Ստեփան Զորյան. «Խնձորի այգին» (1917 թ. համառոտ)

stepan-zoryanՕրան ավանը հայտնի է հատկապես Մարտին ապորխնձորի այգով: Խնամքով մշակված այգին խնձոր էմատակարարում ամբողջ շրջանին: Մարտին ապերնինքն է վաղ տարիքում տնկել այդ խնձորենիները: Նա քաջ գիտի յուրաքանչյուր ծառի կենսագրությունը: Եվ անգամ քամու կոտրած ճյուղը Մարտին ապորը ծանրվիշտ է պատճառում: Գիշերային քամին, որիցտնքում են ծառերը, ահով է լցնում նրա սիրտը: Բայցահա մահանում է այգեպանի կինը` Սաբեթ նանը:Այգեպանը ծանր է տանում մենակությունը: Հիմա նրա կրծքին մշտապես չոքածեն թախիծն ու վիշտը: Նրան ապրեցնում է միայն խնձորի այգին: Մոր մահիցհետո դստրերն ավելի հաճախ են այցելում իրենց հորը, փորձում են սփոփելնրան: Այգեպանը իր այգում աշխատելու համար վարձում է կանանց, որոնքպահակ Սահակի հետ հավաքում, տեսակավորում և վաճառում են խնձորը: Կանանց թվում է Նունուֆարը: Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ամուսնուն,երեխաներին, հարազատ օջախն ու ապաստանել է Օրան ավանում: Նա տոկունհայուհի է, որն ամենածանր կորուստներից անգամ չի ընկճվում: Նաբնությունից օժտված է գրավիչ արտաքինով: Արհավիրքներ տեսած,անդառնալի կորուստներ կրած և հարազատներ չունեցող այս կինը հանկարծհայտնվում է խնձորի այգում:

Սաբեթ նանի մահից հետո Մարտին ապոր կյանքի լույսն ասես մարել էր: Սակայն Նունուֆարի հայտնվելով այդ լույսը նորից է վառվում: Եվ ահա 60 տարեկան Մարտին ապերն ամուսնանում է 30 տարեկան Նունուֆարի հետ, որըփարատում է Մարտին ապոր մենակության հոգեմաշ զգացողությունը`դառնալով նրա համար սփոփանքի և ներշնչման կենարար ակունք: Մինչ այդ,այգեպանին թվում էր, թե Սաբեթ նանի մահով տան բոլոր իրերը քարացել են,բայց Նունուֆարը վերականգնում է օջախը: Մայրանալու շեմին կանգնածՆունուֆարը սպասում է մի լուսե էակի, որը պիտի գա ու վերականգնի իր բոլորկորուստներն ու կարոտները: Մայրացող կինը դառնում է ավելի հավատացյալ:Նունուֆարի հոգեկան աշխարհը պարուրվում է քաղցր արբեցումով: ԲայցՆունուֆարի գողտրիկ սպասումներին փորձություն է սպասում: Մարտին ապորդուստրերն ու փեսաները դավեր են նյութում նրա դեմ և եկեղեցուց տուն գալուճանապարհին դստրերը դաժանորեն ծեծում են Նունուֆարին և հասցնումմահվան:

Նոյեմի ամուսինը` Արտուշը, Օրանի ամենամեծ հարուստներից է:Շահամոլության անսանձ կիրքը սպանել է նրա մեջ մարդուն: Նա ինքն է բացումկնոջ շահամոլ աչքերը` մշակելով խնձորի այգին ժառանգելու կամ կործանելուբոլոր տարբերակները: Կորցնելով Նունուֆարին` Մարտին ապերը կորցնում էնաև աշխարհի հետ իր հոգու կապը: Նա օտարանում է մարդկանցից ևաշխարհից: Մի առավոտ խելագարված կացինը ձեռքին հարձակվում էբողբոջած խնձորենիների վրա և սկսում է կոտորել: Նրան համարում ենցնորված: Մեկուսացնում են և բանտարկում: Բանտում մեկ ամիս մնալուց հետոմարտին ապերը վախճանվում է: Նոյեմն ու Արտուշը տիրանում են խնձորիայգուն:

tarntercum