Ստենդալ. «Կարմիրն ու սևը» (1830 թ. համառոտ)

stendl- krasnoe cheornoeՎերյեր քաղաքի քաղաքապետ պարոն դը Ռենալըհայտնում է կնոջը, որ մտադիր է տան ուսուցիչվարձել: Ուսուցչի կարիք առանձնապես չկա,պարզապես Ռենալին անվերջ ձեռնոց է նետումտեղի հարուստներից մեկը: Այս անգամ նա գնել էնորմանդական ընտիր նժույգներ: Հարկ է արժանիպատասխան տալ: Ռենալը պայմանավորվում էհայրիկ Սորելի հետ, որ նրա կրտսեր որդին կապրի իր մոտ: ՀոգևորականՇելանն է խորհուրդ տվել վերցնել այդ տղային, որն արդեն երեք տարի է՝ուսումնասիրում է աստվածաբանություն և գիտի լատիներեն: Նրա անունն էԺուլյեն Սորել, և նա տասութ տարեկան է: Այդ ամենը նա սովորել էնապոլեոնյան բանակի մի բժիշկից, որը նրան է ժառանգել Նապոլեոնի հանդեպսերը և մի տասնյակ գիրք: Նապոլեոնի ժամանակ հնարավոր էրհասարակության ստորին հատվածից վերև բարձրանալ: Սակայն ժամանակըփոխվել է: Սորելը հասկանում է, որ կարիերա անել և բարձրանալ հնարավոր էմիայն հոգևորական դառնալու դեպքում:

Տիկին Ռենալին դուր չի գալիս ամուսնու մտահղացումը: Նա սիրում է իր երեքորդիներին և չի հանդուրժում միտքն այն մասին, որ իր և այդ տղաների միջևկարող է կանգնած լինել երրորդ մարդ: Բայց նա տեղի է տալիս՝ տեսնելովգեղեցիկ և համեստ տղային: Սորելը թվում է նրան շատ դժբախտ: Սակայն կարճժամանակ անց բոլորը սկսում են հարգանքով վերաբերվել նրան, անգամպարոն Ռենալը:

Սորելին է սիրահարվում աղախին Էլիզը: Աբբա Շելանին նա հայտնում է, որստացել է համեստ ժառանգություն և կուզեր ամուսնանալ Սորելի հետ:Ժուլյենը, սակայն, հրաժարվում է: Նա տածում է Փարիզը նվաճելուերազանքներ. իհարկե թաքցնում է իր մտքերը:

Ամռանը ընտանիքը տեղափոխվում է Վերժի գյուղակը, որտեղ գտնվում էՌենալների դղյակը: Տիկին Ռենալը շատ ժամանակ է անցկացնում Սորելի հետ:Նա թվում է իրեն ավելի խելացի, ավելի նրբանկատ, ավելի բարի, քան մյուսիրեն շրջապատող տղամարդիկ: Տիկինը աստիճանաբար սիրահարվում էտղային: Ինչ վերաբերում է Սորելին, ապա նա գեղեցիկ ու մյուսներիցտարբերվող է համարում տիկին Ռենալին, սակայն նա չի սիրում այդ կնոջը:Ցանկանում է նվաճել նրա սերը ինքնահաստատվելու համար և վրեժ լուծելուինքնահավան պարոն Ռենալից:

Երբ Սորելն ասում է, որ գիշերը կգա տիկին Ռենալի ննջարան, սա վրդովվում է:Գիշերը մոտենալով տիկնոջ ննջարանին՝ նա ողջ մարմնով դողում է: Սակայներբ տեսնում է տիկին Ռենալին, նա այնքան գեղեցիկ է թվում իրեն, որ բոլորամբարտավան մտքերը չքանում են: Ժուլյենի արցունքներն ուհուսահատությունը գրավում են տիկին Ռենալին: Սիրեկանները երջանիկ են:Բայց մի օր ծանր հիվանդանում է տիկին Ռենալի կրտսեր որդին: Խեղճ կնոջըսկսում է թվալ, որ ինքն է սպանում երեխային իր մեղսավոր սիրով: Սկսում էվանել Սորելին: Բարեբախտաբար երեխան ապաքինվում է:

