Վալտեր Սքոտ. «Այվենհո» (1819 թ. համառոտ )

valter_skott__ajvengoԵրրորդ խաչակրաց արշավանքից քրիստոնյաասպետները վերադառնում են տուն։ ԱնգլիայիՌիչարդ Առյուծասիրտ արքան գերության մեջ էԱվստրիայի դուքս Լեոպոլդի մոտ։ Արքայազն Ջոնըիրար դեմ է փորձում հանել սաքսերին ևնորմաններին՝ հույս ունենալով տիրել գահին։Հարուստ ֆեոդալ Սեդրիկ Ռոտերվուդցին,փափագելով վերականգնել սաքսերի նախկին հզորությունը, նպատակ ունինրանց առաջնորդ նշանակել սըր Աթելստանին՝ արքա Ալֆրեդի ժառանգին։Աթելստանի հանդեպ պատկառանք ներշնչելու համար երազում է ամուսնացնելնրան իր խնամակալության տակ գտնվող լեդի Ռովենայի հետ, որի նախնինարքա Ալֆրեդ Մեծն է։ Նրա ծրագրերի խոչընդոտ է նրա որդին՝ ՈւիլֆրեդԱյվենհոն, որը սիրում է Ռովենային։ Սեդրիկը հայրական տնից դուրս է անումԱյվենհոյին և զրկում է ժառանգությունից։

Սեդրիկի երկու ծառաները՝ խոզապահ Գուրտը և ծաղրածու Վամբան,դիմավորում են պրիոր Էյմերին և վանական ասպետ Բրիան դե Բուագիլբերին,որոնք իրենց շքախմբով ուղևորվում են Աշբի՝ ասպետական մրցաշարին մասնակցելու։ Ճանապարհին ասպետը և պրիորը այցելում են Սեդրիկին։Հյուրընկալ ազնվականի տանը ապաստան է գտնում նաև մի ուխտագնաց, որըվերադառնում է Սրբազան Երկրից և հրեա Իսահակը՝ Յորքից։ Պաղեստինից վերադարձած Բուագիլբերը պատմում է Աստծո դագաղի համար մարտերիմասին։ Ուխտագնացը պատմում է Ակրի մրցաշարի մասին, որտեղ հաղթողներեն հանդիսացել սաքսոնական ծագում ունեցող ասպետները, սակայն չիհիշատակում վեցերորդ ասպետի անունը։ Բուագիլբերը հայտարարում է, որդա Ուիլֆրեդ Այվենհոն է։ Սեդրիկի խնամակալուհի լեդի Ռովենանհարցուփորձ է անում ուխտագնացին իր սիրեցյալի՝ Այվենհոյի մասին։ Սահայտնում է, որ Այվենհոն ուղևորվում է Անգլիա Ֆրանսիայով: Առավոտյանուխտագնացը արթնացնում է Իսահակին և հայտնում, որ երեկոյան լսել է, թեինչպես է վանական Բրիան դե Բուագիլբերը հրամայում իրպաղեստինցիներին՝ բռնել հրեային և տանել Ֆրոն դե Բեֆ ամրոցը։Ուխտագնացը և Իսահակը միասին լքում են Սեդրիկի դղյակը։ Հասնելով Աշբի՝երախտապարտ Իսահակը հայտնում է ուխտագնացին, որ նրա մոտ նկատել էասպետական զրահներ և առաջարկում է մարտական ձի, զենք և ասպետականհանդերձանք վերցնել իր ընկերոջից՝ գալիք ասպետական մրցաշարի համար։

