Վարդգես Պետրոսյան. «Կրակե շապիկ» (1986թ. համառոտ)

pedrosyan-krake-shapikՎեպում զուգահեռ նկարագրվում են երկու տարբեր ժամանակներ: Գլխավոր դեպքերը տեղի են ունենում 1980-ականներին, սակայն վեպի միջանկյալ գլուխներում մեջբերվում են թուրք Մուստաֆա Նեդիմի «Հայ եղեռնը. իմ վկայությունները» գրքից հատվածներ։ Սրանով հեղինակին հաջողվում է 1980-ականներին սփյուռքահայերի առջև ծառացած հիմնախնդիրները կապել հիմնական պատճառի՝ հայերի ցեղասպանության և դրա հետևանքների հետ։ Մեկ ընտանիքի՝ Վահանյանների և նրանց հետ կապված ազգականների կյանքի օրինակով հեղինակը ցույց է տալիս հայ ժողովրդի աշխարհասփյուռ ճակատագրի ողբերգությունը: Թուրք Մուստաֆա Նեմիդի կերպարում հեղինակը պատկերում էցեղասպանության տարիներին հայերի կողքին կանգնող, հայի համար ցավող մարդուն՝անցյալի մարդուն, իսկ Էնիս բեյի կերպարը ներկայացնում է մերօրյա թուրքին, որն անտեղյակ է իր պապերի վայրագություններին, ցավով, բայց կասկածանքով է մոտենումցեղասպանության մասին փաստերին և փորձում է ընդունել իր ազգի մեղքը: Վեպը բաղկացած է երեք մասից: Սյուժեն կառուցված է տարբեր հատվածների կցումով: Վեպումպատմվում են 1980-ական թթ. դեպքերը, որոնց զուգահեռվում են 1912 թ.-ից առաջԱլքեսանդրոպոլում և Կարսում կատարված դեպքերը: Ապա տարբեր հաջորդականությամբպատկերվում են 1914 թ.-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, 1915 թ.-ի ջարդըԿարսում, Էրզրումում, Տիգրանակերտում, գաղթը Արևելյան Հայաստան, Համաշխարհայիներկրորդ պատերազմը, հետպատերազմյան դեպքերը և 1980-ական թթ.: Առանցքային ժամանակը 1982 թ. դեկտեմբերի ութն է՝ ընտանիքի, ավելի ճիշտ գերդաստանի տատի՝Նունե մայրիկի ծննդյան 85-ամյակը: Բոլոր գործողությունները պտտվում են այդ օրվա ևայդ կերպարի շուրջ: Հաջորդող ու նախորդող դեպքերը տեղի են ունենում Երևանում,Ռուսաստանում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Բեյրութում, Սիրիայում,Անգլիայում և հայկական մի փոքրիկ քաղաքում, որի անունը հեղինակը չի նշում:

Նունե մայրիկի հուշերից իմացվում է, որ 1910 թ. նա Ալքեսանդրապոլում ամուսնացել էկարսեցի Շիրակ Վահանյանի հետ: Սկիզբ է դրվում ՎահանյանՄուղնեցյան գերդաստանին: Նունե մայրիկի հուշերում հառնում են Կարսի խաղաղ կյանքը, իր հարսնության տարիները,ապա 1914 թ. պատերազմը, ամուսնու մասնակցությունն այդ պատերազմին,հարազատների դաժան սպանդը, գաղթը: Գաղթի ճանապարհին գերդաստանը շատբարեկամներ է կորցնում, թուրքի յաթաղանից սպանվում են շատերը, «էրգրի» հանդեպկարոտը տանջում է ծեր կնոջը ողջ կյանքում, անգամ 70 տարի անց Նունե մայրիկը ծոցումպահում է Կարսի իրենց տան բանալիները և մահից առաջ հանձնում իր շառավիղներիցմեկին՝ թոռանը: Բայց ցավի, կարոտի, անցյալի ու ներկայի սահմանագծում ապրող այսկնոջ մեջ բացակայում են ցասումը, ատելությունը այդ ոճիրն իրագործողի նկատմամբ: Նամեծ սիրով է ընդունում իր տանը թուրք երիտասարդին, անգամ մտահոգվում նրա համար:Արհավիրքին ականատես եղած և դրանից տուժած կինը չի կորցնում իր մարդկայինհատկանիշները: Ցեղասպանության տարիներին տեղի ունեցած արհավիրքներից մահանումեն Նունե մայրիկի բարեկամներից շատերը, մյուսներն էլ գաղթում են տարբեր երկրներ՝Սիրիա, Բեյրութ, Անգլիա: ՄուղնեցյանՎահանյան գերդաստանը առաջին անգամմասնատվում է: Սյուժետային հաջորդ գիծը տանում է 1941 թվական, երբ ընտանիքինպատուհասում է նոր փորձությունը՝ պատերազմը: Ավագ որդին՝ Արմենակը, գնում է կռիվ՝թողնելով նորահարս կնոջն ու մեկ տարեկան երեխային՝ Վարուժանին: Երկար ժամանակնրան համարում են սպանված, բայց 30 տարի անց գալիս է նամակ, որից իմացվում է, որ նա ողջ է, ապրում է Ամերիկայում, նորից է ամուսնացել և իր ամերիկացի կնոջից ունի երկուերեխա: ՄուղնեցյանՎահանյան տոհմածառից հեռանում է ևս մի ճյուղ: ՃակատագիրըՆունե մայրիկից խլում է նաև մյուս երկու որդիներին՝ Վռամին և Սիրակին: Առաջինը,թողնելով կնոջն ու մանկահասակ որդուն, գնում է Ռուսաստան, այնտեղ կազմում նորընտանիք, իսկ երկրորդը ընտանիքի հետ տեղափոխվում է Ավստրալիա: Հետագայումտատից հեռանում է նաև թոռը՝ Վռամի որդի Շիրակը:

Սյուժետային հաջորդ գծերը զարգանում են Վարուժան և Արամ Վանահյաններիհիշողություններում և մենախոսություններում: Վարուժանը վեպի առանցքայինկերպարներից մեկն է: Հեղինակը ներկայացնում է այդ հերոսի ներքին դրաման:Վարուժանը Արմենակ Վահանյանի ավագ որդին է, ում հայրը վերջին անգամ տեսել է մեկտարեկան հասակում, գնացել է պատերազմ և չի վերադարձել: Տղան որբ է մեծանում, մինչդեռ հայրը ողջ է և նա միայն 30 տարեկանում է իմանում վերջինիս ողջ լինելու մասին,իսկ 40 տարեկանում մեկնում Ամերիկա՝ նրան հանդիպելու: Վարուժանը առաջին անգամհիշատակվում է գնացքի մեջ Երևանից հեռու մի վայր ուղևորվելիս: Այդ փոքրիկ քաղաքումգրող Վարուժանը անվերջ հիշում է անցյալը՝ մանկությունը, ամուսնությունը, կնոջը,Ամերիկա կատարած այցը: «Ծովից ծով Հայաստան էիք ուզում, օվկիանոսից օվկիանոսՍփյուռք ստացաք»: Սժետային հաջորդ գիծը զարգանում է Արամ Վահանյանիհիշողություններում, երբ ներկայացվում է 1980 թ. Մոսկվայում նրա հանդիպումը թուրքիհետ (Արամը Նունե մայրիկի մյուս որդու՝ Տիգրան Վահանյանի որդին է): Վեպի ավարտվում է Նունե Մայրիկի ծննդյան տոնակատարությունից 12 օր նրա մահով:

tarntercum