն ժամը: Նույն տեղը: Միայն թե ծառի վրա, որը նախորդ օրը ոչ մի տերև չուներ, այսօր մի քանի տերև է հայտնվել: Գալիս է Վլադիմիրը: Տեսնում է Էստրագոնի կոշիկները: Նայում է հեռուն: Երբ տեսնում է մոտեցող Էստրագոնին, ուրախանում է: Գրկախառնվում են: Էստրագոնին դարձյալ ծեծել են: Վլադիմիրն առաջարկում է սպասել Գոդոյին: Լսվում են ինչ-որ խուլ ձայներ և նրանք քննարկում են դրանք: Հետո որոշում են սկսել սկզբից: Բայց դա ամենադժվարն է: Չգիտեն ինչից: Էստրագոնն ասում է, որ չգիտի, թե որքան ժամանակ է, ինչ այստեղ են և սպասում են Գոդոյին: Էստրագոնն ասում է, որ հոգնած է և ուզում է գնալ: Սակայն Վլադիմիրը արգելում է նրան. նրանք սպասում են Գոդոյին:

Որոշում են Փոզո և Լաքի խաղալ: Չգիտեն, ինչով զբաղվել: Մերթ վիճում են, մերթ հաշտվում: Գալիս են Փազոն և Լաքին: Փոզոն կուրացել է: Լաքին ընկնում է և իր ետից քաշում թոկը բռնած Փոզոյին: Փոզոն իրեն օգնելու համար առաջարկում է հարյուր, հետո երկու հարյուր ֆրանկ: Փորձում են բարձրացնել Փոզոյին. իրենք են ընկնում: Էստրագոնն արդեն չի հիշում Փոզոյի անունը և կոչում է նրան «Աբել»: Լաքիին կոչում է «Կայեն»: Էստրագոնն ուզում է հեռանալ, բայց Վլադիմիրը նրան հիշեցնում է, որ սպասում են Գոդոյին: Փոզոն և Լաքին պատրաստվում են հեռանալ: Խնդրում են Լաքիին երգել, բայց Փոզոն հավատացնում է, որ Լաքին համր է: Գնում են:

Էստրագոնը ննջում է: Բայց Վլադիմիրը արթնացնում է նրան: Վլադիմիրը չի կարող հասկանալ. երազում է, թե հարթմնի: Գալիս է տղան: Էստրագոնին թվում է, որ սա նախորդ օրը եկած տղան է: Ինքը տղան ասում է, որ նա երեկ չի եկել: Գոդոն խնդրել է փոխանցել, որ այսօր չի գալու: Բայց վաղը կգա անպայման:

Էստրագոնը և Վլադիմիրը ուզում են կախվել, բայց չունեն պարան: Վաղը պարան կբերեն և եթե Գոդոն չգա, անպայման կկախվեն: Որոշում են գնալ: Անշարժ կանգնած են մնում տեղում:

tarntercum