Պարոն դը Ռենալը ոչինչ չի կասկածում, սակայն ծառաները շատ բան գիտեն:Էլիզան, փողոցում հանդիպելով պարոն դը Վալնոյին, պատմում է, որ իրտիրուհին սիրավեպ ունի Սորելի հետ: Նույն երեկո պարոն Ռենալը անանուննամակ է ստանում այն մասին, թե ինչ է կատարվում իր տանը: Տիկին դըՌենալը կարողանում է համոզել ամուսնուն, որ ամենի պատճառը նախանձն ուասեկոսեներն են: Բայց ողջ քաղաքը խոսում է նրա և տան ուսուցչի սիրավեպիմասին:

Աբբա Շելանը կարգադրում է Սորելին հեռանալ իր ընկերոջ՝ պարոն Ֆուկեիմոտ կամ էլ Բեզանսոնի ճեմարան: Մեկնելուց առաջ Ժուլյենը մի անգամ էլայցելում է տիկին Ռենալին իր սենյակում: Նրանց թվում է, որ բաժանվում ենառհավետ:

Ժուլյենը ժամանում է Բեզանսոն և ներկայանում է ռեկտոր Պիրարին: ՔննելովԺուլյենին և զարմանալով լատիներենի նրա իմացության վրա՝ Պիրարնընդունում է նրան և անգամ թոշակ է նշանակում: Սորելն ապրում է առանձինսենյակում: Ճեմականներն ատում են նրան, քանի որ թողնում է մտածող մարդուտպավորություն: Սորելն իրեն խոստովանահայր է ընտրում աբբա Պիրարին՝չկասկածելով անգամ, որ դա ճակատագրական կլինի իր համար: Աբբայիդիրքերը ճեմարանում ամուր չեն: Ճիզվիտներն ամեն բան անում են, որ նահրաժարական տա: Բարեբախտաբար նա ունի հովանավոր: Դա մարկիզ դը ԼաՄոլն է: Սա էլ իմանալով ճնշումների մասին՝ տեղափոխում է աբբային Փարիզ:Սորելի համար սկսվում են դժվար ժամանակներ: Նա իր բոլորխնայողությունները տալիս է աբբա Պիրարին, քանի որ վերջինս դրամի մեծկարիք ուներ: Պիրարը չի մոռանա սա:

Մարկիզ դը Լա Մոլը երկար ժամանակ է՝ գրագիր է փնտրում: Պիրարըխորհուրդ է տալիս վերցնել Սորելին:

Փարիզ մեկնելուց առաջ Սորելը կարողանում է կարճ ժամանակով հանդիպելտիկին Ռենալին: Գիշերով թափանցում է նրա ննջարանը: Սակայն շուտովստիպված է փախչել, քանի որ պարոն Ռենալն ինչոր բան է կասկածում:

Փարիզում ուսումնասիրում է նապոլեոնյան վայրերը: Հետո միայն գնում էՊիրարի մոտ: Արդեն երեկոյան նա սեղան է նստում մարկիզի տանը: Մարկիզիդուստրը՝ Մաթիլդը, ճերմակահեր, բայց սառը աչքերով, անչափ դուր է գալիսնրան:

Նոր քարտուղարը արագ է հարմարվում իր տեղին: Հետևողական է,աշխատասեր, լուռ: Դառնում է իսկական դենդի և տիրապետում է Փարիզումապրելու արվեստին: Դը Լա Մոլը նրան շքանշան է հանձնում, և Սորելը զգում էիրեն ավելի հանգիստ և ստորացուցիչ չի համարում իր կարգավիճակը:Մադմուազել Մաթիլդի հետ նա պահում է իրեն սառը: Աղջիկը ձանձրանում է իրազնվական հասակակակիցների և երկրպագուների միջավայրում: Սակայնամեն տեսակ լեգենդների և գեղեցիկ պատմությունների հանդեպ Մաթիլդիհակումը շարժում է Սորելի հետաքրքրությունը, և նա սկսում է շփվել աղջկահետ: Նա մտածում է, որ շատ հետաքրքիր կլիներ, եթե Մաթիլդը սիրահարվերիրեն:

