Ստեֆան Ցվայգ. «Անծանոթուհու նամակը» (1922թ. համառոտ)

Brief-einer-Unbekannten-Stefan-ZweigԲելլետրիստ Ռ.-ն իր ծննդյան 41-րդ տարեդարձի օրը ստանում է ընդարձակ նամակ, որի վրա գրված է՝ «Քեզ՝ ինձ չճանաչողիդ»:

Զարմանում է, որովհետև չի կարող այնպես պատահել, որ նա այդ կնոջը չճանաչի, իսկ այդ կինն իրեն՝ այո: Կարդալով նամակը, Ռ.-ն հասկանում է, որ նա տեսել և իմացել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել է նույն շենքում, իսկ ավելի ուշ անգամ եռօրյա սիրավեպ է ունեցել նրա հետ, որից հետո ծնվել է նրանց որդին: Հետագայում նրանք ևս մեկ հանդիպում են ունեցել, որից հետո բաժանվել են ընդմիշտ:

Ռ.-ն երբեք չի կասկածել, որ տասներեք տարեկանից իրեն սիրահարված աղջիկը, իր որդու մայրը և այդ «փողոցային փերին» իրականում եղել են նույն կինը:

Ռ.-ն ապրել է բուռն կյանք: նա գրել է իր վեպերը, շատ ճամփորդել, ճանաչել բազում կանանց, ունեցել է վայելք և ճաշակել է ազատությունը: Իրենց հազվադեպ հանդիպումների ժամանակ անծանոթուհին փորձել է հիշեցնել իր մասին, սպասելով, որ իր սիրեցյալը կճանաչի իրեն: Բայց նրա հույսերն ի զուր են: Անծանոթ ֆրոյլայնը մեկն է այն հարյուրավոր կանանցից, ովքեք մի քանի օրով կամ գիշերով հայտնմվել են վիպագրի կյանքում՝ որպես հպանցիկ դրվագ:

Ողջ ընթացքում անծանոթուհին լռել է իրենց որդու գոյության մասին:

Ավարտելով կարդալ նամակը, Ռ. Ամեն բան վերհիշում է միայն մշուշի մեջ: Նրան չի հաջողվում հիշել անծանոթուհու դեմքը: Պարզ է միայն այն, որ այդ կինը և իր որդին մահացել են: Ամեն տարի այդ կինը իր տարեդարձի օրը ծաղիկներ է ուղարկում իրեն: Իսկ հիմա ծաղկամանը դատարկ է:

«Բայց ո՞վ… ո՞վ կուղարկի քեզ սպիտակ վարդեր ծննդյանդ օրվա առիթով: Ա՜հ, ծաղկամանը դատարկկմնա, տարին մի անգամ այն էլ չի լինի վարդերով լի: Սիրելի՜ս, լսի՛ր, խնդրու՛մ եմ քեզ, սա իմառաջին ու վերջին խնդրանքն է քեզ… կատարի՛ր այն հանուն ինձ. Ամեն տարի, քո ծննդյան օրը(քանի որ դա այն օրն է, երբ մտածում են քո մասին) գնի՛ր վարդեր և դի՛ր դրանք կապույտծաղկամանի մեջ: Արա՛ այդ, սիրելի՜ս, արա՛ այդ, ինչպես ուրիշները տարին մեկ անգամհոգեհանգիստ են պատվիրում մահացած հարազատի համար: Բայց ես էլ չեմ հավատում Աստծուն ևչեմ ուզում հոգեհանգիստ, ես միայն քեզ եմ հավատում, ես միայն քեզ եմ սիրում և ուզում եմ միայնքեզանում ապրել… ա՜հ, տարին մեկ անգամ, աննկատ ու անաղմուկ, ինչպես ես ապրում էի քեզհամար:

Խնդրում եմ քեզ, արա՛, արա, սիրելի՜ս… սա իմ առաջին ու վերջին խնդրանքն է… շնորհակալ եմ…սիրում եմ քեզ, սիրում եմ… հաջողություն…»

Նա դողացող ձեռքով մի կողմ դրեց նամակը: Հետո երկար մտածում էր: Մշուշոտ հիշողություններարթնացան նրա մեջ հարևանի աղջկա, աղջնակի, գիշերային ռեստորանի կնոջ մասին, բայցհիշողությունները հստակ չէին, աղոտ էին` ջրի տակ շողացող քարի նման: Ստվերները գալիս ուգնում էին, բայց պատկերը չէր հավաքվում: Ինչ-որ բանի հանդեպ հիշողությունը ապրում էր նրամեջ, բայց թե ինչ հիշողություն, նա չէր կարողանում հիշել: Նրան թվում էր, որ նա հաճախ տեսել էայս ամենն իր երազում, խոր երազում, բայց միայն երազում:

Հանկարծ նրա հայացքը ուղղվեց կապույտ ծաղկամանին, որը գրասեղանի վրա էր դրված: Այնդատարկ էր` երկար տարիների ընթացքում առաջին անգամ իր ծննդյան օրը այն դատարկ էր: Նաշփոթվեց. նրան թվաց, որ անտեսանի մի դուռ բացվեց և ուրիշ աշխարհի սառը քամի մտավ իրխաղաղ բնակարանը: Նա զգաց մահվան շունչն ու անմահ սիրո շունչը. ինչ-որ բան բացվեց նրահոգում, և նա մտածեց անցած կյանքի մասին, որպես անպտուղ տեսիլքի, հեռավոր երաժշտության»:

tarntercum