Ստեփան Զորյան. « Մի կյանքի պատմություն» ( 1939 թ. համառոտ)

zoryan-mi-kyanqi-patmutyunՎեպն ունի ինքնակենսագրական հիմք: Պատմվում է մի երեխայի և նրա աղքատ ընտանիքի մասին։ Առաջին մասը զուգահեռվում է Զորյանի 10-ական թվականներին մանկական վերհուշի տպավորությամբ գրված պատմվածքներին:
Վեպի յուրաքանչյուր ենթավերնագիր ունի առանձին նովելի կամ պատմվածքի արժեք՝ «Բաժանք», «Զաքար վարժապետի դպրոցը», «Առաջին սեր», «Վրեժխնդրություն» և այլն: Վեպի հերոսի՝ Սուրենի ծնողները շատ են ուզում, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի լավ մարդ։ Նրանք ցանկանում են, որ իրենց երեխան ուսումը շարունակի երևելի կրթօջախներից մեկում։ Ընտանիքում ամեն ինչ հարթ չէր: Տղայի պապն ու հորեղբայրը զրկել են նրան ունեցվածքից ու հողից: Գիրքը պատմում է կյանքի, փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Կրկնվում են գրողի կյանքի դրվագները. ուսման նպատակով ուղևորություններ, ռուսական գիմնազիա, ապա Ներսիսյան վարժարան ընդունվելու փորձեր: Անհաջողություններ, հույսեր, ջղաձգումներ, փնտրտուք…

Թիֆլիս մեկնելու ճանապարհին ընկերանում է մի տղայի հետ, որի հետ էլ կիսում է առօրյան, մտորումները և բնակարանը: Սկսում են աշխատել, որպեսզի հոգան իրենց ապրուստը և վճարեն կացարանի համար: Նրանք անցնում են աշխատանքի, որպեսզի վճարեն տան և ուսման վարձերը։ Այստեղ ծանոթանում են մի աղջկա հետ։ Որոշ ժամանակ անց երկուսն էլ սիրահարվում են նրան։ Աղջկա ծնողները խստաբարո մարդիկ են։ Սակայն նրանց վերաբերմունքը որոշ ժամանակ անց մեղմվում է։

Այսպիսով, վեպի երկրորդ մասում գյուղաքաղաքի կյանքի նկարագրությանը հաջորդում են Թիֆլիսի բուռն կյանքի պատկերները: Նոր միջավայրը խորացնում է Սուրենի կենսաճանաչողությունը: Երկար ժամանակ անց այդ տղան հասնում է իր ծնողների նպատակին։ Դառնում խելացի և լավ մարդ։

Ամբողջական գծերով են օժտված վեպի գլխավոր և երկրորդական հերոսները՝ Եվան, պարոն Վարդանը, Լիգա Լվովնան… Զավեշտական կողմից է ներակայացված Տեր Գյուտի կերպարը: Աշխույժ մանրամասներով հառնում են հերոսի դասընկերները՝ Աշոտը, Եվան, Սեդրակը, Մելինեն…

tarntercum