Մաթիլդը վաղուց է հասկացել, որ սիրում է Սորելին: Ձանձրույթն անցնում է:Սորելը, իհարկե, նրան չի սիրում: Ավելի շուտ աղջիկը գրգռում է նրաերևակայությունը: Սակայն, երբ ստանում է Մաթիլդից սիրային նամակ, զգում էիրեն հաղթանակած: Մաթիլդը սպասում է նրան գիշերը իր ննջասենյակում:Սորելը, մտածելով, որ այս ամենը կարող է լինել թակարդ և որ Մաթիլդիսենյակում նրան կարող են սպասել աղջկա ընկերները և ծաղրի առարկասարքել նրան, զինվում է ատրճանակներով և դաշույնով: Մաթիլդն ընդունում էնրան հեզ ու խոնարհ: Սակայն հաջորդ օրը աղջիկը սարսափ է ապրում այնմտքից, որ դարձել է Ժուլյենի սիրուհին: Շատ ջղաձիգ է և անգամ կոպիտ էխոսում Սորելի հետ: Երկուսն էլ վճռում են, որ իրենց միջև ամեն բանավարտված է: Ժուլյենը, այդուհանդերձ, զգում է, որ Մաթիլդը չի դուրս գալիսնրա մտքերից և շարունակում է մնալ նրա երևակայության կենտրոնում:

Ժուլյենի ծանոթ ռուս իշխան Կորազովը հուշում է նրան, որ պետք է խանդարթնացնել աղջկա սրտում՝ ուշադրության նշաններ ցույց տալով մեկ ուրիշկնոջ: «Ռուսական» ծրագիրը գործում է: Գիշերով Ժուլյենը փորձում է աղջկասենյակ թափանցել պատուհանից: Տեսնելով նրան՝ Մաթիլդն ընկնում է նրագիրկը:

Շուտով աղջիկը հղիանում է և հայտնում է Սորելին, որ ուզում է լինել նրա կինը:Մարկիզն իմանալով դա՝ ընկնում է ցասման մեջ: Սակայն Մաթիլդը պնդում է, ևհայրը տեղի է տալիս: Սպայի կոչում է ապահովում Սորելի համար, և Ժուլյենըմեկնում է իր գունդը: Նա երջանիկ է և մտածում է զինվորական կարիերայի ևծնվելիք որդու մասին:

Անսպասելիորեն լուր է ստանում Փարիզից: Մաթիլդը խնդրում է նրանանհապաղ վերադառնալ: Սորելին է ցույց տալիս տիկին դը Ռենալի նամակը:Պարզվում է Մաթիլդի հայրը խնդրել է տիկին Ռենալին բնութագրել Սորելին՝ իրնախկին ծառայողին: Նամակում Սորելը բնութագրված է որպես ստորպատեհապաշտ, որը պատրաստ է ամեն քայլի հանուն կարիերայի: Պարզ է, որդը Լա Մոլը չի ամուսնացնի դստերն այդպիսի մարդու հետ:

Սորելը ոչինչ չասելով Մաթիլդին մեկնում է Վերյեր, գնում է ատրճանակ ևեկեղեցում, ուր պատարագ է, երկու անգամ կրակում է տիկին Ռենալի վրա:

Արդեն բանտում նա իմանում է, որ տիկին Ռենալը ողջ է: Տղան երջանիկ է ևհիմա, երբ գիտի դա, կարող է հանգիստ մեռնել: Վերյեր է գալիս Մաթիլդը: Ոչդրամ, ոչ ծանոթություններ չի խնայում դատավճիռը մեղմելու համար:

Դատի օրը ողջ գավառի բնակչությունը գալիս է Բեզանսոն: Ժուլյենը նկատում է,որ շարժում է բոլոր այդ մարդկանց խղճահարությունը: Ուզում է հրաժարվելվերջին խոսքի իրավուքից, բայց ինչոր բան ստիպում է նրան ոտքիբարձրանալ: Նա չի խնդրում ողորմություն, որովհետև հասկանում է, որ ինքը՝հասարակ տարատոհմիկ, հանդգնել է ընդվզել իր խղճուկ բախտի դեմ:

Սահմանվում է մահապատիժ: Բանտում Սորելին այցելում է տիկին Ռենալը:Պատմում է, որ նամակը հորինել է իր խոստովանահայրը: Ժուլյենը երջանիկ է:Նա հասկանում է, որ միայն այս կնոջը կարող է իսկապես սիրել:

Մահապատժի օրը զգում է իրեն զվարթ: Մաթիլդն իր ձեռքերով է թաղումսիրելիի գլուխը: Սորելի մահից երեք օր անց մեռնում է նաև տիկին Ռենալ:

tarntercum