Սոփոկլես. «Էդիպուս արքա» ( համառոտ)

SophoclesԹեբեի հրապարակում հավաքված ժողովրդի առաջ դուրս է գալիս Էդիպուսարքան: Ժողովուրդը հուսահատված է. ահեղ համաճարակը ոչնչացնում էթեբեացիներին: Բոլորը հույսով նայում են Էդիպուսին, որ մի ժամանակփրկել էր Թեբեն Սփինքսից:

Էդիպուսն արհավիրքին անտեղյակ չէ. նա արդեն իր կնոջ եղբորը՝ Կրեոնինուղարկել է Դելփիք՝ Ապոլլոնից փրկության միջոց հարցնելուԿրեոնըբերում է Ապոլլոնի պատասխանը. համաճարակը կդադարի այն ժամանակ,երբ Թեբեից կարտաքսվի նախկին թագավոր Լայոսին սպանողը: Ժողովրդի առաջԷդիպուսը հրաման է արձակում. թող մեղսագործը խոստովանի իր հանցանքը: Նրան չենվնասի. թող միայն հեռանա Թեբեից: Իսկ եթե որևէ մեկը հանցագործի անունն իմանալովթաքցնի այն, խստորեն կպատժվի:

Կանչում են գուշակ Տիրեսիասին, ով ամեն բան գիտե: Ծերունին նախ փորձում էխուսափել պատասխանից, բայց ի վերջո ստիպված է գաղտնիքը հայտնել. Լայոսինսպանողը հենց ինքը՝ Էդիպուսն է

Արքան ցնցված է: Նա կասկածում է, որ Կրեոնն իր դեմ դավադրություն է կազմակերպել,և Տիրեսիասը նրանից կաշառված է: Իր մոտ է կանչում Կրեոնին ու սպառնումմահապատժով:

Ամուսնու և եղբոր վեճի ժամանակ պալատից դուրս է գալիս թագուհի Իոկաստեն: Վերջինսհամոզում է Էդիպուսին զուր չմեղադրել Կրեոնին և փորձում է հանգստացնել արքային.չէ՞ որ գուշակությունները սուտ են լինում: Իր նախկին ամուսնուն՝ Լայոսին գուշակել էին,որ նա կսպանվի որդու ձեռքով: Մինչդեռ նրան, երեք ուղիների ճամփաբաժանի մոտսպանել էին ավազակները: Իսկ իրենց նորածին որդուն, գուշակությունից վախենալով՝կործանել էին Լայոսն ու Իոկաստեն: Արքան կասկածում է. նա Իոկաստեի ասած տեղումսպանել էր մի ծերունու ու նրա հինգ ուղեկիցներից չորսինԵղելության վրավերջնականապես լույս սփռել կարող է միայն վերջին ուղեկիցը՝ Լայոսի տարեց ծառան,որը, Էդիպուսի արքա դառնալու օրվանից, հեռացել էր սարերը և հովվություն էր անում:Մարդ է ուղարկում՝ կանչելու նրան:

Հանկարծ Կորնթոսից գալիս է սուրհանդակ. մահացել է արքա Պոլիբոսը (որի խնամքիտակ մեծացել էր Էդիպուսը և որին իր հայրն էր համարում), կորնթացիներն ուզում եննրա փոխարեն նոր արքա դարձնել Էդիպուսին: Բարի նպատակով եկած սուրհանդակըմիայն չարիք է բերում: Պարզվում է, որ Էդիպուսը Պոլիբոսի հարազատ զավակը չէ. երբսուրհանդակը հովվություն էր անում Կիթերոնի լանջերին, նորածին Էդիպուսին նրան էրհանձնել Լայոսի հովիվը, որին հրամայված էր անօգնական մանկանը թողնել Կիթերոնիանտառներում: Այդ նորությունը ցնցում է Իոկաստեին. նրան ամեն ինչ հասկանալի է:Չարագուշակ տրամադրությամբ թագուհին հեռանում է պալատ:

Էդիպուսը սպասում է վերջին վկային, որը և շուտով գալիս է: Դա հենց այն հովիվն է, որըգթացել էր Էդիպուսին և հանձնել կորնթացուն: Արքայի սպառնալիքների տակ նահայտնում է ողջ ճշմարտությունը: Եղելությունը բացահայտվում է. Էդիպուսը սպանել է իրհորը և ամուսնացել մոր հետ… Վերջին տեսարանը. պալատից ելնում է Էդիպուսի ծառան,հայտնում է զարհուրելի գույժը. ինքնասպան է եղել Իոկաստեն, իսկ արքան իր ձեռքովկուրացրել է իրեն: Քիչ անց դուրս է գալիս կույր Էդիպուսը: Երգչախմբի ձայնակցությամբնա ողբում է իր ճակատագիրը, ապա ինքն իրեն դատապարտում արտաքսման: Ցուպըձեռքին նա պետք է հեռանա այն քաղաքից, որտեղ տարիներ շարունակ իշխել էր՝ որպեսերջանիկ տիրակալ

tarntercum