Սկսվում է Աշբիի մրցաշարը։ Հավաքվել է Անգլիայի ողջ բարձրհասարակությունը, նաև արքայազն Արթուրը՝ իր մերձավորների հետ։Արքայազնը չի թաքցնում իր ատելությունը սաքսերի նկատմամբ։ 5 ասպետսադրիչներ հրավիրում են բոլորին մարտի։ Համաձայնվում են մենամարտելբութ զենքով: Վանական ասպետին ոչ ոք չի համարձակվում մարտի հրավիրել։Հայտնվում է իրեն Ժառանգությունից Զրկված կոչող մի ասպետ։ Նա հաղթում էբոլոր սադրիչներին և դառնում է մրցաշարի առաջին օրվա հաղթող։ Ազնիվտիկնանց մեջ գեղեցկության թագուհի է ընտրում լեդի Ռովենային։

Երեկոյան հաղթողի վրանին են մոտենում պարտվողների ծառաները՝ տերերիձիերով և հանդերձանքներով, որոնք, ըստ մրցաշարի օրենքների, անցնում ենհաղթողին։ Ասպետը հրաժարվում է ընդունել Բրիան դե Բուագիլբերիհանդերձանքը, իսկ մյուս ասպետների հանդերձանքների և ձիերի դիմացվերցնում է միայն գումարի կեսը։ Այնուհետև իր զինակիր Գուրտին ուղարկումէ հրեա Իսահակի տուն՝ հանձնելու իր հանդերձանքի և ձիու գումարը։ Հրեանընդունում է գումարը, սակայն երբ Գուրտը հեռանում է, բակում նրանկանգնեցնում է հրեայի դուստր Ռեբեկան և նրան է հանձնում քսակ,բացատրելով, որ իր հայր Իսահակը պարտք է ասպետին։

Մրցաշարի երկրորդ օրը տեղի է ունենում խմբային մարտ։ Բրիան դեԲուագիլբերի ջոկատը մարտի է բռնվում Ժառանգությունից Զրկվածի ջոկատիդեմ։ Մարտի ընթացքում մարտիկները դուրս են մնում, և ԺառանգությունիցԶրկված ասպետը մենակ է մնում Բուագիլբերի, Աթելստանի և Ֆրոն դե Բաֆիդեմ։ Վերջին պահին նրան օգնության է հասնում սև հանդերձանքով ասպետը՝ Սև ծույլը: Նա թամբից գցում է Ֆրոն դե Բաֆին և Աթելստանին: Ժառանգությունից Զրկված ասպետի ջոկատը հաղթում է։ Արքայազն Ջոնըօրվա հերոս է հռչակում Սև Ծույլին, որն անհետանում է։ Այդ ժամանակարքայազնը, ստիպված, նորից հաղթող է հռչակում Ժառանգությունից Զրկվածասպետին։ Հաղթողը ծնկի է իջնում լեդի Ռովենայի առաջ, որպեսզի նրանիցստանա պատվավոր պսակը։ Երբ ասպետը հանում է սաղավարտը, Ռովենանճանաչում է իր սիրելի Այվենհոյին: Ասպետը վիրավոր է և կորցնում է գիտակցությունը: Հրեան և նրա դուստր Ռեբեկան, որը բժշկականհմտություններ ունի, պատգարակով տանում են ասպետին իրենց տուն։Հաջորդ օրը արքայազն Ջոնը նամակ է ստանում ֆրանսիական արքայից, որըհայտնում է, թե արքա Ռիչարդը վերադառնում է գերությունից։ ԵրեկոյանՍեդրիկը և Աթելստանը ժամանում են արքայազն Ջոնի խնջույքին, որին ներկաեն նաև այլ անվանի նորմաններ։ Լեդի Ռովենան խնջույքին չի մասնակցում։Արքայազն Ջոնը և հավաքված նորմանները վիրավորում են սաքսերին, ևնրանք ցասման մեջ հեռանում են խնջույքից։ Դե Բրասին՝ արքայազնի մոտծառայող վարձկանների առաջնորդը, վանականի և Ֆրոն դե Բաֆի հետհարձակվում է Սեդրիկի շքախմբի վրա և գերի է վերցնում Սեդրիկին,Աթելստանին, Ռովենային, Իսահակին՝ դստեր հետ և Այվենհոյին։ Փախուստիդիմած Գուրտը և Վամբան հանդիպում են Լոքսլիին, որը հրամայում էհավաքել մարդկանց, իսկ ինքը ուղևորվում է հայր Տուկի մատուռը։ Այնտեղ նահանդիպում է նախորդ օրը ժամանած Սև Ծույլին, որը համաձայնվում է օգնել։Այդ ընթացքում Աթելստանը և Սեդրիկը համաձայնվում են փրկագին վճարել: Դե Բրասիին չի հաջողվում նվաճել Ռովենայի համակրանքը:

