Գարնանային սովորական մի օր Մովսես Խորենացու անվան դպրոցում արտասովոր դեպք է տեղի ունենում: Երբ քիմիայի ուսուցչուհին մտնումէ 10-րդ «բ» դասարան, տեսնում է, որ հինգ տղաև մի աղջիկ տաքացած պարում են: Ընդ որումաղջիկը կիսամերկ է։
Նույն այդ ժամանակ նշված դպրոցում աշխատանքի է տեղավորվում գրականության ուսուցիչ Վահան Մամյանը։ Նափոխարինում է 10-րդ «բ» դասարանի դասղեկ Արամ Սանոյանին, ով դրանիցերկու շաբաթ առաջ հանկարծամահ է եղել, և պիտի կատարի նրա պարտականությունները։ Առաջին անգամ 10-րդ «բ» դասարանում Մամյանըպատմում է, թե ինչպես իրենք` ընկերներով, պատերազմի վերջին, գարնան միամբողջ գիշեր կարդացին «Մանոն Լեսկոն», իսկ այնուհետև երեխաներինխորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր էության ինչ–որ մասով ապրիհեքիաթում։ Աշակերտները զարմացած են, որովհետև դպրոցն ամբողջությամբ ապրում է իրենց դասարանի հանած աղմուկով, իսկ Մամյանը այդ մասին անգամ բառ չի ասում։
Թաղծոտ աչքերով մի աղջիկ ասում է. «Դուք մեր վերջին ուսուցիչն եք»։Մամյանը պատասխանում է, որ վերջին ուսուցիչ չի լինում։ Չնայած ամեն բանի, Մամյանը շատ կարճ ժամանակում կարողանում է լեզու գտնել երեխաների հետ և ճանաչել նրանց։ Տարեվերջին ողջ դասարանը գնում էԶանգվի ձոր։ Նստում են բարձր քարաժայռին, և Մամյանն ասում է, որ նույնայդ քարաժայռին 30 տարի առաջ իրենք են հավաքվել տղաներով և այրել են իրենց սիրած աղջիկների անունները։
«Մենք վախենում էինք, որ կարող ենք երկուսով մի աղջկա սիրել և այդդեպքում կկորցնենք մեր ընկերությունը: Երեխայություն էր, իհարկե, այդպեսմենք կորցրինք մեր աղջիկներին: Հետո եղավ, որ իրար էլ կորցրինք, բայց երևիմի մեծ բան գտանք»։
Քննություններից հետո Մամյանն առաջարկում է, որ ամեն մեկը մի թղթի վրագրի, թե ինչ դառնություն է կրել իր ընկերներից կամ ուսուցիչներից։ Հետոհավաքում է թղթերը և ոչինչ չկարդալով այրում է դրանք։ Մամյանն ասում է.
«Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար»։
Աշակերտները նայում են իրար, նայում են իրենց 10 տարիների վերջինուսուցչին։ Նրանք խոստովանում են, որ որոշել են տապալել քննությունները ևմնալ նույն դասարանում։