Վամբան կուսակրոն քահանայի հագուստով սողոսկում է ամրոց, և Սեդրիկը նրա հագուստով հեռանում է: Նախքան դա զրուցում է պառավ Ուրֆրիդի հետ՝ի դեմս նրա ճանաչելով Ուլրիկային՝ իր ընկեր Տորկիլ Վոլֆգանգերի դստերը,որի ընտանիքին սպանել են դե Բաֆերը։ Յոմենները գրոհի են անցնում, Ֆրոնդե Բաֆը, պաշտպանելով ցանկապատը, մահացու վիրավորվում է Սև Ասպետիկողմից։ Նա և Սեդրիկը ջարդում են մուտքի դարպասները, Ուլրիկան հրդեհումէ ամրոցը, վիրավոր Ֆրոն դե Բաֆը ողջ-ողջ այրվում է։ Դե Բրասին բացում էդարպասները, որպեսզի մարտի բռնվի Սև Ասպետի հետ, սակայն պարտվում էև գերի ընկնում։ Վանականը հավաքում է մնացած մարդկանց և խոցելովԱթելստանին, ճողոպրում է ամրոցից։

Յոմենները բաժանում են ավարը: Դե Բրասին վերադառնում է արքայազնի մոտև հայտնում, որ Ռիչարդը վերադարձել է: Դա հենց ինքը Սև Ասպետն է։Արքայազնը հրամայում է Ֆից Ուրսուին դարան պատրաստել եղբոր համար։Ռիչարդը հրաշքով խուսափում է մահից. նրան օգնության է հասնում Լոքսլին։Սեդրիկը, Ռիչարդը և Այվենհոն հյուրասիրություն են կազմակերպումԱթելստանի հիշատակին, երբ, հանկարծ, հայտնվում է Աթելստանը։ Նահավատարմության երդում է տալիս Ռիչարդին, Ռովենային զիջում էԱյվենհոյին և պատրաստվում է կախել բոլոր վանականներին։ Այդ ժամանակՏեմպլստոուի վանական համալիրում, որտեղ թաքնվել է Բուագիլբերը,հայտնվում է ուխտի գրոսմայստեր, ահարկու Լուկաս Բոմանուարը։ ԻմանալովԻսահակից, որ վանականը բերել է Ռեբեկային՝ Բոմանուարը որոշում է, որ նակախարդել է իրեն և դատ է կազմակերպում։ Որպեսզի պաշտպանենԲուագիլբերին, մնացածը հաստատում են այդ վարկածը։ Ռեբեկան պահանջումէ Աստծո Դատաստան և ձեռնոց է նետում։ Ուխտի պատիվը պետք էպաշտպանի Բուագիլբերը։ Ռեբեկայի պաշտպանության համար ժամանում էԱյվենհոն՝ հոգնած ձիու վրա։ Սակայն մենամարտում Բուագիլբերը մահանումէ վախից։ Ռեբեկան ազատագրվում է և հոր հետ մեկնում է Գրանադա։Պարզվում է, որ Աթելստանը իրականում ողջ է: Ռովենայի հետ ամուսնանալու Սեդրիկի բոլոր համոզումները մերժել է։ Ի վերջո Սեդրիկը ստիպված է տեղի տալ և օրհնել Ռովենայի և Այվենհոյի ամուսնությունը։

 

tarntercum